Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.04.2019
ԶԱՆԱԶԱՆ


«Պետք է հասնենք առավելագույնին»

Ասել է ազգային թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Ազգերի լիգայում խաղալու է բացառապես հաղթանակի համար։ «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ազգային թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը։
«Ազգերի լիգայում պետք է առավելագույնին հասնենք։ Մենք ունենալու ենք 8 հանդիպում եւ փորձելու ենք այդ բոլոր խաղերում հաղթել։ Սա այն մրցաշարն է, որտեղ թեկուզ ոչ—ոքին կարող է իր ազդեցությունը թողնել»,—շեշտեց նա։
Հայաստանի ընտրանին այլեւս ոչ մի հանդիպում չի անցկացնի մինչ Ազգերի լիգայի մեկնարկը։ Չի լինի նաեւ հավաք։
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի համար հավաքականը 70 տոկոսով նոր էր։
«Երբ ֆեդերացիան հաստատեց երկու խաղերի անցկացումը, մենք նախատեսել էինք երկու հավաքական՝ ներքին առաջնության ֆուտբոլիստներով եւ արտասահմանի ֆուտբոլիստներով։
Մենք ունեինք 31 ֆուտբոլիստ, բայց կային ֆուտբոլիստներ, ովքեր վնասվածքների պատճառով չմասնակցեցին հավաքին։ Այս խաղերի միջոցով փորձում էինք թիմին ներկայացնել մեր ընդհանուր փիլիսոփայությունը։
Եվ ինչպես պետք է ապրեինք դաշտից դուրս։ Պլանավորել էինք երկու ծրագիր փորձարկել։ Ինձ համար թիմը 70 տոկոսով նոր էր»,—ասաց նա։
Մինասյանը փաստեց, որ իր համար երկու շատ կարեւոր բան կա՝ ֆուտբոլիստների մակարդակը եւ ցանկությունը։ «Հավաքականի ընթացքում ես իմ հարցերի պատասխանը ստացա։ Երկու ընկերական խաղերն էպիզոդիկ ստացվեցին։ Մալթայի խաղի առաջին 30 րոպեն էր լավ, իսկ Մոլդովայի հետ խաղում տեղ—տեղ էր լավ ստացվում»,—շեշտեց մարզիչը։
Գլխավոր մարզչի խոսքով՝ ընկերական խաղերում կարեւորը հաշիվը չէր, այլ նորեկներին փորձարկելու հնարավորությունը։ Նորեկներին հնարավորություն տրվեց իրենց ցույց տալ երկու խաղերում էլ։ «Ազգերի լիգայում կոնկրետ արդյունքներ են լինելու։ Խաղալու ենք միայն հաղթանակի համար»,—փաստեց նա։
Վարդան Մինասյանը նշել է, որ ազգային ընտրանու ավագը շարունակելու է լինել Հենրիխ Մխիթարյանը. «Ավագը Մխիթարյանն է, ու փոփոխություն չի լինելու։ Այս երկու խաղերում Մխիթարյանի գործողություններն ինձ շատ գոհացրին։ Նրա ցուցանիշներից շատ գոհ եմ։ Ինչ վերաբերում է լիդերական հատկանիշներին, ապա դրանք շատ տարբեր են։
Կա առաջատար դաշտում եւ առաջատար՝ հանդերձարանում։ Ինձ շատ գոհացրեց այն, ինչ տեսա Մխիթարյանի կողմից»։

08-06-2018





23-04-2019
«Արցախն իր թիկունքում միշտ ունենալու է ամուր Հայաստան»
Օրակարգում անվտանգության, քաղաքացիական համակարգի պատրաստության խնդիրներն են



23-04-2019
Թուրքական ապացույցներով՝ Թուրքիայի հանցանքի մասին
Թաներ Աքչամի աշխատությունը ծանր հարված է թուրքական ժխտողականությանը



23-04-2019
Վեպը միշտ ինձ է սպասում
Գրիգը բացել է փակագծերը

Արձակագիր Գրիգը, որն ընթերցասերների ...


23-04-2019
Կրթության որակը՝ առաջնահերթություն
Ուսուցչի դերը կրթական բարեփոխումներում դեռ լավ չի գիտակցվում



23-04-2019
Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին ...


23-04-2019
«Քրիստոս յարեաւ ի մեռելոց»
Սուրբ եւ անմահ պատարագ՝ ի նշանավորումն Հիսուս Քրիստոսի ...


23-04-2019
Նոր ավիաընկերությունների սպասելիս
Հարցազրույց քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանի հետ

ՀՀ ...



23-04-2019
Անձրեւացման եղանակի «հայկական հետքը»
Ինչ է պատմում խորհրդային տարիներին ...

23-04-2019
ԱՄՆ-ը Իրանից նավթի ներմուծման արտոնությունը չեղարկում է
2018թ. նոյեմբերի 4-ին, երբ ԱՄՆ-ն Իրանի դեմ տնտեսական ...

23-04-2019
Հոգեւոր կյանքի վերանորոգման առիթ
Արցախում նշել են Հիսուս Քրիստոսի ...

23-04-2019
«Բանանցը» հրաժարվեց. ի՞նչ սպասել հաջորդիվ
Խորը հիասթափություն էր սպասում այն մի քանի տասնյակ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO