Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.10.2018
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Վերքերից երգեր գոյացան

Ինչպես ծնվեց «Սարդարապատ» ստեղծագործությունը

1968 թվականին, երբ նշվում էր Սարդարապատի ճակատամարտի 50—ամյակը, եւ արդեն համարյա ավարտվել էր դրան նվիրված հուշարձան—կոթողի կառուցումը, կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանին է զանգահարում ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը։ «Ասում է, որ շատ է հավանում «Երեւան—Էրեբունի» երգը եւ շատ է ուզում, որ Սարդարապատ հուշարձանի զանգերի մեղեդին ես գրեմ։ Այդ երգով զբաղվում էր հատուկ հանձնաժողով։ Հանձնաժողովը որոշեց, որ զանգերի մեղեդին պետք է լինի զեյթունցիների քայլերգը, որ, հավանաբար, ճիշտ էր, որովհետեւ ավանդական մեր պատմական երգերից է. նոր մեղեդին կարող էր գոնե սկզբնական շրջանում խորթ թվալ։ Այդ միտքը՝ Սարդարապատին նվիրված երաժշտություն ստեղծելը, մտավ իմ մեջ շնորհիվ Ռաֆայել Իսրայելյանի։ Քանի որ մի երգ Պարույր Սեւակի հետ ես գրել էի՝ «Երեւան—Էրեբունի», եւ Պարույր Սեւակին շատ մոտ էին նման գաղափարները, ես նորից դիմեցի նրան։ Պարույրը, որը առաջներում միշտ հակառակ էր այն բանին, որ սկզբում ստեղծվում է երաժշտությունը, ապա հետո նրա համար բանաստեղծությունը գրվում, ասաց.
—Գիտե՞ս. «Երեւան—Էրեբունի» երգի փորձը ցույց է տալիս, որ դա սխալ չէ, արի դու սկզբից երգի երաժշտությունը գրիր, ես հետո այդ չափերով բանաստեղծությունը կստեղծեմ։
Եվ այսպես, այդ երգը ստեղծվեց։ Պետք է ասեմ, որ բանաստեղծությունը՝ երգի տեքստը, ընդունեցի հիացմունքով։ Իրոք, շատ լավն էր, շատ բարձր պոեզիա էր։ Հավանաբար, ժողովածուների մեջ չի մտել, որովհետեւ Սեւակն ունի ավելի խորը, ավելի բարձրարժեք ստեղծագործություններ. չգիտեմ, բայց իր բովանդակությամբ, իր բանաստեղծական բնույթով, իր աֆորիզմով, որ կա այդ կարճ տեքստի մեջ, շատ բարձր ստեղծագործություն է։
«Երբ չի մնում ելք ու ճար,
Խենթերն են գտնում հնար»։
Այդ բանաստեղծության ամեն մի տողը ուղղակի գլուխգործոց է եւ մարգարիտ։ Պարույր Սեւակի հետ ընդամենը երկու երգ գրեցինք։ Մտադիր էինք մեծ կտավի ստեղծագործության վրա աշխատել, սակայն կյանքը մեզ այլ բան հրամցրեց»,–հետագայում պատմում է Էդգար Հովհաննիսյան։ Այս դրվագը «ՀՀ»—ի հետ զրույցում ներկայացրեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանը՝ ընդգծելով, որ ստեղծագործությունն առաջին անգամ կատարվել է 1969թ. մարտի 15—ին՝ Հովհաննես Չեքիջյանի մեկնաբանությամբ։ «Այս տարի իր հիմնադրման 2800—ամյա հոբելյանն է տոնում Երեւանը, իսկ իրենց ստեղծման կեսդարյա հոբելյանները՝ 1968 թվականին Երեւանի հիմնադրման 2750—ամյակի առիթով գրված «Էրեբունի—Երեւան» խմբերգը, որը հետագայում դարձավ համայն հայության մայրաքաղաքի երաժշտական խորհրդանիշը՝ Երեւանի օրհներգը, եւ մայիսյան հերոսամարտի 50—ամյակի կապակցությամբ ստեղծված «Սարդարապատ» երգը, որոնց երաժշտության հեղինակն է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, Երեւանում ծնված եւ իր ողջ գործունեությունը Երեւանում ծավալած Էդգար Հովհաննիսյանը (1930—1998)»,—ասաց արվեստաբանը։
Ի տարբերություն մշակույթի ու արվեստի մյուս ճյուղերի, հարուստ չի եղել Հայաստանի առաջին հանրապետության երաժշտական կյանքը մայրաքաղաքում։ Ավելին՝ մինչխորհրդային Երեւանում երաժշտական արվեստի զարգացման հնարավորությունները խիստ սահմանափակ էին։ «Չկային երաժշտական դպրոցներ, օպերային թատրոն, սիմֆոնիկ նվագախումբ, մշտական գործող երաժշտական կոլեկտիվներ։ Այսինքն՝ իսպառ բացակայում էր կազմակերպված երաժշտական կյանքը»,–նկատում է Ա. Ասատրյանը։ Բայցեւայնպես, այդ տարիներին եղել են երգչախմբերի եւ կատարողական արվեստի ներկայացուցիչներ, ովքեր քիչ թե շատ ունեցել են կայուն խաղացանկ։ 1918թ. նոյեմբերի 28—ից դեկտեմբերի 29—ը հայկական բանվորական դրամա—օպերետային խումբը Երեւանի Ջանփոլադյանների թատրոնում եւ «Ապոլլոն» կինոթատրոնի շենքում ներկայացրել է «Աշուղ Ղարիբ», «Արշին մալ—ալան», «Նա չլինի, սա լինի» օպերետները։ 1919թ. հոկտեմբերի 25—ին Հայաստանի գրական ընկերության պառլամենտի դահլիճում տեղի է ունեցել համերգ՝ նվիրված թառահար Ներսես Ղորղանյանի երաժշտական գործունեության 25—ամյակին, որին մասնակցել է արեւելյան նվագախումբը՝ Ն. Ղորղանյանի ղեկավարությամբ։ 1920թ. հունիսի 18—ին Երեւանի պառլամենտի դահլիճում կազմակերպված համերգին ելույթ են ունեցել Երեւանի սիրողական երգեցիկ խումբը՝ Արմեն Տիգրանյանի ղեկավարությամբ, երգիչներ Ս. Գրիգորյանը, Հ. Մինասյանը, դաշնակահարուհի Ալիսա Չուստուզյան—Սարգսյանը, ջութակահարներ Հ. Չալգաչյանը, Ս. Նավասարդյանը։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

26-05-2018





23-10-2018
Առանձնահատուկ հարաբերություններ, որոնք ավելի կամրապնդվեն
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այց է ունեցել ...


23-10-2018
Տոնն անկեղծ էր ու մտերմիկ
Այսպիսին տեսա հոկտեմբերի 21—ը Երեւանի փողոցներում

Այսպես չէր ...


 
23-10-2018
Որոշիչը ընտրողի ձայնն է
ՏԻՄ ընտրությունները ընտրողի ազատ կամահայտնության դրսեւորում էին

«Եվրասիական ...


23-10-2018
ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները հայտնի են
Կիրակի օրը տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ անցկացվեցին Արագածոտնի, ...


23-10-2018
Բարեփոխումների փաթեթը չընդունվեց
Սակայն դեկտեմբերին արտահերթ ընտրությունները կկայանան

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի ...


23-10-2018
ԵԱՏՄ ինտեգրացիոն ներուժը մեծ է
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Եվրասիական շաբաթ» համաժողովի բացմանը



23-10-2018
Ակնկալում են նոր պայմանագրեր
Երեւանում ընթացող «Եվրասիական շաբաթ» միջազգային ցուցահանդեսային համաժողովին, որն արդեն ...



23-10-2018
Շուշին եւ Սենտ Էտիենը եւս բարեկամացան
Ֆրանսիայի եւ Արցախի քույր քաղաքների թիվը ...

23-10-2018
Ռուդոլֆ Ջուլիանին այցելեց Ծիծեռնակաբերդ
Դոնալդ Թրամփի անձնական իրավաբան, Նյու Յորքի նախկին ...

23-10-2018
Երեւանը շուքով նշեց հիմնադրման 2800—ամյակը
Տոնական միջոցառումներն ամփոփվել են ...

23-10-2018
Նռան փառատոն Մարտունի քաղաքում
Արցախում փառաբանվել է մրգերի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +7... +9
ցերեկը +21... +23

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO