Ժամանակ է անհրաժեշտ


Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.08.2018
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Ժամանակ է անհրաժեշտ

Որպեսզի կառավարությունն աշխատի, եւ հնարավոր լինի գնահատական տալ

Երեկ ԱԺ ճեպազրույցների ժամին խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչներն անդրադարձել են օրակարգային տարբեր հարցերի։
«Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը խոսել է նոր կառավարություն ձեւավորած քաղաքական ուժերի միջեւ համագործակցության հուշագիր ստորագրելու հնարավորության մասին։ Նա ընդգծել է, որ այդ հուշագրով Ազգային ժողովի կանոնակարգի համաձայն խմբակցությունների պաշտոնական դիրքավորումները կարող են փոխվել։ «Այսինքն՝ եթե ստորագրվի հուշագիր, հուշագիրը ստորագրած քաղաքական ուժերը կհամարվեն կառավարող խմբակցություններ, իսկ մյուս խմբակցությունը, որը դուրս կմնա հուշագրից, կդառնա ընդդիմադիր՝ անկախ նրանից, որ խորհրդարանում այդ ուժը մեծամասնություն է։ Ես չեմ կարող ոչ հերքել, ոչ հաստատել, որ կլինի հուշագիր։ Սակայն վարչապետը հայտարարել է, որ համերաշխության կառավարություն է ձեւավորում եւ բոլորին հրավիրում է աշխատելու։ Երեք խմբակցություններ մասնակցել են այդ կառավարության ձեւավորմանը»,–նշել է նա։
Էդմոն Մարուքյանն ավելացրել է, որ նոր կառավարության գործունեության համար պատասխանատու են բոլոր քաղաքական ուժերը, որոնք մասնակցել են կառավարության ձեւավորմանը։ «Բոլորս պատասխանատու ենք նախ մեր ներկայացրած թեկնածուների համար եւ երկրորդը՝ կառավարության գործունեության համար։ Մենք պաշտպանելու ենք կառավարության ծրագիրը եւ կողմ ենք քվեարկելու ու դրանից հետո էլ շարունակելու ենք աջակցել կառավարությանը»,–ասել է նա՝ նշելով, որ կառավարության ձեւավորմանը մասնակցած քաղաքական ուժերի միջեւ հուշագրի դեպքում պատասխանատվության բեռն ավելի կմեծանա։
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ձեռնպահ է մնում նոր կառավարության աշխատանքի վերաբերյալ գնահատականներ հնչեցնելուց։ Նա ընդգծել է, որ կառավարության կազմում նշանակված պաշտոնյաների ճնշող մեծամասնությունը քաղաքական դաշտում անհայտ մարդիկ են. «Մենք այդ մարդկանց աշխատելու հնարավորություն պետք է տանք, որից հետո միայն գնահատականներ հնչեցնենք»։
Միեւնույն ժամանակ, նա ընդգծել է, որ այն մտահոգությունները, որոնք նախկինում ՀՀԿ—ն հայտնել էր, շարունակում են մնալ. «Մեր մտավախությունները չեն փարատվել, բայց տա Աստված, որ նրանք իրենց աշխատանքով հակառակն ապացուցեն եւ կարողանան փարատել մեր մտահոգությունները»։
Հարցին, թե ակնկալիքները նոր կառավարությունից դրակա՞ն են, Վահրամ Բաղդասարյանը պատասխանել է, որ յուրաքանչյուր հայի համար կառավարության աշխատանքից ակնկալիքներն ու սպասումները պետք է դրական լինեն. «Կա ավանդույթ, որ կառավարությունը 100 օր աշխատելուց հետո տալիս է հաշվետվություն։ Ես հորդորում եմ մնացած քաղաքական ուժերին եւ գործիչներին, որ գնահատականներ տալու հարցում չշտապեն։ Ժամանակ է պետք տալ, որ մարդիկ կայանան, իրենց տեսլականը ներմուծեն ղեկավարած կառույցներում»։

Հանրապետականը առաջարկներ չունի

Էդմոն Մարուքյանը, խոսելով ընտրական օրենսգրքում փոփոխությունների մասին, ասել է, որ դրանց վերաբերյալ իր տեսլականը ներկայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ «Տարածքային ընտրական կամ, ինչպես ընդունված է ասել, ռեյտինգային համակարգը պետք է հանվի, ընտրողների ցուցակները պետք է մաքրվեն, ընտրողների նույնականացման համակարգի ներդրման հարցը եւս պետք է քննարկենք՝ չնայած դա մեծ ռեսուրսներ ու ժամանակ է պահանջում»,–ընդգծել է Մարուքյանը։
Նա կարծիք է հայտնել, որ անհրաժեշտ է անդրադառնալ նաեւ քրեական օրենսգրքին եւ խստացնել պատիժները ընտրախախտումների համար. «Նաեւ կարծում եմ, որ պետք է կուսակցությունների մասին օրենքին անդրադառնանք եւ կատարենք փոփոխություններ, որպեսզի կուսակցությունների ֆինանսավորումը չլինի ստվերային, որպեսզի փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչները, գործարարները, տարբեր անհատներ կարողանան բանկային փոխանցումներով առանց որեւէ խնդրի ֆինանսավորել այն կուսակցությանը, որի գաղափարներն իրենց հարազատ են»։
Նրա գնահատմամբ՝ կուսակցությունների թափանցիկ ֆինանսական համակարգի ներդրումը հնարավորություն կտա հասկանալու, թե որ կուսակցությունը հասարակության որ խմբի շահերն է ներկայացնում։
Իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշել է, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունն ընտրական օրենսգրքում փոփոխությունների վերաբերյալ առաջարկներ թեեւ չունի, սակայն օրենսգրքում փոփոխություններ կատարելու քննարկումներից չի հրաժարվի։ «Մենք մեր բոլոր առաջարկները 2017 թ. ընտրություններից առաջ ընտրական օրենսգրքի վերաբերյալ ներկայացրել ենք։ Եթե դուք հիշում եք, այդ ընտրական օրենսգիրքն ընդունվել է կոնսենսուսով, որը նաեւ Վենետիկի հանձնաժողովի պահանջներից էր։ Տարբեր խողովակներով քննարկումներ են եղել, եւ մենք Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի հետ եկել ենք կոնսենսուսի եւ ընդունել ենք ընտրական օրենսգիրքը։ Հիմա մենք առաջարկներ, բնականաբար, չունենք եւ մենք չենք տեսել, թե ինչ նախաձեռնություն կա, սակայն որեւէ քննարկումից  չենք հրաժարվում»,–նշել է նա եւ հավաստիացրել՝ երբ ստանան առաջարկ, պատրաստ կլինեն քննարկումների։
Ինչ վերաբերում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ապա Բաղդասարյանն այս պահին նման անհրաժեշտություն չի տեսնում։ Նա հիշեցրել է՝ ՀՀԿ—ն հայտարարել է, որ ներկայիս կառավարության աշխատանքին խոչընդոտ չեն հանդիսանալու. «Մենք պետք է ընդառաջենք կառավարության ծրագրերի ներկայացմանը, որոնք միտված կլինեն մեր երկրի տնտեսության զարգացմանը եւ անվտանգությանը, որեւէ այլ ճանապարհ չենք ընտրելու»։
Վահրամ Բաղդասարյանը, անդրադառնալով հանրապետական կուսակցության նախագահի հնարավոր փոփոխությանը, նշել է, որ դա իրենց կուսակցական հարցն է. «Եղել է քննարկում, իսկ արդյունքները տեսնում եք՝ ՀՀԿ նախագահը Սերժ Սարգսյանն է։ Երբ ինքը հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից, դրեց հարց, որ նպատակահարմար է քննարկել կուսակցության նախագահի հարցը։ Այն քննարկվել է»։
Հարցին՝ ՀՀԿ նախագահի փոփոխության հարցի քննարկումը սառեցվե՞լ է, Վահրամ Բաղդասարյանը պատասխանել է, որ նման հարցերի քննարկումները երբեք չեն սառեցվում, քանի որ ցանկացած պահի իրադարձությունների զարգացման փոփոխություն կարող է լինել եւ ցանկացած հարց կարող է նորից քննարկվել։
Ինչ վերաբերում է «Ելք» խմբակցության ղեկավարի ընտրությանն, ապա, Մարուքյանի խոսքով, հարցը դեռեւս չի քննարկվել. «Խմբակցության ղեկավարի հարց այս պահին չի քննարկվել, քանի որ Արամ Սարգսյանը հարգելի պատճառներով չի կարողանում մասնակցել մեր նիստերին։ Կարծում եմ՝ մյուս շաբաթ կկարողանանք հավաքվել եւ որոշում կայացնել։ Դաշինքում կոնսենսուսով են ընդունվում բոլոր որոշումները, եւ մինչեւ այս պահը մենք խնդիր չենք ունեցել։ Կարծում եմ՝ նաեւ այս հարցում կունենանք կոնսենսուս, եւ որեւէ խնդիր չի լինի»։
Էդմոն Մարուքյանն ընդգծել է, որ խմբակցության ղեկավարի պաշտոնը բեռ է եւ լուրջ աշխատանք է պահանջում։ Հարցին՝ անձամբ ինքն ո՞ւմ է տեսնում «Ելք» խմբակցության ղեկավարի պաշտոնում, Մարուքյանն ասել է, թե անձամբ տեսնելու խնդիր չկա։ Նա հիշեցրել է, որ երբ ընտրել են խմբակցության ղեկավար, թեկնածուները եղել են ինքն ու Նիկոլ Փաշինյանը, որոշում է կայացվել ընտրել Փաշինյանին։ «Հիմա իմ թեկնածությունը եւս քննարկվում է, կարող են լինել նաեւ այլ թեկնածուներ։ Կքննարկենք, կհասկանանք»,– ասել է նա՝ նշելով, թե խմբակցության ղեկավարի պաշտոնում Լենա Նազարյանի թեկնածությանը նորմալ է վերաբերվում։
Անդրադառնալով խմբակցության քարտուղարի մասին հարցին՝ Էդմոն Մարուքյանն ասել է, որ դա կախված կլինի նրանից, թե ով կլինի խմբակցության ղեկավարը։ Նա հստակեցրել է՝ եթե խմբակցության ղեկավար ընտրվի «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, ապա քարտուղարը կփոխվի, քանի որ այդ դեպքում քարտուղարն այլ ուժ պետք է ներկայացնի։
Լ. ԱՍԱՏՐՅԱՆ

26-05-2018





01-08-2018
Փաշինյանը սեպտեմբերին կմեկնի Նյու Յորք
ԱՄՆ նախագահի հետ հանդիպման շուրջ քննարկումներ են ընթանում



01-08-2018
Ջրոռոգման ոլորտում համալիր լուծումներ են անհրաժեշտ
Որպեսզի ամեն տարի հողագործը չհայտնվի «կոտրած տաշտակի» առջեւ



01-08-2018
Քաղաքականությունից մինչեւ մշակութային համագործակցություն
Ավարտվել է Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի պետական այցը ...


01-08-2018
Նախագահն ընդունել է Հայաստանում ՄԱԿ—ի մանկական հիմնադրամի ներկայացուցչին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ընդունել է Հայաստանում ՄԱԿ—ի ...


01-08-2018
Արդյունավետ համագործակցություն միջխորհրդարանական հարթակներում
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը երեկ հանդիպել է ...



01-08-2018
Պետք է կարողանալ արվեստի գործը ճիշտ ներկայացնել
Կարծում է լիբանանահայ արվեստաբան, ...

01-08-2018
Երկու դար առաջ Շուշին գրատպության կենտրոն էր
Լավագույն ավանդույթները վերականգնելու ...

01-08-2018
24 մեդալ՝ Եվրոպայի առաջնությունում
Պատանի հայ ծանրորդների փայլուն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +21... +23
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO