Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.06.2018
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ


ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը երեկ ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին, հայտնում են ՀՀ ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունից։
Արա Բաբլոյանը, ողջունելով դեսպանին Ազգային ժողովում, արդյունավետ է գնահատել հայ—ամերիկյան համագործակցությունը։ ՀՀ ԱԺ նախագահը երկկողմ հարաբերությունների խթանման հարցում կարեւորել է խորհրդարանականների փոխադարձ այցերն ու կապերի ամրապնդումը։
Օրենսդիր մարմնի ղեկավարը, անդրադառնալով մեր երկրի ներքաղաքական զարգացումներին, ասել է. «Աշխարհն ականատես եղավ, որ Հայաստանը ժողովրդավար երկիր է եւ հավատարիմ է որդեգրած սկզբունքներին ու գաղափարներին. դրա վառ ապացույցը խնդիրների կարգավորումն էր խաղաղ եւ սահմանադրական ճանապարհով»։
Խոսելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին՝ Արա Բաբլոյանը նշել է. «Պետք է համատեղ ուժերով մշակել եւ ներդնել այնպիսի մեխանիզմներ, որպեսզի անցկացվելիք ընտրությունները համապատասխանեն ժողովրդավարական չափանիշներին եւ ընդունելի լինեն հանրության կողմից»։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ռիչարդ Միլսը բարձր է գնահատել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի դերակատարությունը՝ Հայաստանի համար փոփոխությունների ժամանակահատվածում խորհրդարանական աշխատանքները արդյունավետ կազմակերպելու գործում։
Դեսպանը կարեւորել է Հայաստանում ներքաղաքական գործընթացների կարգավորման հանգուցալուծումը իրավունքի գերակայության ուժով՝ փոխըմբռնման մթնոլորտում։ «Հայաստանի նոր Սահմանադրությամբ Ազգային ժողովը շարունակում է կարեւոր դեր ունենալ, եւ Հայաստանի պատմության այս կարեւոր շրջանում ես պատրաստ եմ աշխատել Ձեզ ու մյուս ղեկավարների հետ»,–ասել է Ռիչարդ Միլսը։
Զրուցակիցներն անդրադարձել են Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարի հարցում իրականացվող քայլերին, համագործակցության հեռանկարներին։

13-06-2018





19-06-2018
Անվերապահ աջակցությունը կշարունակվի
ՀՀ վարչապետի աշխատանքային այցը Արցախի Հանրապետություն

Վարչապետ Նիկոլ ...


19-06-2018
Օրինականությունը պետք է պահպանվի
«Անձեռնմխելի» անձինք չպետք է լինեն

ԱԺ ավանդական ճեպազրույցների ...


19-06-2018
ԱԱԾ—ն ռեպրեսիվ մարմին չէ
Այն բացահայտում է հանցագործությունները օպերատիվ տվյալների հիման վրա



19-06-2018
Արարք, որն արդարացում չունի
Կորցրած գումարը կվերականգնես, կորցրած պատիվը հետ չես բերի



19-06-2018
Լեզուն է ազգի ինքնության հիմնասյուներից մեկը
Հայոց լեզվի ընթացքն ու մարտահրավերները վերջին հարյուրամյակում

Լեզուն ...


19-06-2018
Վարչապետն ընդունել է ԵԱՀԿ անդամ պետությունների ներկայացուցիչներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ անդամ պետությունների ներկայացուցիչներին՝ ...


19-06-2018
Դիտարկումներ եւ առաջարկություններ
Քննարկվել են գյուղոլորտին առնչվող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ...



19-06-2018
Կոռուպցիայի բացահայտումը կբարձրացնի մեր վարկանիշը
Արցախի կարգավիճակը եւ նրա ժողովրդի ...

19-06-2018
«Լույս հայի աչքերին»
Ակնաբուժական ծառայությունները հասանելի ...

19-06-2018
Վերացվում են հետեւանքները
Բնական աղետ Ստեփանակերտում


19-06-2018
«Արցախ էյր ֆեստ—2018» փառատոնը
Փափուկ եւ խաղաղ վայրէջք՝ Ստեփանակերտի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO