Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.10.2018
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Շտեմարանները արդյունավետ չեն

ՀՀ կրթության եւ գիտության նախարարն այցելել է քննական կենտրոն

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել «Հայոց լեզու եւ հայ գրականություն» առարկայի միասնական քննության մեկնարկին։ Նա այցելել է Երեւանի Ա. Երզնկյանի անվան թիվ 118 ավագ դպրոցում տեղակայված քննական կենտրոն, որտեղ «Հայոց լեզու եւ հայ գրականություն» առարկայի միասնական քննության համար հայտարարագրվել էր 127 դիմորդ, որոնցից 7—ը չէր ներկայացել։
Արայիկ Հարությունյանը շրջել է կենտրոնում ձեւավորված 3 քննասենյակներում, հետաքրքվել՝ բավարար վերահսկողություն սահմանվա՞ծ է քննության անաչառ ընթացքի համար։ Լրագրողների հետ զրույցում ԿԳ նախարարը տեղեկացրել է, որ այցելել է նաեւ նախորդ միասնական քննությանը եւ ընդհանուր առմամբ քննական գործընթացը գնահատում է բավարար։ Այս ընթացքում Արայիկ Հարությունյանը ստացել է երկու դժգոհություն՝ երկուսն էլ սոցիալական ցանցով։ Առաջինը Չարենցավանում տեղակայված քննական կենտրոնում վերահսկողությունը խստացնելու, երկրորդը՝ Երեւանի թիվ 190 ավագ դպրոցում տեղակայված քննական կենտրոնում քննության ժամանակ ընթացակարգի խախտման վերաբերյալ։ «Կոնկրետ Երեւանի թիվ 190 ավագ դպրոցի ահազանգի վերաբերյալ չի նշվել ոչ կոնկրետ քննական սենյակի համար, ոչ որեւէ անուն։ Ես խոսել եմ նաեւ Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի հետ։ Նա ինձ տեղեկացրել է, որ որեւէ գրավոր բողոք չի ներկայացվել»,–ասել է Ա. Հարությունյանը՝ հավելելով, քննությունների ընթացքը, նկատի ունենալով կոռուպցիայի հնարավոր ռիսկերը, վերահսկվում է նաեւ իրավապահ մարմինների կողմից։ Նախարարը նշել է, որ այս տարի դիմորդների աննախադեպ ցածր թվով պայմանավորված, բուհերում մեծ քանակությամբ թափուր տեղեր են մնալու։
Դիմորդների թիվը պայմանավորված է 12—ամյա կրթության համակարգի ներդրմամբ. այս տարի դպրոցն ավարտում են 12—ամյա դպրոցի առաջին շրջանավարտները (12 տարի առաջ, երբ համակարգը նոր էր ներդրվում նույն տարում ծնված երեխաները կիսվեցին)։ «Այս տարին բուհերի համար ճգնաժամային է, պետք է փորձենք իրավիճակից ելքեր գտնել, որը հեշտ չի լինելու։ Վեց տարի շարունակ այս տարվա ճգնաժամային ընդունելությունը հետապնդելու է բուհերին, որովհետեւ քիչ թվով ուսանողների ընդունելությունն ազդելու է ձեւավորված կուրսերի, խմբերի, դասախոսների դրույքների վրա»,–նշել է նախարարը։ Անդրադառնալով Գնահատման եւ թեստավորման կենտրոնի կողմից հրապարակված քննական շտեմարաններին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ կան դժգոհություններ. «Գիտելիքի ստուգման այս ձեւը նվազեցնում է կոռուպցիոն ռիսկերը, բայց միեւնույն ժամանակ շտեմարանները թույլ չեն տալիս բացահայտել աշակերտների իրական հնարավորությունները, դրանք չեն զարգացնում դիմորդի քննադատական եւ վերլուծական մտածողությունը»։
Ինչ վերաբերում է ավագ դպրոցի կրթության որակին՝ նախարարը նշել է. «Ավագ դպրոցների բովանդակությունը պետք է փոխվի. իր հիմնական գործառույթն ավագ դպրոցը չի կատարում։ Եթե ավագ դպրոցը բավարար որակ ապահովի, աշակերտը բուհ ընդունվելու համար կրկնուսույցի անհրաժեշտություն չի ունենա։ Ավագ դպրոցի բովանդակային զարգացմանը խոչընդոտող տարբեր գործոններ կան. մասնավորապես, միջին մասնագիտական կրթության համակարգի թերի զարգացումը եւս բացասական է ազդում ավագ դպրոցի կայացմանը, մեթոդների եւ ծրագրերի թերի լինելը, հոսքերի ոչ հստակ տարանջատումը եւ այլն։ Ամեն դեպքում այսօր ունենք մի վիճակ, երբ ծնողները դժգոհում են, որ 12—րդ դասարանում աշակերտները դպրոցում անելիք չունեն»։
Լրագրողի հարցին ի պատասխան՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ քննարկվում է «Արարատյան բակալավրիատ» գերազանցության ծրագրի հետագա գործունեության հարցը։ Անդրադառնալով «ԵՊՀ ռեստարտ» ուսանողական նախաձեռնության՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմի լուծարման վերաբերյալ դիմումին, Արայիկ Հարությունյանը նշել է, որ նախարարությունն ու կառավարությունը գործելու են բացառապես օրենքի շրջանակում։ «Մենք պատասխանատու ենք միայն այն տեղերի համար, որոնք օրենքով հոգաբարձուների խորհրդի կազմում տրված են նախարարությանն ու կառավարությանը»,–նշել է նա եւ հավելել, որ շուտով համալսարանների խորհուրդների հետ կապված միասնական լուծումներ կլինեն։
Նշենք, որ մարզերում եւ Երեւանում տեղակայված 12 քննական կենտրոններում երեկ «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայից միասնական քննության համար հայտագրվել էր 2234 դիմորդ։ Արդյունքները պարզ կլինեն 5 օր հետո։

13-06-2018





23-10-2018
Առանձնահատուկ հարաբերություններ, որոնք ավելի կամրապնդվեն
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այց է ունեցել ...


23-10-2018
Տոնն անկեղծ էր ու մտերմիկ
Այսպիսին տեսա հոկտեմբերի 21—ը Երեւանի փողոցներում

Այսպես չէր ...


 
23-10-2018
Որոշիչը ընտրողի ձայնն է
ՏԻՄ ընտրությունները ընտրողի ազատ կամահայտնության դրսեւորում էին

«Եվրասիական ...


23-10-2018
ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները հայտնի են
Կիրակի օրը տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ անցկացվեցին Արագածոտնի, ...


23-10-2018
Բարեփոխումների փաթեթը չընդունվեց
Սակայն դեկտեմբերին արտահերթ ընտրությունները կկայանան

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի ...


23-10-2018
ԵԱՏՄ ինտեգրացիոն ներուժը մեծ է
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Եվրասիական շաբաթ» համաժողովի բացմանը



23-10-2018
Ակնկալում են նոր պայմանագրեր
Երեւանում ընթացող «Եվրասիական շաբաթ» միջազգային ցուցահանդեսային համաժողովին, որն արդեն ...



23-10-2018
Շուշին եւ Սենտ Էտիենը եւս բարեկամացան
Ֆրանսիայի եւ Արցախի քույր քաղաքների թիվը ...

23-10-2018
Ռուդոլֆ Ջուլիանին այցելեց Ծիծեռնակաբերդ
Դոնալդ Թրամփի անձնական իրավաբան, Նյու Յորքի նախկին ...

23-10-2018
Երեւանը շուքով նշեց հիմնադրման 2800—ամյակը
Տոնական միջոցառումներն ամփոփվել են ...

23-10-2018
Նռան փառատոն Մարտունի քաղաքում
Արցախում փառաբանվել է մրգերի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +7... +9
ցերեկը +21... +23

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO