Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.10.2018
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Վաղուց գնդակն Ադրբեջանի դաշտում է

Իսկ Բելառուսի քայլը ոչ գործընկերային է ու մտահոգիչ

ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ԼՂ հիմնահարցի շուրջ զարգացումներին։
«Հայաստանը երբեք իր վրա չի կարող վերցնել Արցախի փոխարեն բանակցելու պարտականություն այն հարցերի շուրջ, որոնք Արցախի իշխանությունների, Արցախի Հանրապետության տիրույթում են,–ասել է նա։–Առնվազն երկու հարցում Հայաստանը չի կարող բանակցել Արցախի փոխարեն։ Առաջինը վերաբերում է Արցախի կարգավիճակին, երկրորդը՝ Արցախի տարածքային ամբողջականության խնդրին։ Սա առնվազն, սակայն կան էլի հարցեր»։
Նրա խոսքով, հայկական երկու պետություններում այսօր տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումները չեն կարող չամրապնդել հայկական կողմի դիրքերը միջազգային ասպարեզում։
Նա բարձր է գնահատում Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի՝ առաջիկա նախագահական ընտրություններին չառաջադրվելու որոշումը։ «Շատ ողջունելի, շատ լավ հայտարարություն է, որովհետեւ վերջիվերջո ինքը երկու ժամկետ եղել է նախագահ։ Հիմա անցումային ժամանակաշրջանում ստանձնել է այդ պարտավորությունը։ Դա նշանակում է, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում ձեւավորված այն ավանդույթը, որ իշխանության ղեկավարն անվերջ մնում է իշխանության ղեկին, այնտեղ էլ ջարդվեց։
Հասկանում ենք՝ ավտորիտարիզմը գալիս է այնտեղից, երբ ղեկավարները դառնում են անփոխարինելի։ Ինչքան ժողովրդավարական եւ արդյունավետ լինեն հայկական երկու պետությունները, այդքան դա բարենպաստ է խնդրի կարգավորման համար»,–ասել է Շավարշ Քոչարյանը։
«Ադրբեջանի խաղաքարտը օդից կամ գետնից դուրս եկող գումարներն են, Հայաստանինը լրիվ ուրիշ դաշտում է։ Դա մեր մտավոր կարողությունն ու ստեղծագործ ներուժն է»,–նշել է նա։
Նրա խոսքով, այսօր առաջընթացի հնարավորություն չկա, եւ առաջընթաց կլինի, երբ Ադրբեջանը պատրաստ լինի Ղարաբաղի հետ նստել բանակցային սեղանի շուրջ՝ Արցախը դիտարկելով որպես լիարժեք կողմ։ «Բոլորի համար ակնհայտ է, որ 20 տարուց ավելի է՝ գնդակն Ադրբեջանի դաշտում է»,–ասել է նա։
Փոխնախարարը նաեւ շեշտել է՝ եթե Ադրբեջանը ցանկանում է իրականում բանակցային գործընթացում առաջընթաց ունենալ, պետք է ուղղակի բանակցի Ստեփանակերտի հետ, ոչ թե ձեւացնի, թե այդպիսի սուբյեկտ գոյություն չունի. «Քանի դեռ Բաքուն չի ընդունում Արցախի մասնակցությունը, դա լակմուսի թղթի պես ցույց է տալիս, որ ինքը հակված չէ առաջընթացի։ Դրա համար երբ մենք ասում ենք՝ Ղարաբաղի ներգրավում, դա շատ կարեւոր է, բայց նաեւ հասկանանք երկրորդը՝ այսօր կա՞ հնարավորություն առաջընթացի։ Այսօր չկա այդ հնարավորությունը հենց Բաքվի քաղաքականության պատճառով»։
«Ելք» խմբակցության անդամ Արամ Սարգսյանն էլ անդրադարձ է կատարել ԵԱՏՄ—ում գործընկերային հարաբերությունների անտեսման փաստերին, որոնցից հերթականը Բելառուսի կողմից Ադրբեջանին զենք վաճառելն է։
«Հայաստանի նոր իշխանությունները կբարձրացնեն բոլոր հարցերը, որոնք կան Եվրասիական տնտեսական միության հետ կապված,–շեշտել է նա։–Բոլորիդ հայտնի են իմ մոտեցումները՝ Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի եւ ԵԱՏՄ—ի մասին։ Ես միշտ ասել եմ, որ ԵԱՏՄ—ի մեջ իշխանափոխություն անելն անհնար է, որովհետեւ մնացած երկրները թույլ չեն տալու դա։ Բայց փորձը ցույց տվեց, որ հնարավոր է իշխանափոխություն անել ու դա պահել»։
Արամ Սարգսյանը նշել է, որ ինքը չէր ցանկանա արտաքին քաղաքականությամբ զբաղվող գերատեսչությանը խանգարել։ «Իրենք ինչ մոտեցում ցուցաբերեն, դա պետք է ընդունենք ի գիտություն, փորձենք աջակցել։ Մի քանի անգամ պատգամավորի կարգավիճակով Նիկոլ Փաշինյանի հետ ներկա եմ գտնվել տարբեր երկրների, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ—երկրների հետ հանդիպումներին եւ վստահեցնում եմ, որ գործող վարչապետը «լեզվի տակ փուշ չունի» եւ ներկայացնելու է բոլոր խնդիրները, որոնք կան Հայաստանի համար։ Որեւէ մեկը թող սրանում չկասկածի»,–նշել է Սարգսյանը։
Շավարշ Քոչարյանը եւս նշել է, որ Բելառուսի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը մեզ չի կարող չմտահոգել եւ չի կարող չբարձրաձայնվել։
Լ. Ա.

13-06-2018





23-10-2018
Առանձնահատուկ հարաբերություններ, որոնք ավելի կամրապնդվեն
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այց է ունեցել ...


23-10-2018
Տոնն անկեղծ էր ու մտերմիկ
Այսպիսին տեսա հոկտեմբերի 21—ը Երեւանի փողոցներում

Այսպես չէր ...


 
23-10-2018
Որոշիչը ընտրողի ձայնն է
ՏԻՄ ընտրությունները ընտրողի ազատ կամահայտնության դրսեւորում էին

«Եվրասիական ...


23-10-2018
ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները հայտնի են
Կիրակի օրը տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ անցկացվեցին Արագածոտնի, ...


23-10-2018
Բարեփոխումների փաթեթը չընդունվեց
Սակայն դեկտեմբերին արտահերթ ընտրությունները կկայանան

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի ...


23-10-2018
ԵԱՏՄ ինտեգրացիոն ներուժը մեծ է
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Եվրասիական շաբաթ» համաժողովի բացմանը



23-10-2018
Ակնկալում են նոր պայմանագրեր
Երեւանում ընթացող «Եվրասիական շաբաթ» միջազգային ցուցահանդեսային համաժողովին, որն արդեն ...



23-10-2018
Շուշին եւ Սենտ Էտիենը եւս բարեկամացան
Ֆրանսիայի եւ Արցախի քույր քաղաքների թիվը ...

23-10-2018
Ռուդոլֆ Ջուլիանին այցելեց Ծիծեռնակաբերդ
Դոնալդ Թրամփի անձնական իրավաբան, Նյու Յորքի նախկին ...

23-10-2018
Երեւանը շուքով նշեց հիմնադրման 2800—ամյակը
Տոնական միջոցառումներն ամփոփվել են ...

23-10-2018
Նռան փառատոն Մարտունի քաղաքում
Արցախում փառաբանվել է մրգերի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +7... +9
ցերեկը +21... +23

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO