Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.04.2019
ԵՐԵՎԱՆ


Կերակրատեսակների շքերթ մայրաքաղաքում

Կանցկացվի ազգային տոնածիսական ուտեստների «Համով–հոտով Երեւան» փառատոնը

Երեւանի կենտրոնում սպասվում է տոնածիսական ուտեստների տոն։ Վերնիսաժի հարեւանությամբ գտնվող այգում վաղը կանցկացվի ազգային տոնածիսական ուտեստների «Համով–հոտով Երեւան» 4—րդ փառատոնը։ Միջոցառումն սկսվելու է 17։00—ին։
«Արմենպրեսի» մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Հայկական խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը նշեց, որ նախատեսված 26 տաղավարում կներկայացվեն հայկական տոների հետ կապված 60—ից ավելի բազմապիսի ուտեստներ։
«13 տոն՝ Ամանորից մինչեւ Խաչվերաց. այդ բոլոր տոներին մաս կազմող ուտեստները կներկայացվեն փառատոնին։ Այդ կերակրատեսակներն ընկած են մեր ազգային խոհանոցի հիմքում։ Սա շատ կարեւոր միջոցառում է մեզ համար, զբոսաշրջիկները, մեր հայրենակիցները կզգան ու կտեսնեն հայկական խոհանոցի ամբողջ հմայքը»,—ասաց Սեդրակ Մամուլյանը։ Նրա խոսքով՝ փորձը ցույց է տալիս, որ տարեցտարի նման փառատոներին մասնակցությունն ու ակտիվությունն ավելանում են։ Գնալով խոհանոցի նկատմամբ վերաբերմունքը փոխվում է։
Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի պետ Գեւորգ Օրբելյանը տեղեկացրեց, որ փառատոնն ուղեկցվելու է երգ ու պարով։ Այս տարի նաեւ անցկացվելու է երեւանյան թեմատիկայով ուտեստի մրցույթ։ Դրանից բացի կանցկացվի մրցույթ «Ամենահամեղ տաղավար», «Ամենահյուրընկալ տաղավար», «Ամենագեղեցիկ ձեւավորված տաղավար» անվանակարգերով։
«Ուրախ մթնոլորտն ու համեղ խոհանոցը երաշխավորվում են։ Սիրով հրավիրում ենք բոլորին մասնակցելու, ծանոթանալու ավանդական խոհանոցին, համտեսելու եւ լավ ժամանակ անցկացնելու։ Երեւանի քաղաքապետարանը կարեւորում է նման փառատոներն ու ծրագրերը, որոնք նպաստում են միջոցառումային տուրիզմի զարգացմանը»,– ասաց Գեւորգ Օրբելյանը։
Այս տարի «Երեւանյան ամառ—2018» ծրագրի շրջանակում մինչեւ օգոստոսի 31—ը նախատեսված են բազմապիսի միջոցառումներ, որոնք տեղի կունենան տարբեր վարչական շրջաններում։ Հայաստանցիներին ու հյուրերին սպասում են գարեջրի փառատոնը, ձմերուկի փառատոնը, համերգային ծրագրերը, մարզական խաղերը եւ այլն։

09-06-2018





23-04-2019
«Արցախն իր թիկունքում միշտ ունենալու է ամուր Հայաստան»
Օրակարգում անվտանգության, քաղաքացիական համակարգի պատրաստության խնդիրներն են



23-04-2019
Թուրքական ապացույցներով՝ Թուրքիայի հանցանքի մասին
Թաներ Աքչամի աշխատությունը ծանր հարված է թուրքական ժխտողականությանը



23-04-2019
Վեպը միշտ ինձ է սպասում
Գրիգը բացել է փակագծերը

Արձակագիր Գրիգը, որն ընթերցասերների ...


23-04-2019
Կրթության որակը՝ առաջնահերթություն
Ուսուցչի դերը կրթական բարեփոխումներում դեռ լավ չի գիտակցվում



23-04-2019
Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին ...


23-04-2019
«Քրիստոս յարեաւ ի մեռելոց»
Սուրբ եւ անմահ պատարագ՝ ի նշանավորումն Հիսուս Քրիստոսի ...


23-04-2019
Նոր ավիաընկերությունների սպասելիս
Հարցազրույց քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանի հետ

ՀՀ ...



23-04-2019
Անձրեւացման եղանակի «հայկական հետքը»
Ինչ է պատմում խորհրդային տարիներին ...

23-04-2019
ԱՄՆ-ը Իրանից նավթի ներմուծման արտոնությունը չեղարկում է
2018թ. նոյեմբերի 4-ին, երբ ԱՄՆ-ն Իրանի դեմ տնտեսական ...

23-04-2019
Հոգեւոր կյանքի վերանորոգման առիթ
Արցախում նշել են Հիսուս Քրիստոսի ...

23-04-2019
«Բանանցը» հրաժարվեց. ի՞նչ սպասել հաջորդիվ
Խորը հիասթափություն էր սպասում այն մի քանի տասնյակ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO