Մայրցամաքները կրկին կխոսեն ֆուտբոլի լեզվով


Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.08.2018
ԶԱՆԱԶԱՆ


Մայրցամաքները կրկին կխոսեն ֆուտբոլի լեզվով

Կաշվե գնդակի աշխարհի առաջնությունը փաստերով եւ թվերով

Բրազիլիայում անցկացված ֆուտբոլի աշխարհի առաջնությունից 4 տարի անց աշխարհի ֆուտբոլասերների ուշադրությունը կրկին մեկ ամիս գտնվելու է մարզադաշտերում։ Ֆուտբոլի աշխարհի 21—րդ առաջնությունն ընդունում է Ռուսաստանը։ Եվ գուցե հենց այս աշխարհի առաջնությունում կստեղծվեն ֆուտբոլային կոմբինացիաներ, որոնք կփոխեն ֆուտբոլի մասին մեր կարծիքը, կխփվեն գոլեր, որոնց մասին կխոսվեն տարիներ շարունակ։ Ֆուտբոլային 90 րոպեները նորից միլիոններին կսովորեցնեն զգալ հաղթանակի այն նույն երջանկությունը եւ պարտության դառնությունը, ինչ խաղադաշտի 11 ֆուտբոլիստները։ Կստիպեն վեր ցատկել, ապշել, հիասթափվել, քանի որ հենց դրանում է ֆուտբոլի գեղեցկությունը՝ 90 րոպեի ընթացքում համախմբել միլիոններին։
2010 թվականի դեկտեմբերի 2—ին Ռուսաստանն իր պատմության մեջ առաջին անգամ իրավունք ստացավ հյուրընկալելու ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։ Ռուսաստանի 11 քաղաքների (Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Կազան, Եկատերինբուրգ, Սարանսկ, Սոչի, Սամարա, Դոնի Ռոստով, Կալինինգրադ, Նիժնի Նովգորոդ, Վոլգոգրադ) 12 մարզադաշտեր կընդունեն աշխարհի առաջնությունը։
Բրազիլիայի ֆուտբոլի ազգային թիմը շարունակում է մնալ աշխարհում միակը, որը մասնակցել է բոլոր մունդիալներին (21)։ Աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի ազգային թիմը 19—րդ անգամ է մասնակցում եւ այս ցուցանիշով երկրորդն է։ Արգենտինայի ազգային թիմը երրորդն է։ «Ալբիսելեստեն» ԱԱ—ին կմասնակցի 17—րդ անգամ։ Աշխարհի առաջնությանը մասնակցող ֆուտբոլիստներից ամենաարդյունավետը Գերմանիայի ազգային թիմի ֆուտբոլիստ Թոմաս Մյուլլերն է, ով խփել է 10 գնդակ։ Նրան հաջորդում է Կոլումբիայից Խամես Ռոդրիգեսը՝ 6 գնդակ։ Իսկ եռյակի վերջում մի քանի ֆուտբոլիստներ են՝ Լիոնել Մեսսի, Գոնսալո Իգուային (երկուսն էլ Արգենտինա), Թիմ Կեհիլ (Ավստրալիա), Լուիս Սուարես (Ուրուգվայ)։ Նրանք խփել են 5—ական գնդակ։
Աշխարհի 21—րդ առաջնությանը չի մասնակցի ոչ մի ֆուտբոլիստ, ում տարիքը 18—ից ցածր է։ Միայն 5 ֆուտբոլիստներ կան, որոնց տարիքը ցածր է 20—ից։
32 հավաքականների շարքում Անգլիան միակ թիմն է, որի ֆուտբոլիստները հանդես են գալիս բացառապես Պրեմիեր լիգայում (Անգլիայի առաջնություն)։ Ակումբներից ամենաշատ՝ 16 ֆուտբոլիստ այս մունդիալում ունի «Մանչեսթեր Սիթին», «Ռեալի» ֆուտբոլիստները 15—ն են, իսկ «Բարսելոնայինը»՝ 14—ը։ Անգլիայի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստներից 124—ը հանդես կգան աշխարհի առաջնությանը։
Մասնակից ընտրանիների շարքում «ամենաանփորձը» Թունիսն է՝ ընդհանուր 462 խաղ։
Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա վաղը՝ Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում, դրան կհաջորդի առաջին խաղը՝ Ռուսաստան—Սաուդյան Արաբիա։
Ֆուտբոլի աշխարհի 21—րդ առաջնությանը կմասնակցեն 32 թիմեր։ Ընտրանիները բաժանվել են 8 խմբի։
A խումբ. Ռուսաստան, Սաուդյան Արաբիա, Եգիպտոս, Ուրուգվայ։
B խումբ. Պորտուգալիա, Իսպանիա, Մարոկկո, Իրան։
C խումբ. Ֆրանսիա, Ավստրալիա, Պերու, Դանիա։
D խումբ. Արգենտինա, Իսլանդիա, Խորվաթիա, Նիգերիա։
E խումբ. Բրազիլիա, Շվեյցարիա, Կոստա Ռիկա, Սերբիա։
F խումբ. Գերմանիա, Մեքսիկա, Շվեդիա, Հարավային Կորեա։
G խումբ. Բելգիա, Պանամա, Թունիս, Անգլիա։
H խումբ. Լեհաստան, Սենեգալ, Կոլումբիա, Ճապոնիա)։
Խաղերի հիմնական մասը կմեկնարկի Երեւանի ժամանակով 16։00—ին, 19։00—ին եւ 22։00—ին։
Վարվառա ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

13-06-2018





01-08-2018
Փաշինյանը սեպտեմբերին կմեկնի Նյու Յորք
ԱՄՆ նախագահի հետ հանդիպման շուրջ քննարկումներ են ընթանում



01-08-2018
Ջրոռոգման ոլորտում համալիր լուծումներ են անհրաժեշտ
Որպեսզի ամեն տարի հողագործը չհայտնվի «կոտրած տաշտակի» առջեւ



01-08-2018
Քաղաքականությունից մինչեւ մշակութային համագործակցություն
Ավարտվել է Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի պետական այցը ...


01-08-2018
Նախագահն ընդունել է Հայաստանում ՄԱԿ—ի մանկական հիմնադրամի ներկայացուցչին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ընդունել է Հայաստանում ՄԱԿ—ի ...


01-08-2018
Արդյունավետ համագործակցություն միջխորհրդարանական հարթակներում
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը երեկ հանդիպել է ...



01-08-2018
Պետք է կարողանալ արվեստի գործը ճիշտ ներկայացնել
Կարծում է լիբանանահայ արվեստաբան, ...

01-08-2018
Երկու դար առաջ Շուշին գրատպության կենտրոն էր
Լավագույն ավանդույթները վերականգնելու ...

01-08-2018
24 մեդալ՝ Եվրոպայի առաջնությունում
Պատանի հայ ծանրորդների փայլուն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +21... +23
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO