Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.03.2019
ԱՇԽԱՐՀ


Պատմական հանդիպում

ԱՄՆ—ի նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է ԿԺԴՀ—ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ

Երեկ Սինգապուրում կայացած գագաթնաժողովի շրջանակներում ԱՄՆ—ի նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է ԿԺԴՀ—ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ։ Այս հիրավի պատմական հանդիպման արդյունքում ստորագրվել է համատեղ փաստաթուղթ։
ԿԺԴՀ—ն Կորեական թերակղզու միջուկազերծման պարտավորություն է ստանձնել ԱՄՆ—ի կողմից անվտանգության երաշխիքների դիմաց։
ԱՄՆ—ն եւ ԿԺԴՀ—ն պատրաստ են նոր հարաբերությունների ու խաղաղության, ասված է համատեղ փաստաթղթում։
«Նախագահ Թրամփը եւ նախագահ Կիմ Չեն Ընը կարծիքների հանգամանալի, խորը ու անկեղծ փոխանակում են անցկացրել ԱՄՆ—ԿԺԴՀ նոր հարաբերությունների եւ Կորեական թերակղզում տեւական ու կայուն խաղաղ ռեժիմի հաստատման հետ կապված հարցերի շուրջ»,–նշվում է փաստաթղթում, որը Թրամփը ցուցադրել է լրագրողներին։
ԱՄՆ—ի նախագահը հայտարարել է, որ հպարտանում է ԿԺԴՀ—ի հետ գագաթնաժողովի արդյունքներով։ «Մենք հպարտանում ենք այսօր տեղի ունեցածով»,—ասել է Թրամփը ԿԺԴՀ—ի առաջնորդի հետ փաստաթղթի ստորագրման արարողությանը։ «Մենք կլուծենք մեծ ու վտանգավոր խնդիրը»,–հավելել է Թրամփը։
ԱՄՆ—ի նախագահը հավաստել է, որ առանձնահատուկ հարաբերություններ է հաստատել Կիմ Չեն Ընի հետ։ «Մենք երկուսս էլ ցանկանում ենք ինչ—որ բան անել, մենք երկուսս էլ ինչ—որ բան կանենք, մենք առանձնահատուկ կապ ենք հաստատել»,–ասել է Թրամփը։ Նա նշել է, որ Կիմ Չեն Ընը «շատ տաղանդավոր մարդ է», որը «շատ է սիրում իր երկիրը», հաղորդել է «Ինտերֆաքսը»։ Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե Կիմ Չեն Ընը համաձայնել է արդյոք միջուկազերծմանը, Թրամփը հայտարարել է, որ «մենք այդ գործընթացը կսկսենք շատ շուտով»։
ԱՄՆ—ի նախագահը նաեւ հայտարարել է ԿԺԴՀ—ի առաջնորդին Վաշինգտոն՝ Սպիտակ տուն հրավիրելու պատրաստակամության մասին։ ԿԺԴՀ—ի առաջնորդն իր հերթին հայտարարել է, որ Փհենյանը եւ Վաշինգտոնը պատրաստ են թողնել անցյալ տարաձայնությունները։ «Սա պատմական հանդիպում է, մենք որոշեցինք հետեւում թողնել անցյալը եւ պատրաստ ենք պատմական համաձայնագիր ստորագրել»,–ասել է նա։ «Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Թրամփին այն բանի համար, որ այս հանդիպումը տեղի ունեցավ»,–հավելել է Կիմ Չեն Ընը։
ԿԺԴՀ—ի նկատմամբ ավելի վաղ ընդունված պատժամիջոցներն առայժմ ուժի մեջ կմնան, սակայն հեռանկարում կարող են հանվել, հայտարարել է ԱՄՆ—ի նախագահը։
«Որոշակի ժամանակահատվածում Հյուսիսային Կորեայի նկատմամբ սահմանված պատժամիջոցներն ուժի մեջ կմնան»,–ասել է ԱՄՆ—ի նախագահը, նշելով, որ դրանք չեն կարող հանվել առանց այդ երկրում մարդու իրավունքների հետ կապված իրադրության էական բարելավման։
Վաշինգտոնը, նրա խոսքով, մոտավորապես 300 նոր պատժամիջոց է պատրաստ պահում Փհենյանի նկատմամբ։ Դրա հետ մեկտեղ նա կցանկանար հեռանկարում չեղարկել այդ պատժամիջոցները։ Նրա խոսքով. «Գագաթնաժողովից առաջ ԿԺԴՀ—ի դեմ պատժամիջոցների խստացումն անհարգալից կլիներ Կիմ Չեն Ընի նկատմամբ»։ Հանդիպմանը քննարկվել է մարդու իրավունքների խնդիրը, ինչպես նաեւ Ճապոնիայի առեւանգված քաղաքացիների հարցը։
«Այո՛, մենք քննարկել ենք մարդու իրավունքների հարցը, եւ այն հետագայում էլ քննարկվելու է»,–ասել է Թրամփը, նշելով, որ այդ թեմային այնքան շատ ժամանակ չի հատկացվել, որքան միջուկազերծմանը։
Նա նաեւ նշել է, որ վստահում է ԿԺԴՀ—ի առաջնորդին եւ կարծում է, որ նրա հետ լավ հարաբերություններ է հաստատել։ «Այո՛, ես նրան հավատում եմ»,–ասել է Միացյալ Նահանգների ղեկավարը։ Նա նաեւ հայտարարել է, որ ԿԺԴՀ—ի առաջնորդի հետ խոսել է նախքան Սինգապուրի գագաթնաժողովը։ «Վերջին մի քանի ամսվա ընթացքում մենք տարբեր հարցեր ենք քննարկել»,–նշել է նախագահը։

13-06-2018





26-03-2019
Կարեւոր է մաքրելը, սակայն ավելի կարեւոր է չաղտոտելը
Տեղի ունեցավ այս տարվա առաջին համապետական շաբաթօրյակը

Նախքան ...


26-03-2019
Մեր մասնակցությունը չպետք է լինի միջնորդավորված
Հայոց ցեղասպանության ճանաչումը վերաբերում է հայ-ամերիկյան հարաբերություններին

Ալաբամայի ...


26-03-2019
Մարդկության դեմ ուղղված հանցագործությունները չպետք է մոռացվեն
Արգենտինայում Հայոց ցեղասպանության թանգարանի կառուցման համար միջոցներ կհավաքագրվեն



26-03-2019
Միացավ Պետոյին ու բոլոր հերոսներին
Մարտի 22-ին Քաշաթաղի շրջանի Տիգրանավանի Պետրոս Ղեւոնդյանի անվ. միջն. ...


26-03-2019
Անցումային շրջանից դեպի թռիչք
Աշխարհի լավագույն փորձագետները կլինեն մեզ մոտ

Կարճ ժամանակ ...


26-03-2019
Երազանքները կատարվում են
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Հայաստանի ֆուտբոլի ...


26-03-2019
ՀՀ նախագահը հանդիպել է Լիլիթ Մակունցի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նախաձեռնել է հանդիպումների շարք Ազգային ...



26-03-2019
Սնանկության կառավարիչը կգա Հայաստան
«Հյուսիս-հարավ». իսպանական ...

26-03-2019
Գոլանի բարձունքների հարցը
Լուծումը հնարավոր է միայն «ջուր՝ ...

26-03-2019
Կովսականում հնչեց Կոմիտաս
Սփյուռքի հեղինակավոր կազմակերպություններից մեկի՝ ...

26-03-2019
Պակասեց ճկունությունն ու հաշվենկատությունը
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը իր ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO