Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.06.2018
ՄՇԱԿՈՒՅԹ


«Հայաստանի առաջին հանրապետությունը՝ 100 տարվա հետահայաց»

Ցուցահանդեսում արդի նորամուծություններով նշանակալի ցուցանմուշներ ներկայացվեցին

«Հայաստանի առաջին հանրապետությունը՝ 100 տարվա հետահայաց» ցուցահանդեսի հիմքում ընկած է պատմական հարստությունը նորովի ներկայացնելու գաղափարը։ Ցուցադրության մեջ ներառված են Հայաստանի առաջին հանրապետության եւ մայիսյան հերոսամարտերի հերոսների մասին կենսագրական կարեւոր փաստեր, անձնական իրեր։ Ցուցանմուշներն առավել հետաքրքիր են դարձնում օգտագործված լուսային, ձայնային, վիզուալ եւ այլ էֆեկտները։ Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ երեկ, Հայաստանի պատմության թանգարանում։
«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն իր ելույթում նշեց, որ 20—րդ դարն աշխարհի պատմության մեջ լի էր բեկումնային իրադարձություններով. հեղափոխություններ, աշխարհամարտեր, գաղութացած ժողովուրդների ազատագրում, գիտատեխնիկական նվաճումներ եւ այլն։ Նա շեշտեց, որ այդ ամենի միջով անցել է նաեւ հայ ժողովուրդը։
«Տեղի են ունեցել կարեւորագույն իրադարձություններ՝ հաղթանակներ, մասնավորապես 1918 թվականի մայիսյան հերոսամարտերը, որոնց շնորհիվ մենք կարողացանք վերանվաճել այն անկախությունը, ազատությունը, պետական ինքնիշխանությունը, որ դարեր շարունակ փափագել էինք, երազել»,–ասաց Մակունցը։
Նախարարը փաստեց, որ կարեւոր է նաեւ օրվա խորհուրդն այն առումով, որ մայիսի 28—ը Հայաստանի առաջին հանրապետության ծննդյան օրն է եւ հայ ժողովրդի վերածնունդը։ «Մենք մեր սերունդներին ենք փոխանցում անկախության, պետականություն եւ ինքնիշխանության կարեւոր գաղափարը»,–ասաց նա՝ մայիսյան տոների կապակցությամբ շնորհավորելով ներկաներին։
«Ֆակտորի Փրոդաքշն» ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Արուսյակ Սաֆարյանն ասաց, որ կարեւոր է թարմ հայացքով նայել պատմական հարստությանն ու այն ներկայացնել հանրության լայն շերտերին։ «Ցուցահանդեսը դրոշի գույներին համապատասխան՝ բաժանված է երեք սրահի։ Կարմիր սրահում ներկայացված է հայ ժողովրդի մղած պայքարը Սարդարապատում, Ղարաքիլիսայում, Բաշ Ապարանում։ Կապույտ սրահում ցուցադրված է պետության կայացումը, կառավարության, խորհրդարանի, դատական համակարգի, դիվանագիտական կորպուսի գործունեությունը, իսկ նարնջագույն հատվածում կարելի է տեսնել մշակույթի եւ տնտեսության զարգացումը»,–ներկայացրեց նա։
Ցուցադրությունը կազմակերպվել է ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ, «Ֆակտորի Փրոդաքշն» ընկերության աջակցությամբ, Հայաստանի պատմության թանգարանի հետ համագործակցության արդյունքում։ Ներկայացված են թանգարանային մի շարք նմուշներ՝ անձնական իրեր, ձեռագրեր, կոչեր, որոնք շատ կարեւոր նշանակություն են ունեցել։

26-05-2018





19-06-2018
Անվերապահ աջակցությունը կշարունակվի
ՀՀ վարչապետի աշխատանքային այցը Արցախի Հանրապետություն

Վարչապետ Նիկոլ ...


19-06-2018
Օրինականությունը պետք է պահպանվի
«Անձեռնմխելի» անձինք չպետք է լինեն

ԱԺ ավանդական ճեպազրույցների ...


19-06-2018
ԱԱԾ—ն ռեպրեսիվ մարմին չէ
Այն բացահայտում է հանցագործությունները օպերատիվ տվյալների հիման վրա



19-06-2018
Արարք, որն արդարացում չունի
Կորցրած գումարը կվերականգնես, կորցրած պատիվը հետ չես բերի



19-06-2018
Լեզուն է ազգի ինքնության հիմնասյուներից մեկը
Հայոց լեզվի ընթացքն ու մարտահրավերները վերջին հարյուրամյակում

Լեզուն ...


19-06-2018
Վարչապետն ընդունել է ԵԱՀԿ անդամ պետությունների ներկայացուցիչներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ անդամ պետությունների ներկայացուցիչներին՝ ...


19-06-2018
Դիտարկումներ եւ առաջարկություններ
Քննարկվել են գյուղոլորտին առնչվող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ...



19-06-2018
Կոռուպցիայի բացահայտումը կբարձրացնի մեր վարկանիշը
Արցախի կարգավիճակը եւ նրա ժողովրդի ...

19-06-2018
«Լույս հայի աչքերին»
Ակնաբուժական ծառայությունները հասանելի ...

19-06-2018
Վերացվում են հետեւանքները
Բնական աղետ Ստեփանակերտում


19-06-2018
«Արցախ էյր ֆեստ—2018» փառատոնը
Փափուկ եւ խաղաղ վայրէջք՝ Ստեփանակերտի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO