Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.06.2018
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Աշխատանքային քննարկում է եղել

Որի ընթացքում արտահայտվել են տարբեր տեսակետներ

Նախօրեին կառավարության արտահերթ նիստի ընթացքում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի միջեւ քննարկում էր ծավալվել։
Երեկ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ընդգծել է, որ ՀՅԴ—ն դեմ է պարտադիր բաղադրիչին, եւ այդ նիստի ընթացքում Արծվիկ Մինասյանն արտահայտել է ոչ միայն իր, այլ նաեւ ՀՅԴ—ի տեսակետը։ «Սա ոչ թե կոնկրետ իշխանության նկատմամբ վստահության կամ անվստահության հետ կապված հարց է, այլ սկզբունքային դիրքորոշում»,—ասել է Ռուստամյանը՝ նշելով, որ առնվազն երեք պատճառով մերժում են կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչը։ «Առաջին պատճառն այն է, որ մենք կողմ ենք սերունդների համերաշխության սկզբունքին, երկրորդ պատճառն այն է, որ պարտադիր բաղադրիչը հակասում է սեփականության իրավունքին, իսկ երրորդ պատճառն այն է, որ ժողովրդի սոցիալական վիճակը բավարար չէ, որ անձը հավելյալ միջոցներ տրամադրի իր ապագայի համար»,–մասնավորեցրել է նա։
Ռուստամյանի խոսքով, այդ դիրքորոշումն իրենք պաշտպանել են, պաշտպանում են եւ շարունակելու են պաշտպանել, որովհետեւ այն իրենց հիմնական գաղափարախոսությունից բխող մոտեցում է. «Կառավարությունը կարող է քննարկումներ անցկացնել, եւ ամեն մեկը կարող է իր տեսակետը հնչեցնել, բայց կառավարությունը քաղաքական կոլեգիալ մարմին է եւ չպետք է միանձնյա որոշումներով առաջ գնա։ Վատ չի համախոհության ձգտելը, սակայն, եթե կան տարակարծություններ սկզբունքային հարցերի շուրջ, ոչ ոք չի կարող որեւէ մեկին ստիպել, որ նա քվեարկի այնպես, ինչպես ուզում է մեծամասնությունը»։
Ռուստամյանը նաեւ նշել է, թե իրենք իրենց մոտեցումների եւ սկզբունքների պաշտպանն են եւ չեն հրաժարվում այդ սկզբունքներից, երբ մտնում են որեւէ դաշինքի, կոալիցիայի կամ համագործակցության այլ ձեւաչափի մեջ։ Նա նաեւ կարծիք է հայտնել, որ կառավարության արտահերթ նիստում ընդունված որոշումը եղածի համեմատ քայլ առաջ է, սակայն պարտադիր բաղադրիչը չի վերանում, իսկ իրենք խնդիր ունեն հենց պարտադիր բաղադրիչի հետ եւ գտնում են, որ պարտադրանքի մոտեցումը պետք է վերանա։
Իսկ տնտեսական զարգացումների եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանն էլ լրագրողներին ասել է, թե սովորական աշխատանքային մթնոլորտ է եղել։ Նա կոչ է արել կենտրոնանալ վերջնական եզրակացության վրա. «Վարչապետը հայտարարեց, որ պարտադիր կուտակայինի հարցը մեր կառավարության համար փակված չէ, եւ դրա սահամանադրականության, դրա արդյունավետության խնդիրը առաջիկայում կքննարկենք»։
Հարցին՝ ինչո՞ւ վերջին պահին ընկրկեց եւ դեմ չքվեարկեց, Մինասյանն ասել է. «Ձեզ այդպե՞ս թվաց, ես իմ սկզբունքը պահել եմ, եւ այդ սկզբունքը շատ հստակ է՝ ես դեմ եմ եղել պարտադիր կուտակայինին, առայժմ շարունակում եմ դեմ լինել, քանի դեռ հակառակում համոզված չեմ։ Երեկվա նախագիծը ոչ թե պարտադիր կուտակայինը ներդնելու մասին է, այլ հուլիսի 1—ից ներդրվող նախագծի մեղմացման մասին է»։
Նախարարը պարզաբանել է, թե ինչին է հատկապես ինքը կողմ քվեարկել. «Հուլիսի 1—ից ուժի մեջ մտնող 80 հազար մասնակցիների եւ մինչ այժմ գործող 200 հազար մասնակցիների համար մեղմացնող որոշում էր, ոչ թե հուլիսի մեկից պարտադիր կուտակայինի ներդրման որոշում։ Ես երկու անգամ անցել եմ Սահմանադրական դատարանով, եւ Սահմանադրական դատարանի որոշումները կատարված չեն։ Հետեւաբար այս փուլում, եթե մենք քվեարկում ենք այս նախագծին, որը կօգնի, որպեսզի մենք լեգիտիմացնենք Սահմանադրությանը հակասող որոշումը, ես դեմ եմ այդ մոտեցմանը, սակայն վարչապետը դրանից հետո հայտարարություն արեց, շատ պարզ ասաց հետեւյալը, որ մենք այստեղ չենք քննարկում պարտադիր կուտակայինի հարցը, որովհետեւ ես էլ եմ դեմ եղել, եւ մեր կառավարության համար այդ հարցը փակված չէ»։
Արձագանքելով այն դիտարկմանը, որ վարչապետը իրեն հորդորել է պառակտում չմտցնել թիմի մեջ, Մինասյանն ասել է, որ չկա որեւէ պառակտում։
«Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը՝ բանավեճի վերաբերյալ նշել է, որ եղել է բուռն քննարկում, եւ բնական է, որ կողմերն իրենց կարծիքներն են արտահայտել։
Նա ընդգծել է, որ գործադիրում պաշտոնավարում են մի շարք պաշտոնյաներ, ովքեր ժամանակին դեմ են եղել կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչին, մինչդեռ նրանցից ոչ մեկը կաշկանդված չէ իր կարծիքը հայտնել։
Նա ընդգծել է, որ հասարակության մեծ մասը դեմ է եղել ոչ թե վստահության պակասի, այլ պարտադիր բաղադրիչի պատճառով։
«Կառավարությունը հիմա ունի բարձր լեգիտիմության եւ վստահության ցուցանիշ, բայց մարդիկ, ովքեր դեմ են եղել պարտադիր բաղադրիչին, շարունակում են դեմ լինել։ Դա էլ է նորմալ։ Քաղաքացիական հասարակությունում չեն կարող լինել որոշումներ, որոնց բոլորը կողմ են եւ երջանիկ»,–ասել է նա։
Էդմոն Մարուքյանը համաձայն չէ այն տեսակետի հետ, որ վարչապետի եւ Արծվիկ Մինասյանի միջեւ տեղի ունեցած բանավեճից հետո նախարարները կկաշկանդվեն իրենց կարծիքն արտահայտելիս՝ զգուշանալով, որ Փաշինյանը հակադիր կարծիքներ չի ընդունում. «Նիկոլ Փաշինյանի հետ գոնե մեկ տարի որպես ֆրակցիայի ղեկավար եմ աշխատել, եւ չի եղել մի դեպք, որ Փաշինյանը որեւէ կարծիք չհանդուրժի։ Ցանկացած նախարար կհամարձակվի իր տեսակետը հայտնել, որովհետեւ, եթե չլինի բազմակարծություն, տեսակետների բախում, ապա կառավարությունը չի կարող առաջ գնալ»։
«Ելք» խմբակցության անդամ Արամ Սարգսյանը նշել է, թե խմբակցությունում միակ մարդն է, որ կուտակային կենսաթոշակների համակարգը դրական է համարել ու դրա մեջ լավն է տեսել։ Անդրադառնալով կուտակային կենսաթոշակների համակարգի պարտադիր բաղադրիչը պահպանելու կառավարության որոշման շուրջ քննադատություններին՝ նա ասել է, որ այնքան էլ ճիշտ մոտեցում չէ այս հարցում չվստահել մի իշխանության, որին ժողովուրդն է բերել։
«Եթե նախկին իշխանությունների օրոք անվստահություն կար կուտակային կենսաթոշակները կառավարող ֆոնդերի վերահսկողության հետ կապված, ապա այս հարցում ժողովրդի կամքով ձեւավորված իշխանությանը չվստահելն այնքան էլ ճիշտ մոտեցում չէ»,–նշել է Սարգսյանը՝ ընդգծելով, որ կան գործընթացներ, որոնք սկսելուց հետո դրանցից ետ կանգնելը կարող է շատ ավելի կործանարար լինել։
Ի դեպ, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը իր ֆեյսբուքյան էջում կատարել է գրառում հրաժարական ներկայացնելու մասին։ Նա հայտարարել է նաեւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությանն իր անդամակցությունը դադարեցնելու մասին։
Ա. Լ.

13-06-2018





19-06-2018
Անվերապահ աջակցությունը կշարունակվի
ՀՀ վարչապետի աշխատանքային այցը Արցախի Հանրապետություն

Վարչապետ Նիկոլ ...


19-06-2018
Օրինականությունը պետք է պահպանվի
«Անձեռնմխելի» անձինք չպետք է լինեն

ԱԺ ավանդական ճեպազրույցների ...


19-06-2018
ԱԱԾ—ն ռեպրեսիվ մարմին չէ
Այն բացահայտում է հանցագործությունները օպերատիվ տվյալների հիման վրա



19-06-2018
Արարք, որն արդարացում չունի
Կորցրած գումարը կվերականգնես, կորցրած պատիվը հետ չես բերի



19-06-2018
Լեզուն է ազգի ինքնության հիմնասյուներից մեկը
Հայոց լեզվի ընթացքն ու մարտահրավերները վերջին հարյուրամյակում

Լեզուն ...


19-06-2018
Վարչապետն ընդունել է ԵԱՀԿ անդամ պետությունների ներկայացուցիչներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ անդամ պետությունների ներկայացուցիչներին՝ ...


19-06-2018
Դիտարկումներ եւ առաջարկություններ
Քննարկվել են գյուղոլորտին առնչվող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ...



19-06-2018
Կոռուպցիայի բացահայտումը կբարձրացնի մեր վարկանիշը
Արցախի կարգավիճակը եւ նրա ժողովրդի ...

19-06-2018
«Լույս հայի աչքերին»
Ակնաբուժական ծառայությունները հասանելի ...

19-06-2018
Վերացվում են հետեւանքները
Բնական աղետ Ստեփանակերտում


19-06-2018
«Արցախ էյր ֆեստ—2018» փառատոնը
Փափուկ եւ խաղաղ վայրէջք՝ Ստեփանակերտի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO