Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.01.2019
ԱՅԼՔ...


Հայաստանը՝ ռոբոտների առաջնությունների կենտրոն

Ընդունվում են ռոբոտների 11—րդ առաջնության հայտեր

Ռոբոտների հայաստանյան 11—րդ առաջնությունը, որի շրջանակում կմրցեն արգելքներ հաղթահարող եւ լաբիրինթոսից ելք գտնող ռոբոտներ, ընդունում է մասնակցության հայտեր։ Երեկ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ «ԱրմՌոբոտիքս» մրցույթի կազմակերպիչ՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նկատեց, որ այս մրցույթը հիմք հանդիսացավ դպրոցներում ռոբոտաշինական խմբակների ստեղծմանն ու կայացմանը։ «Երբ այս մրցույթը սկսվեց, այն ժամանակ «Արմաթի» խմբակները չկային, դրանք ստեղծվեցին 2015—ին, ռոբոտաշինական խմբակները՝ 2013—ին, բայց այս առաջնություններն իրենց դերը խաղացին ու հուշեցին, թե ինչ պետք է անել։ Ծնողները, տատիկ—պապիկները երեխաներին բերում էին մրցույթին ու ասում, որ ուզում են իրենց երեխաները դրանով զբաղվեն, որն էլ հիմք հանդիսացավ «Արմաթ» լաբորատորիաների ստեղծման համար»,—«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ ասաց Կարեն Վարդանյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է դարձնել ռոբոտների առաջնությունների կենտրոն, քանի որ Հայաստանի շատ երեխաներ են տիրապետում ռոբոտաշինության հմտություններին։
Մրցույթի գլխավոր հովանավոր «Ucom» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը նկատեց, որ իրենց ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ռազմավարության մեջ առանցքային նշանակություն ունեն այն բոլոր նախագծերը, որոնք կապված են ինժեներական մտածողության, ծրագրավորման եւ ռոբոտաշինության հմտությունների զարգացման հետ։ «Երեխաների համար, որոնք մասնակցում են այս մրցույթին, մոտիվացիոն հարթակ է, որտեղ նրանք կարողանում են իրենց դրսեւորել։ Մեր խորին համոզմամբ՝ հենց այսպիսի պատանիները կկարողանան լրացնել աշխարհի մակարդակով ՏՀՏ ոլորտում 3 միլիոն մասնագետների պահանջարկը»,—ասաց ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
Նրա դիտարկմամբ՝ Հայաստանում առկա մաթեմատիկական ներուժը կարելի է հեշտությամբ արթնացնել երեխաների մեջ, ինչն ապագային ուղղված քայլ է։
Մրցույթի հովանավոր «Վորլդ Վիժն Հայաստանի» տնօրեն Ժիրայր Էդիլյանն էլ շեշտեց, որ իրենց կազմակերպությունը, լինելով երեխայակենտրոն, կարեւորում է երեխաներին ու երիտասարդներին այնպիսի գիտելիքներով ու կարողություններով զինելը, ինչը կապահովի նրանց հետագա կյանքի բարեկեցությունը։ «Ռոբոտաշինությունն ու ավտոմատացման համակարգերի մշակումը կարող են դառնալ մեր երկրում ՏՏ ոլորտի զարգացման հիմնաքարերից մեկը։ Այս պատանիները վաղը փոխելու են մեր կյանքը։ «Վորլդ Վիժն Հայաստանը» տարիներ շարունակ աջակցում է Հայաստանի մարզերում ռոբոտաշինության խմբակների աշխատանքին։ Մենք համոզված ենք, որ գործող խմբակները բացառիկ հնարավորություն են տալու պատանիներին ապագայում ունենալ պահանջված աշխատանք ու արժանավայել կյանք»,–հավելեց Ժիրայր Էդիլյանը։
Նա հիշեցրեց, որ ռոբոտաշինությունն ու ծրագրավորումը առանցքային դաշտ են, որտեղ երեխաները զարգացման մեծ հեռանկարներ ունեն։ «Մենք հնարավորություն ենք ունեցել մինչ այժմ Հայաստանի 37 համայնքներում մասնակցել «Արմաթ» լաբորատորիաների ստեղծմանը։ 2017 թվականին 800—ից ավելի երեխա հեռավոր համայնքներում ներգրավված է եղել ռոբոտաշինության խմբակներում։ Սա ոչ միայն տեխնիկական գիտելիքների ձեռքբերման հնարավորություն է, այլեւ այլ որակներ են զարգացնում՝ սկսած թիմային աշխատանքից վերջացրած առաջնորդման որոշակի կարողություններով»,–նշեց «Վորլդ Վիժն Հայաստանի» տնօրենը։
Արգելքներ հաղթահարող եւ լաբիրինթոսից ելք գտնող ռոբոտների մրցույթի նպատակն է ներգրավել պատանիներին ռոբոտաշինության, ավտոմատացման ու տարբեր IoT (Internet of things) սարքերի ստեղծման գործընթացներում, խրախուսել վերջիններիս, ինչպես նաեւ ներկայացնել հանրությանը ոլորտի զարգացման անհրաժեշտությունն ու համաշխարհային տեխնո տենդենցներին մոտենալու ճանապարհները։
Մրցույթին կարող են մասնակցել 10—18 տարեկան պատանիները՝ ներկայացնելով իրենց ռոբոտների նկարագիրն ու գաղափարները։ Մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետը հուլիսի 11—ն է։ Եզրափակիչ փուլը կանցկացվի սեպտեմբեր ամսին։ Մրցույթի տեխնիկական առաջադրանքներն ու կանոնակարգը ներկայացված են այստեղ, իսկ գրանցման հայտը հասանելի է այստեղ։
Մասնակիցները իրենց ստեղծած ռոբոտները կներկայացնեն ժյուրիի մասնագիտացված անդամներին, լավագույնները կարժանանան դրամական պարգեւի «Ucom»—ի եւ «Վորլդ Վիժն Հայաստանի» կողմից։
«ԱրմՌոբոտիքս» ռոբոտաշինության զարգացման եւ աջակցման ծրագիրը Հայաստանում իրականացվում է 2008—ից՝ ԻՏՁՄ—ի կողմից։

13-06-2018





19-01-2019
Բնական մեղր, սխտոր, ճարպ եւ լավաշ
Ձմեռային ժամանակահատվածում զինծառայողներին կհատկացվի լրացուցիչ սնունդ

Զինված ուժերի ...


19-01-2019
Բաքվի ջարդերը ցեղասպանություն էին
Դրանք պետք է արժանանան միջազգային հանրության հստակ գնահատականին



19-01-2019
Առջեւում բարեփոխումների երկրորդ փուլն է
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը երեկ ԱԺ—ում պատասխանել է լրագրողների ...


19-01-2019
Փոփոխությունների անհրաժեշտությունը կարեւոր է
Միջազգային չափանիշների համաձայն՝ պետական կառավարման համակարգում պետք է լինի ...


19-01-2019
ԱՀՀ-ն ուզում է տեր կանգնել իր իրավունքներին
Մեկնարկել է ԱՀՀ-ի խորհրդարանի երկրորդ գումարման առաջին նստաշրջանը



19-01-2019
«Մենք Աստծո ընտրյալ ժողովուրդ ենք եւ հաղթելուց բացի այլ ճանապարհ չունենք»
Նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում հանդիպել է հայ ...


19-01-2019
ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման խորհրդի անդրանիկ նիստը
Երեկ տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման ...



19-01-2019
Երրորդ անգամ Դավոսում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ...

19-01-2019
Հեռացա, որ մնամ
Ա՜խ, ափսո՛ս, որ հիմա այսպես
Լուռ ու ...

19-01-2019
Տրամադրությունների փոփոխություն արաբական աշխարհում
Երբ 2018թ. սկզբներին ԱՄՆ-ը իրականացրեց իր ...

19-01-2019
Սկսվում է ձյուդոյիստների վարկանիշային մրցաշարը
Հայ ձյուդոյիստները մարզումային հագեցած ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO