Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.03.2019
ԱՅԼՔ...


Կառուցելով նոր կամուրջներ

«Արմենպրեսը» համաձայնագիր է ստորագրել Կուբայի պետական լրատվական գործակալության հետ

Հայաստանի «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը երեկ Սանկտ Պետերբուրգում լրատվության փոխանակման եւ համագործակցության համաձայնագիր է ստորագրել Կուբայի պետական լրատվական «Prensa Latina» գործակալության հետ։ Համաձայնագիրը ստորագրել են «Արմենպրես» գործակալության տնօրեն Արամ Անանյանը եւ «Prensa Latina»—ի նախագահ Լուիս Էնրիկե Գոնսալեսը։ Նրանք Սանկտ Պետերբուրգում են միջազգային տնտեսական համաժողովի ընթացքում անցկացվող աշխարհի լրատվական գործակալությունների գագաթնաժողովի շրջանակում։
«Մեզ համար շատ կարեւոր էր ստորագրել համաձայնագիր կարիբյան տարածաշրջանում ամենաառաջատար գործակալություններից մեկի՝ «Prensa Latina»—ի հետ։ Մենք «Արմենպրեսում» կարծում ենք, որ համագործակցությունը լրատվական գործակալությունների միջեւ նման է ժողովուրդների միջեւ կամուրջներ կառուցելուն։ Դրանք նոր կամուրջներ են, որոնք իրականում օգնում են մեր ժողովուրդներին՝ ավելի հեշտ հասկանալ մեկը մյուսին, ամրապնդել մարդասիրական կապերն ու խորացնել միմյանց մշակույթի ճանաչելիությունը։ Դրանք լավ գործիքներ են նաեւ զբոսաշրջության զարգացման տեսանկյունից, ինչպես նաեւ նպաստում են ժողովուրդների միջեւ շփումներին ու միմյանց շատ ավելի լավ հասկանալուն»,–ասաց «Արմենպրեսի» տնօրեն Արամ Անանյանը։
Լուիս Էնրիկե Գոնսալեսը եւս կարեւորեց Հայաստանի պետական լրատվական գործակալության հետ համաձայնագրի ստորագրումը՝ նշելով. «Դուք Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները լուսաբանող հավաստի աղբյուր եք։ Ցույց եք տալիս իրական պատկերը ոչ միայն քաղաքական, այլեւ սոցիալական, մարզական, գիտական ոլորտներում»։
Գործակալությունների միջեւ համաձայնագրի ստորագրումը ենթադրում է անգլալեզու լրատվական բովանդակության, լուսանկարների փոխանակում։ Բացի այդ, «Արմենպրեսն» ու «Prensa Latina»—ն հատուկ ուշադրություն են դարձնելու երկու երկրներում կարեւոր իրադարձությունների ու երկկողմ հարաբերությունների լուսաբանմանը։

26-05-2018





26-03-2019
Կարեւոր է մաքրելը, սակայն ավելի կարեւոր է չաղտոտելը
Տեղի ունեցավ այս տարվա առաջին համապետական շաբաթօրյակը

Նախքան ...


26-03-2019
Մեր մասնակցությունը չպետք է լինի միջնորդավորված
Հայոց ցեղասպանության ճանաչումը վերաբերում է հայ-ամերիկյան հարաբերություններին

Ալաբամայի ...


26-03-2019
Մարդկության դեմ ուղղված հանցագործությունները չպետք է մոռացվեն
Արգենտինայում Հայոց ցեղասպանության թանգարանի կառուցման համար միջոցներ կհավաքագրվեն



26-03-2019
Միացավ Պետոյին ու բոլոր հերոսներին
Մարտի 22-ին Քաշաթաղի շրջանի Տիգրանավանի Պետրոս Ղեւոնդյանի անվ. միջն. ...


26-03-2019
Անցումային շրջանից դեպի թռիչք
Աշխարհի լավագույն փորձագետները կլինեն մեզ մոտ

Կարճ ժամանակ ...


26-03-2019
Երազանքները կատարվում են
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Հայաստանի ֆուտբոլի ...


26-03-2019
ՀՀ նախագահը հանդիպել է Լիլիթ Մակունցի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նախաձեռնել է հանդիպումների շարք Ազգային ...



26-03-2019
Սնանկության կառավարիչը կգա Հայաստան
«Հյուսիս-հարավ». իսպանական ...

26-03-2019
Գոլանի բարձունքների հարցը
Լուծումը հնարավոր է միայն «ջուր՝ ...

26-03-2019
Կովսականում հնչեց Կոմիտաս
Սփյուռքի հեղինակավոր կազմակերպություններից մեկի՝ ...

26-03-2019
Պակասեց ճկունությունն ու հաշվենկատությունը
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը իր ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO