Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.09.2018
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ


Հոբելյաններին ընդառաջ

Ազգային արխիվը՝ նոր հրատարակություններով եւ ցուցահանդեսներով

Հայաստանի ազգային արխիվը կազմակերպել է ցուցահանդեսներ, գիտաժողովներ եւ հրատարակության պատրաստել մի շարք աշխատություններ՝ նվիրված Սարդարապատի հերոսամարտի եւ Հայաստանի առաջին հանրապետության 100—ամյակներին։ Նախօրեին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում անցկացված գիտաժողովի ժամանակ ներկայացվել է «Մայր Աթոռ Ս. Էջմիածինը 1914—1920թթ.» երկհատորյա աշխատությունը, որն ընդգրկում է Առաջին համաշխարհային պատերազմից մինչեւ առաջին հանրապետության անկումն ընկած ժամանակահատվածը։ Երկհատորյակը պատրաստել է ազգային արխիվը, իսկ տպագրել՝ Մայր Աթոռը։ Հատորներից յուրաքանչյուրը բաղկացած է 700—800 էջից։
Հաջորդը՝ հայ սպաներին նվիրված հանրագիտարանն է։ Այն նույնպես երկու հատորից է կազմված, առաջինն արդեն պատրաստ է, իսկ մինչեւ ամռան վերջ լույս կտեսնի նաեւ երկրորդը։ Հատորներից յուրաքանչյուրն ավելի քան 1000 էջ է։
Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ հանրագիտարանը կազմելու համար ուսումնասիրել են 1914թ. մինչեւ 1921թ. ներառյալ ամբողջ մամուլը, Ռազմական նախարարությունից պահպանված փաստաթղթերը, ռուսաստանի արխիվները, իսկ ամենակարեւոր աղբյուրը 1937թ. բռնադատումներին վերաբերող փաստաթղթերն են։ Նշենք, որ մայիսյան հերոսամարտերին մասնակցած զինվորականության մեծ մասը 1937—38թթ. գնդակահարվել է։ «Նրանց գործերը պահպանվել են որպես նախկին սպաներ։ Եզակիներին է հաջողվել փրկվել, որոնցից մեկն էլ եղել է Հովհաննես Բաղրամյանը։ Այդ ժամանակ են գնդակահարվել Սիլիկյանը, Արարատովը եւ ուրիշներ։ Բոլորը գնդակահարվել են ներկայիս Ազգային անվտանգության ծառայության շենքի նկուղում, որը հետագայում դարձել էր կրակել սովորելու վայր ապագա չեկիստների համար։ Գնդակահարվածներին գիշերները մեքենայով տարել են եւ թաղել եղբայրական գերեզմանոցներում։ Ենթադրում ենք, որ եղբայրական գերեզմաններից մեկը գտնվել է «Հրազդան» մարզադաշտի տարածքում, որտեղ այդ տարիներին բնակավայր չի եղել։ Հետագայում այդ ամենը մաքրվեց եւ կառուցվեց մարզադաշտը»,–մանրամասնեց Ա. Վիրաբյանը։
Երրորդը ռուս գործընկերների հետ միասին պատրաստած «Կովկասյան ռազմաճակատ» գիրքն է՝ նվիրված Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100—ամյակին։ Ազգային արխիվի տնօրենը նշեց, որ գրքում տեղ են գտել Ռուսաստանի արխիվներում պահվող՝ ցեղասպանությանը վերաբերող փաստաթղթեր, որոնք առաջին անգամ են հրապարակվելու։ Գրքի շնորհանդեսը հոկտեմբերին կկայանա Մոսկվայում, այնուհետեւ՝ Երեւանում։
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում հատուկ պատանիների եւ երիտասարդների համար այսօր ՀՅԴ—ի հետ համատեղ կբացվի 100—ամյակներին նվիրված ցուցահանդես։ Այն նախատեսված է բացել նաեւ Հայաստանի պատմության թանգարանում։
Մայիսի 26—ին ժամը 12—ին ցուցահանդես եւ գիտաժողով տեղի կունենա Ապարանում՝ նվիրված Բաշ—Ապարանի ճակատամարտին։ Մայիսի 28—ին ցուցահանդես կբացվի Ստեփանակերտում։ Ա. Վիրաբյանը ափսոսանք հայտնեց, որ, վերջին իրադարձությունների հետ կապված, մարզերում նախատեսված միջոցառումների մի մասը, ինչպես օրինակ՝ Վանաձորում Ղարաքիլիսայի ճակատամարտին նվիրված ցուցահանդեսը, չեղարկվել է։

Ազգային արխիվի բացառիկները

Արխիվը շարունակում է համալրվել։ Վերջերս արխիվացվել են մինչեւ 2018–ը ներառյալ ՀՀ կառավարության, ինչպես նաեւ նախագահական համակարգի շրջանի ՀՀ նախագահի աշխատակազմի՝ մինչեւ ապրիլի 9—ի բոլոր փաստաթղթերը, բացառությամբ գաղտնի բաժնից։
Պատմական նշանակության բացառիկ համալրում է Արմին Վեգների՝ ցեղասպանության մոտ 30 լուսանկարների բնագրերի ձեռքբերումը, որն իրականություն է դարձել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի անմիջական օժանդակությամբ։ (1915թ. լուսանկարի բնագիրը՝ սեւանկարն արվում էր ապակու վրա)։ «Սա շատ մեծ հարստություն է, նման բան չէի էլ կարող երազել։ Բնագրերը ստացել ենք մոտ տասը օր առաջ։ Դրանք բոլորն էլ հրապարակված են, սակայն արժեքը նրանում է, որ բնագրերն ունենալը հնարավորություն կտա այսօրվա համակարգչային տեխնիկայի օգնությամբ կատարելության հասցնել եւ ունենալ բարձր որակի նկարներ»,–ընդգծեց բանախոսը։
Մայիսյան հերոսամարտերին վերաբերող փաստաթղթերի առումով Ազգային արխիվն այնքան էլ հարուստ չէ. Սարդարապատի, Բաշ—Ապարանի ճակատամարտերի վերաբերյալ պահվում են հիմնականում մասնակիցների հուշերը։ Սարդարապատի ճակատամարտի վերաբերյալ բացառիկ փաստաթուղթ կարելի է համարել Հակոբ Կոջոյանի կողմից արված քարտեզները։ Նա 1918թ. թե 1919թ. մասնակիցների պատմածների տպավորության տակ գունավոր՝ կանաչ, կարմիր եւ սեւ տուշով քարտեզներ է պատրաստել, որոցից երկուսը պահվում են Ազգային արխիվում, իսկ երրորդի մասին տեղեկություն, ցավոք, չկա։
Բավականաչափ փաստաթղթեր կան Ղարաքիլիսայի ճակատամարտի վերաբերյալ, քանի որ այստեղ, ի տարբերություն Սարդարապատի եւ Բաշ—Ապարանի, չորսօրյա համառ դիմադրությունից հետո հայկական բանակը նահանջել է, եւ պարտության պատճառներն ուսումնասիրելու համար ստեղծվել էր հանձնաժողով։ Հենց այդ հանձնաժողովի փաստաթղթերն էլ պահպանվել են։
Անդրադառնալով վերջերս մամուլում շրջանառվող բաց նամակին, որտեղ նշվում է, թե իբր ինքն ընտրողաբար է թույլատրում օգտվել արխիվից, Ա. Վիրաբյանը նշեց, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը, եւ արխիվը բաց է բոլորի համար։ Այս տարիների ընթացքում միայն մեկ մարդու՝ Մայքլ Բաբայանի առջեւ է արգելք դրել, ով փորձել է արխիվը դարձնել իր համար բիզնեսի աղբյուր՝ կայք ստեղծելով եւ գումարի դիմաց փաստաթղթերը վաճառելով։ Հենց նա էլ, ըստ արխիվի տնօրենի՝ գրել է բաց նամակը, որը ստորագրած երեսուն հոգուց ընդամենը երեքն են դիմել արխիվ՝ Մ. Բաբայանը, Վոլոդյա Հարությունյանը եւ Անուշ Ամսեյանը, մյուսները երբեւէ չեն դիմել արխիվից օգտվելու համար։
Ի դեպ, երեկ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրել են, որ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով վարչական վարույթ է հարուցվել «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ—ի նկատմամբ՝ ճշտելու բաց նամակում բարձրաձայնված խնդիրների համապատասխանությունը իրականությանը։
Ա. Վիրաբյանը, խոսելով Հայաստանում տեղի ունեցած վերջին քաղաքական զարգացումների մասին, հաջողություն մաղթեց նոր կառավարությանը՝ նշելով, թե պատմության դասերը հուշում են, որ ժողովուրդները եւ պետությունները դատապարտված են, եթե պարբերաբար իշխանափոխություն չի լինում։ «Երբ մարդը դառնում է անքննադատելի, դա հղի է վատ հետեւանքներով։ Իշխանությունից զրկվողը պետք է մտածի իր սխալների մասին, իսկ հաջորդը՝ ձեռնպահ մնա այդ սխալներից»,–ասաց պատմաբանը։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

24-05-2018





20-09-2018
Գրքի փառատոն՝ Անկախության տոնին ընդառաջ
Այսօր Երեւանի կենդանաբանական այգում ընթերցասերները կենդանասերներից շատ կլինեն



20-09-2018
«Սպիտակ» ֆիլմը հրաշքի մասին է
Երկրաշարժի 30—րդ տարելիցին նվիրված ֆիլմը կբարձրանա մեծ էկրան



20-09-2018
«Սարյանը եւ Ֆրանսիան»
Ցուցահանդես վարպետի տուն–թանգարանում

Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում Մարտիրոս Սարյանի ...


20-09-2018
Հնի ու նորի յուրօրինակ համադրություն Սարյանի պուրակում
Դաշնամուրի շնորհիվ երեւանցիները կարող են լիցքավորել հեռախոսները, օգտվել ...


20-09-2018
Հանձնել է հավատարմագրերը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


20-09-2018
Արա Բաբլոյանն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը երեկ ընդունել է ...


20-09-2018
Գերմանիայի հայ գործարարների միության անդամները՝ Մայր Աթոռում
Երեկ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց ...



20-09-2018
Ադրբեջանը ցեղասպան պետություն է
Գիտաժողով՝ նվիրված Բաքվի հայերի ջարդերի ...

20-09-2018
Անկախությունը մեր ժողովրդի երազանքն էր
Միջոցառում՝ նվիրված գրող, ազատամարտիկ ...

20-09-2018
Աղբահանության խնդիրը կարելի է լուծել մի քանի տարբերակով
Թե որն է ավելի արդյունավետ՝ ներկայացված ...

19-09-2018
Բացառիկ մարզական իրադարձություն Հայաստանում
Երեւանն ընդունելու է գեղասահքի աշխարհի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +34... +35

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO