Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.06.2018
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Վեhաշուք հուշարձան-կոթող

Հայրենի հողի պաշտպանությանը զինվորագրվածների հիշատակին

Բաշ Ապարանի հերոսամարտի յուրօրինակ խորհրդանիշ դարձած «Վերածնունդ» հուշարձան—կոթողը, կարելի է ասել, արժանին է մատուցում հայրենի հողի պաշտպանությանը զինվորագրվածների հիշատակին։ Եռախորան ու եռախորհուրդ՝ ժողովրդի անմահ սխրանքին վայել կենդանի ու վսեմաշուք քարեղեն մարմնացում։
Ե՞րբ հղացավ նրա ստեղծման միտքը, ինչո՞ւ ընտրվեց տվյալ տեղանքը, ինչպե՞ս կառուցվեց այն եւ, առհասարակ, ինչպիսի՞ նախապատմություն ունի հայ ժողովրդի վերածննդի խորհրդանիշ դարձած հուշարձան—կոթողը…
Ճակատամարտի արժանահիշատակ դրվագներից է ապարանցի չորս եղբոր՝ Թաթոսի, Հակոբի, Մաթոսի եւ Սահակի սխրանքը, որ դիրք գրավելով գյուղի մոտակա բարձունքին, դիպուկ կրակոցներով ու անձնվիրաբար կասեցրին թուրքերի առաջխաղացումը։ Այդ քաջագործության համար, ըստ պատմաբան Վլադիմիր Պետրոսյանի, հետագայում տվյալ բարձունքը ժողովուրդն անվանեց Թարզու քռա՝ նկատի ունենալով Թարզու ազգատոհմից չորս եղբոր սխրանքը։
Երբ տասնամյակներ առաջ՝ 1970—ական թվականներին, Ապարանում միտք հղացավ նախաձեռնելու հուշարձանի կառուցումը, դրա նախագծումն առաջարկվեց ու վստահվեց Ռաֆայել Իսրայելյանին։ Ականատեսների վկայությամբ, այդ նպատակով Ապարան այցելած անվանի ճարտարապետը շրջեց ճակատամարտի տեղանքով եւ հաշվի առնելով Թարզու քռա կոչվող բարձունքի իշխող դիրքը՝ որոշեց հենց այդ տեղում էլ, բլրի վրա կառուցել հուշարձանը։ Այդպես էլ եղավ։
Հուշարձանի կառուցման համար սկսվեց դրամական միջոցների հավաքագրումը։ Դրան մասնակից դարձան նաեւ Երեւանում բնակվող ապարանցիները, սակայն հիմնական ծանրությունն ընկած էր շրջանի կոլեկտիվ եւ պետական տնտեսությունների, աշխատավոր բնակչության վրա։ 1974—ից սկսված շինարարության գործում մեծ ավանդ ունեցավ նաեւ Ապարանի շրջանի գլխավոր ճարտարապետ Աշոտ Արշակյանը։
Ի վերջո, տարիների համառ ու հետեւողական աշխատանքի արդյունքում 1979թ. մայիսի 28—ին կայացավ հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը։ Ելույթ ունեցողների թվում նաեւ Դավիթ Մելիքսեթյանն էր, ով ճակատամարտի ակտիվ մասնակիցներից էր եւ ղեկավարում էր աշխարհազորայինների ջոկատներից մեկը։ Պահպանվել է այդ հիշարժան իրադարձության առթիվ նրա ունեցած ելույթը, որտեղ մասնավորապես ասված է. «…Հիշում եմ՝ մեր գրոհները հաճախ տեղի էին ունենում մութ գիշերներին, կայծակ—որոտի տակ։ Եվ զարմանալի բան՝ ամեն թուփ ու քար, արահետ ու կածան տեսանելի էին մեզ, ինչպես ցերեկը։ Տղաները երբեմն կատակով ասում էին, թե Արագածի գլխին անպարան կախված Լուսավորչի կանթեղն է լույս տալիս մեզ։ Իրոք, մեր հոգին լուսավորված էր հայ ժողովրդի հազարամյակների պատմության իմաստնությամբ, մտքի անմարելի լույսով, որ հանճարեղ առասպել դարձած՝ լուսավորում էր հայոց քարավանի ծանր երթը մթին գիշերներից մինչեւ այս լուսապայծառ ներկան… Ես էլ եմ ուզում մի քանիսի անունները հիշատակել, նրանց, ովքեր հայրենիքի զոհասեղանին էին դրել իրենց կյանքը՝ Մեսրոպ Իսահակյան, Ռուբեն Կարապետյան, Ռուբեն Բեսալյան, Ռոստոմ Տեր—Սահակյան, Մարո Մարտիրոսյան, Վարդան Սահակյան, Վարդան Մարտիրոսյան, Համբարձում Քոչարյան… Մեր շարքերում հերոսաբար կռվում էին ռուս ազգի զավակներ, քրդերի կամավորական ջոկատը…»։
Խորհրդանշական է, որ հուշարձանի հարեւանությամբ ամփոփված են արցախյան ազատամարտում զոհված ապարանցիների շիրիմները։ Այնպես, ինչպես 1918—ին արցախցիներն էին կռվում Ապարանում, այնպես էլ ապարանցիները մարտնչեցին Արցախի ազատագրության համար։ Դա օրգանապես միահյուսված ամբողջական իրողության պարզ ու խոսուն վկայություն է, քանզի նրանք բոլորը պաշտպանում էին մեկ հայրենիք, մեկ երկիր…
2000 թ. մայիսի 28—ին այստեղ վերահուղարկավորվել է Դրաստամատ Կանայանի (Դրո) աճյունը։ Հերթը, թերեւս, ճակատամարտի մյուս հերոսներինն է՝ Արսեն Տեր—Պողոսյանինն ու Սեդրակ Ջալալյանինը…
Վաչագան ՍԱՐԳՍՅԱՆ

26-05-2018





19-06-2018
Անվերապահ աջակցությունը կշարունակվի
ՀՀ վարչապետի աշխատանքային այցը Արցախի Հանրապետություն

Վարչապետ Նիկոլ ...


19-06-2018
Օրինականությունը պետք է պահպանվի
«Անձեռնմխելի» անձինք չպետք է լինեն

ԱԺ ավանդական ճեպազրույցների ...


19-06-2018
ԱԱԾ—ն ռեպրեսիվ մարմին չէ
Այն բացահայտում է հանցագործությունները օպերատիվ տվյալների հիման վրա



19-06-2018
Արարք, որն արդարացում չունի
Կորցրած գումարը կվերականգնես, կորցրած պատիվը հետ չես բերի



19-06-2018
Լեզուն է ազգի ինքնության հիմնասյուներից մեկը
Հայոց լեզվի ընթացքն ու մարտահրավերները վերջին հարյուրամյակում

Լեզուն ...


19-06-2018
Վարչապետն ընդունել է ԵԱՀԿ անդամ պետությունների ներկայացուցիչներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ անդամ պետությունների ներկայացուցիչներին՝ ...


19-06-2018
Դիտարկումներ եւ առաջարկություններ
Քննարկվել են գյուղոլորտին առնչվող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ...



19-06-2018
Կոռուպցիայի բացահայտումը կբարձրացնի մեր վարկանիշը
Արցախի կարգավիճակը եւ նրա ժողովրդի ...

19-06-2018
«Լույս հայի աչքերին»
Ակնաբուժական ծառայությունները հասանելի ...

19-06-2018
Վերացվում են հետեւանքները
Բնական աղետ Ստեփանակերտում


19-06-2018
«Արցախ էյր ֆեստ—2018» փառատոնը
Փափուկ եւ խաղաղ վայրէջք՝ Ստեփանակերտի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO