Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.06.2018
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Ազատ եւ երջանիկ Հայաստան կառուցելու գործընթացն անշրջելի է

Նիկոլ Փաշինյանի ելույթը  «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում

Վեհափառ տեր,
Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,
Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ,
Տիկնայք եւ պարոնայք,
Ուրախ եմ այս հնարավորության համար եւ ուրախ եմ, որ ձեզ տեսնում եմ Երեւան մայրաքաղաքում։ «Հայաստան» համահայկական հիմնադրամը ստեղծման օրից նեցուկ դարձավ Հայաստանի նորաստեղծ հանրապետությանը։ Մեր անկախացման առաջին տարիներին նրա դերակատարումն իսկապես շատ մեծ էր։ Հետագա տարիներին հիմնադրամի դերակատարումը նույնպես շատ մեծ էր, որովհետեւ, կարծում եմ՝ «Հայաստան» համահայկական հիմադրամը դարձավ Հայաստանի Հանրապետության իշխանության նկատմամբ սփյուռքի վստահության ցուցիչ։ Հիմնադրամի գործունեությունը վերլուծելիս կարելի է շատ լուրջ ազդակներ ստանալ, թե ինչ պրոցեսներ են տեղի ունենում սփյուռքում, ինչ մտահոգություններ են ի հայտ գալիս, եւ այդ մտահոգությունների ինչպիսի լուծումներ կարող են լինել։ Քաղաքական գործընթացները, որոնք տեղի ունեցան Հայաստանում ապրիլ–մայիս ամիսներին, անշուշտ, համազգային համախմբման նոր ազդակ են դարձել, եւ մենք ամեն ինչ պետք է անենք եւ վստահաբար կանենք՝ այդ համախմբման ազդակը կոնկրետ քաղաքական արդյունքի, մշտական քաղաքական գործոնի վերածելու համար։ ՀՀ կառավարության առաջնահերթությունները մենք արդեն հայտարարել ենք։ Այդ առաջնահերթություններից կարեւորագույնը ՀՀ քաղաքացիների եւ հայ ժողովրդի հաղթանակի զգացումը պահպանելն է, շարունակելն է եւ նրան մշտական բնույթ տալը։
Մեր երկրի մեծագույն քաղաքական խնդիրը եղել է քաղաքացիների կողմից իշխանություն ձեւավորելու իրավունքի անձեռնմխելիությունը, որովհետեւ, կարծում եմ, որ մեր երկրում խնդիրները սկսել են խորանալ այն ժամանակներից, երբ հանրությունը լայնորեն սկսել է չվստահել ընտրությունների արդյունքներին եւ ամեն անգամ ընտրությունների արդյունքներով իրեն խաբված է զգացել։ Եվ հետեւաբար, մեր խնդիրն է, որ սրանից հետո Հայաստանում տեղի ունեցած ցանկացած ընտրությունների արդյունքներով իրեն հաղթանակած զգա ոչ այնքան այս կամ այն քաղաքական ուժը, այլ ընտրությունների որեւէ արդյունքի պարագայում իրեն առաջին հերթին հաղթանակած զգա Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Եվ ես ուզում եմ ընդգծել, որ մեր կառավարության համար հաջորդ կարեւոր առաջնահերթությունը պայքարն է կոռուպցիայի դեմ, սկսած ընտրական կոռուպցիայից եւ շարունակած պետական կառավարման, դատական կոռուպցիայով։ Ուզում եմ ասել, որ մեր կառավարությունն արդեն իսկ կոնկրետ քայլեր է ձեռնարկել այս ուղղությամբ եւ ունի հաջողություններ։ Այդ գործընթացը կշարունակվի այնքան ժամանակ, մինչեւ բոլորս համոզվենք, որ կոռուպցիան որպես համակարգային երեւույթ արմատախիլ ենք արել Հայաստանի Հանրապետությունում։ Եվ ի վերջո, մեր ամենակարեւոր կոնցեպտուալ խնդիրը, հայեցակարգային խնդիրը, գաղափարական խնդիրը Հայաստանի Հանրապետության, եթե կարելի է ասել, որպես պետության կիրառական նշանակության մասին ձեւակերպումն է։ 1991 թվականին, երբ հիմնադրվեց Հայաստանի Հանրապետությունը, եւ թվում էր, թե ամեն ինչ շատ լավ էր, կարծում եմ՝ մենք թույլ տվեցինք մի կարեւոր հայեցակարգային բացթողում։ Մենք հստակ չձեւակերպեցինք, թե ինչի համար է հայ ժողովուրդը հիմնադրում Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն։ Ես ուզում եմ հատուկ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության նախաբանը Սահմանադրության բոլոր փոփոխությունների արդյունքում որեւէ փոփոխություն չի կրել։ Այսինքն, Սահմանադրության նախաբանը մնացել է նույնը, որպես Հայաստանի Հանրապետության հիմնադիր հանդես է գալիս հայ ժողովուրդը, ոչ թե Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ոչ թե Խորհրդային Հայաստանի քաղաքացիները, այլ հայ ժողովուրդը։ Հետեւաբար, Հայաստանի Հանրապետության շահառուն հայ ժողովուրդն է, եւ մենք պետք է պատասխանենք մի կարեւոր հարցի՝ ինչի՞ համար է հայ ժողովուրդը ստեղծել Հայաստանի Հանրապետությունը։ Մենք համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետությունը հայ ժողովրդի կողմից ստեղծվել է հետեւյալ նպատակով. այն է՝ հայության մարդկային, ֆինանսական, մտավոր, գիտական, տնտեսական, հոգեւոր ներուժը կամ նրա զգալի մասը սեփական տարածքում կենտրոնացնելը եւ այդ ներուժի անվտանգությունն ու բնականոն զարգացումն ապահովելը։ Մենք հենց այս հայեցակարգային հենքի վրա ենք տեսնում Հայաստանի Հանրապետության հետագա զարգացումը եւ այս հայեցակարգային հենքն է, որ մեզ պետք է առաջնորդի դեպի ազատ եւ երջանիկ Հայաստան։ Կարծում ենք, որ այս գործընթացի միջնաժամկետ արդյունքը պետք է լինի հետեւյալը. հայ ժողովրդի արտագաղթի հազարամյա անիվն ի վերջո պետք է կանգ առնի եւ ետ պտտվի, ու հայությունն ի վերջո պետք է սկսի մեծ գործընթաց՝ ապահովելու Հայաստանի Հանրապետությունում կենտրոնանալու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը որպես ինստիտուտ ունենալու եւ Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության անվտանգությունն ու բնականոն զարգացումը։ Այսինքն, Հայաստանի Հանրապետությունը պետք է ապահովի հայ ժողովրդի անվտանգությունն ու բնականոն զարգացումը, հայ ժողովուրդը պետք է ապահովի Հայաստանի Հանրապետության անվտանգությունը եւ բնականոն զարգացումը։ Եվ ուրեմն, մենք շարժվում ենք այդ ճանապարհով, մենք շարժվում ենք դեպի ազատ եւ երջանիկ Հայաստան, եւ մենք համոզված ենք, որ արդեն իսկ կարեւոր անկյունաքարեր ենք դրել այդ շինության կառուցման ճանապարհին։ Մենք համոզված ենք, որ այս գործընթացն անշրջելի է, եւ որ այս նպատակի ճանապարհին հայ ժողովուրդը, Հայաստանի Հանրապետության քաղաքացին հաղթել է։ Այդ հաղթանակն անշրջելի է եւ այն դառնալու է շարունակական։ Շնորհակալ եմ։

26-05-2018





19-06-2018
Անվերապահ աջակցությունը կշարունակվի
ՀՀ վարչապետի աշխատանքային այցը Արցախի Հանրապետություն

Վարչապետ Նիկոլ ...


19-06-2018
Օրինականությունը պետք է պահպանվի
«Անձեռնմխելի» անձինք չպետք է լինեն

ԱԺ ավանդական ճեպազրույցների ...


19-06-2018
ԱԱԾ—ն ռեպրեսիվ մարմին չէ
Այն բացահայտում է հանցագործությունները օպերատիվ տվյալների հիման վրա



19-06-2018
Արարք, որն արդարացում չունի
Կորցրած գումարը կվերականգնես, կորցրած պատիվը հետ չես բերի



19-06-2018
Լեզուն է ազգի ինքնության հիմնասյուներից մեկը
Հայոց լեզվի ընթացքն ու մարտահրավերները վերջին հարյուրամյակում

Լեզուն ...


19-06-2018
Վարչապետն ընդունել է ԵԱՀԿ անդամ պետությունների ներկայացուցիչներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ անդամ պետությունների ներկայացուցիչներին՝ ...


19-06-2018
Դիտարկումներ եւ առաջարկություններ
Քննարկվել են գյուղոլորտին առնչվող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ...



19-06-2018
Կոռուպցիայի բացահայտումը կբարձրացնի մեր վարկանիշը
Արցախի կարգավիճակը եւ նրա ժողովրդի ...

19-06-2018
«Լույս հայի աչքերին»
Ակնաբուժական ծառայությունները հասանելի ...

19-06-2018
Վերացվում են հետեւանքները
Բնական աղետ Ստեփանակերտում


19-06-2018
«Արցախ էյր ֆեստ—2018» փառատոնը
Փափուկ եւ խաղաղ վայրէջք՝ Ստեփանակերտի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO