Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

16.06.2019
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Բաց դռների օր

Հայաստանում Գերմանիայի դեսպանատանը

Հայաստանում Գերմանիայի դեսպանությունում Եվրոպայի օրերի շրջանակում տեղի ունեցավ բաց դռների օր, որին ներկա էին Հայաստանում Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Եվրամիության դեսպանները։ «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերն ասաց, այս միջոցառմանը մասնակցում է ոչ միայն Գերմանիայի դեսպանությունը, այլ նաեւ հարթակ է տրամադրել այն բոլոր գերմանական կազմակերպություններին, որոնք գործում են Հայաստանում։ «Բազմաբնույթ ծրագիր ենք մշակել այսօրվա համար, եւ դուք կարող եք վայելել ոչ միայն համերգային ծրագրեր, այլ տեղեկատվական տաղավարներում ծանոթանալ բազմաթիվ գերմանական կառույցների գործունեությանը»,–ասաց դեսպանը։
Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը բացման խոսքում հավելեց, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի տարբեր ծագերում Գերմանիան եւ Ֆրանսիան սերտորեն համագործակցում են։ «Աշխարհում գոյություն ունեն այնպիսի երկրներ, որտեղ գոյություն ունի ընդհանուր գերմանաֆրանսիական դեսպանություններ։ Եվրոպան արժե նրան, որ մենք տոնենք նրա հաջողությունները, եւ արժե, որ եվրոպական տոնը նշվի նաեւ Հայաստանում, մի հասարակության մեջ, որն այնքան բաց է ընդունելու եւ հասկանալու եվրոպական արժեքները»,—նշեց Լաքոտը։
Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին էլ հիշեցրեց, որ գերմանա—ֆրանսիական հաշտեցումն ընկած է ԵՄ հիմնադրման հիմքերում։ «Մենք ցանկանում ենք որպես ուղերձ հղել նաեւ հայ հանրությանը հավաստելով, որ այս հրաշալի պատմական փորձը կարող է ոգեւորել նաեւ այս տարածաշրջանը»,—ընդգծեց Սվիտալսկին։
Դեսպանը բոլոր ցանկացողներին հրավիրեց ներկա գտնվելու Հյուսիսային պողոտայում հունիսի 2—ին կայանալիք Եվրոպայի օրերին նվիրված միջոցառմանը, ինչպես նաեւ մայիսի 29—ին Ազատության հրապարակում տեղի ունենալիք բացօթյա օպերային փառատոնին։
Մաթիաս Քիսլերը նոր կառավարությունից ակնկալում է ազդակներ, որոնց շուրջ էլ կձեւավորվի երկու երկրների հետագա համագործակցության օրակարգը։
«Այնպես չէ, որ մենք կենտրոնանում ենք միայն քաղաքական, տնտեսական կամ մշակութային ոլորտների վրա։ Ես շնորհավորում եմ նոր կառավարությանը։ Գերմանիան կսպասի հայկական կողմի ներկայացրած ծրագրին, եւ միայն այդ պարագայում կարող ենք նախանշել բոլոր այն հնարավոր ուղղությունները, որոնք մեզ կտանեն հարաբերությունների ընդլայնում»,–նշեց Քիսլերը, կարեւորելով նախորդ տարի Հայաստանում բացված Գյոթեի կենտրոնի գործունեությունը։ «Կենտրոնն այս տարի կներկայանա բազմաբնույթ եւ լայնածավալ աշխատանքների, ծրագրերի իրականացմամբ»,–հավելեց նա։
Վիզաների ազատականացման հետ կապված էլ Քիսլերը նշեց, որ հարցն առայժմ օրակարգում չկա, բայց հայկական կողմը կարող է շարունակել աշխատանքները՝ միտված վիզաների դյուրացման գործընթացն առաջ տանելուն։
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան—Իվ Լը Դրիանը մայիսի 28—ին այցելելու է Հայաստան, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին տեղեկացրեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը։ «Այցի ընթացքում անդրադարձ կկատարվի Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի կազմակերպման աշխատանքներին, ինչպես նաեւ Հայաստանի հետ համագործակցության նոր ուղիներ կփնտրվեն»,—ասաց դեսպանը։

26-05-2018





15-06-2019
Հանրային վերահսկողությունը՝ կանխարգելիչ եւս մեկ միջոց
Քաղաքացու արձանագրած ճանապարհային կանոնների խախտումներին կտրվի իրավական գնահատական

Լուսինե ...


15-06-2019
Տավարի մսի մաքսատուրքը 61.5 տոկոսով նվազել է, գառի մսինը՝ սառեցվել
Ինչ կտա ՀՀ-ին ԵԱՏՄ-ԻԻՀ ազատ առեւտրի գոտու ստեղծման ...


15-06-2019
Շների, շնատերերի եւ Ծիծեռնակաբերդի զբոսայգու մասին
Գաղտնիք չէ, որ մեր մայրաքաղաքում վերջերս թափառող շները շատացել ...


15-06-2019
Խորհրդարանական մշակույթի ժողովրդավարացման հիմնախնդիրները՝ արժեբանական չափման ներքո
Հարցազրույց քաղաքական գիտությունների դոկտոր Մարիամ Մարգարյանի հետ

Խորհրդարանական ...


15-06-2019
Կանխարգելե՞լ, թե՞ գնալ հետեւանքները վերացնելու ճանապարհով
Օրինագիծը միտված է սպառողների իրավունքների պաշտպանությանը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


«Շատ ...


15-06-2019
Դանիիլ Խարմս. «Պատահարներ» շարքից
«Մի պառավ չափազանց հետաքրքրությամբ դուրս նայեց պատուհանից, ցած ընկավ ...


15-06-2019
Հովհաննես Մելքոնյան
Իրեն, ինչպես շատերը, ես նույնպես Ռուբենիչ էի ասում. ու ...



15-06-2019
Նոր շունչ տիկնիկագործությանը
Թբիլիսիում բացվել է հայկական տիկնիկային ...

15-06-2019
Շախմատի արքան
Հունիսի 17-ին Տիգրան Պետրոսյանը կդառնար 90 ...

15-06-2019
Մեծագույն խնդիրը գիրք հրատարակելն է
Ծաղկաձորում քննարկվել են երիտասարդ ...

15-06-2019
Պետական պահպանության կարիք կա
Մարտունի-Եղեգնաձոր ճանապարհն անցնում է Գեղհովիտ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO