Նոր թեկնածություն


Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.08.2018
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ


Նոր թեկնածություն

Խորհրդարանը քննարկել է ՀՀ ՍԴ դատավորի ընտրության հարցը

ՀՀ Ազգային ժողովը երեկ սկսել է հերթական նիստերի աշխատանքը, հայտնում են ՀՀ ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունից։
Խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանը ներկայացրել է ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հերթական նիստերի օրակարգերի նախագծերը, որոնք քվեարկություններով հաստատվել են։ Հաջորդիվ խորհրդարանը քննարկել է ՀՀ սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը։
ՀՀ Սահմանադրության 166—րդ հոդվածի 1—ին մասի, 213—րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 141—րդ հոդվածի 3—րդ մասի համաձայն՝ դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնում ընտրելու համար առաջադրել է Ելիզավետա Դանիելյանի թեկնածությունը։
Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնակատար Երվանդ Խունդկարյանը նախ ներկայացրել է դատավորների ընդհանուր ժողովի կողմից ՍԴ անդամի թափուր տեղի համար թեկնածուի ընտրության ընթացակարգը։ Անդրադառնալով Ելիզավետա Դանիելյանի կենսագործունեությանը՝ Երվանդ Խունդկարյանը փաստել է, որ թեկնածուն օժտված է մարդկային եւ մասնագիտական հատկանիշներով, որոնք անհրաժեշտ են դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու համար։
Ելիզավետա Դանիելյանը, շնորհակալություն հայտնելով իր նկատմամբ ցուցաբերած բարձր վստահության համար, ներկայացրել է իր անցած ուղին։ Թեկնածուն վստահեցրել է, որ կշարունակի իր ներդրումն ունենալ սահմանադրական արդարադատության իրականացման բարդ եւ պատասխանատու գործում, կնպաստի ՀՀ Սահմանադրության գերակայությանը եւ կշարունակի ծառայել ժողովրդին ու Հայաստանի Հանրապետությանը։ Նա կարեւորել է դատավորների մասնագիտական որակները, իրավունքի գերակայությունն ու դատարանների անկախ գործունեությունը։
Պատգամավորները հարցեր են ուղղել, որոնք վերաբերել են հանրային վստահության խնդիրներին, խափանման միջոցներին, վճռաբեկ դատարանի գործունեությանը, դատական համակարգի առկա բացերին ու հանրային հնչեղություն ունեցող հարցերում թեկնածուի մոտեցումներին։
Պատգամավոր Ռուստամ Մախմուդյանն իր ելույթում նշել է, որ ըստ միջազգային իրավական փորձի՝ խրախուսելի է, երբ սահմանադրական դատարաններում, որպես անդամներ, ներգրավվում են դատական իշխանության մարմինների համակարգում աշխատանքային փորձ ունեցող անձանց։ Նրա խոսքով՝ ներկայացված է եղել երկու թեկնածու, եւ, արդյունքների աննշան թվաբանական տարբերությամբ, ՀՀ դատավորների ընդհանուր ժողովը որոշում է կայացրել առաջադրելու Ելիզավետա Դանիելյանի թեկնածությունը։
Ըստ Ռուստամ Մախմուդյանի՝ թեկնածուի գիտամանկավարժական գործունեությամբ զբաղվելը, տեսական եւ գործնական հմտությունների զուգակցումը կարող են նպաստել ՍԴ—ի կողմից կայացրած որոշումների կատարելագործմանը։ Նա կոչ է արել կողմ քվեարկել Ելիզավետա Դանիելյանի օգտին։
Էդմոն Մարուքյանն ընդգծել է, որ դատական համակարգում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք լուծում են պահանջում։ Ըստ բանախոսի՝ Հայաստանում դատական համակարգը պետք է դարձնել իշխանության ճյուղ, որը պետք է հակակշիռ լինի մյուս իշխանություններին։ Նա արժեւորել է սերնդափոխությունն ու մասնագիտական որակների կատարելագործումը։
Եզրափակիչ ելույթում Ելիզավետա Դանիելյանը շնորհակալություն է հայտել ՀՀ ԱԺ նախագահին՝ բոլոր խմբակցությունների անդամների հետ հանդիպումներ կազմակերպելու համար։ Նրա խոսքով՝ ՀՀ ՍԴ դատարանի դատավորի պաշտոնը հանդիսանում է դատավորի աշխատանքային գործունեության բարձրագույն աստիճանը, եւ այդ բարձր կոչումն ստանձնելու դեպքում խորին հարգանքով ու մեծագույն ջանասիրությամբ մասնագիտական գիտելիքներն ու փորձառությունը կներդնի արդարադատության ոլորտում։
«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 141—րդ հոդվածի 7—րդ մասի համաձայն՝ Սահմանադրական դատարանի դատավորն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ։
ՀՀ ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնախմբի նախագահ Գագիկ Մելիքյանը տեղեկացրել է, որ ՀՀ սահմանադրական դատարանի դատավորի ընտրության քվեարկությունը տեղի է ունենալու հունիսի 13–ին, 11։00—11։40։
ՀՀ Ազգային ժողովի նիստում քննարկվել է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։ Հիմնական զեկուցող ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը նշել է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության համար միջազգային հարաբերություններում փոխադարձության սկզբունքի կիրառման հնարավորությունն ապահովող իրավական գործիքակազմ նախատեսելու անհրաժեշտությամբ։ Պատգամավորների կողմից գրավոր առաջարկներ չեն ներկայացվել։
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծի վերաբերյալ։
«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։ Նա նշել է, որ նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի միջին մասնագիտական որակավորում ունեցող ուսուցիչներին, ովքեր ունեն երկար տարիների աշխատանքային եւ սովորողների հետ կրթական ու դաստիարակչական աշխատանքների մեծ փորձ, շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը մինչեւ 2023 թվականի օգոստոսի 20—ը։ Նախարարը վստահեցրել է, որ հինգ տարին բավարար ժամանակահատված է համակարգը համապատասխան որակավորում ունեցող մասնագետներով ապահովելու համար։
Հարակից զեկուցող Վարդան Բոստանջյանը նշել է, որ նախագիծը ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի կողմից ստացել է դրական եզրակացություն՝ առաջարկելով այն ընդունել առաջին ընթերցմամբ։
Եզրափակիչ ելույթում ԿԳ նախարարն ընդգծել է նախագծի հրատապության հարցը։
ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Դատական դեպարտամենտում ծառայության մասին», «Հաշտարարության մասին» ՀՀ օրենքների նախագծերը, ինչպես նաեւ «Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Օպերատիվ—հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթները։ Դրանք ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը։
ՀՀ ԱԺ պետական—իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը քննարկված նախագծերի եւ նախագծերի փաթեթների վերաբերյալ տվել է դրական եզրակացություն։
Երկրորդ ընթերցումով քննարկվել են «ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ու «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» ու «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթները։
ՀՀ ԱԺ պետական—իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը քննարկված նախագծերի եւ նախագծերի փաթեթների վերաբերյալ տվել է դրական եզրակացություն։
Երկրորդ ընթերցումով քննարկվել են «ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ու «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» ու «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթները։
«Պետական գույքի մասնավորեցման 2017—2020 թվականների ծրագրի կատարման 2017 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցումով քննարկման է ներկայացրել ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը։ Օրենքի նախագծով ներկայացվում է պետական գույքի մասնավորեցման ծրագրում ընդգրկված ընկերությունների (գույքի) նկատմամբ 2017 օրացուցային տարում իրականացված մասնավորեցման գործարքների, լուծարման գործընթացի մասին տեղեկությունները, պայմանագրային պարտավորությունների կատարման ընթացքը։ Նշվել է, որ հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցվել է երկու ընկերություն, մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 66 մլն 415 հազար դրամ։ 2017 թվականի ընթացքում պայմանագրային պարտավորություններ ստանձնել է 10 գնորդ։ Լուծարման, սնանկացման գործընթացում են գտնվել ծրագրում ընդգրկված 11 առեւտրային կազմակերպություն, որոնցից 4—ի լուծարման գործընթացն ավարտվել է, 3—ը ճանաչվել է սնանկ։ Լուծարվող կազմակերպություններում մարվել է շուրջ 78,674 մլն դրամ կրեդիտորական պարտք, որից պետական բյուջեի նկատմամբ՝ 18,216 մլն դրամ, համայնքային բյուջեի՝ 594,0 հազ. դրամ։
Հարակից զեկույցում ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը նշել է, որ հանձնաժողովը նախարարության հետ համագործակցելու պատրաստակամություն է հայտնել՝ պետական սեփականություն հանդիսացող գույքն առավել արդյունավետ ու հանրային նպատակների համար ավելի շահավետ սեփականաշնորհելու համար։ Նշվել է, որ հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն։
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանը քննարկման է ներկայացրել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ առաջին ընթերցումով։ Նախագծով բռնագանձում չի կարող տարածվել պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային եւ կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողների ու ռազմաուսումնական կամ ոստիկանական ուսումնական հաստատություններում սովորող կուրսանտների եւ սովորողների դրամական ապահովության եւ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում եւ պայմաններում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողներին տրվող պատվովճարի վրա։
Ներկայացնելով ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը ողջունել է կառավարության առաջարկը եւ տրվող լուծումները։
«Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 2017 թվականի գործունեության մասին» հաղորդումը քննարկման է ներկայացրել ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանը։ Հանձնաժողովի կողմից հատկացված լիցենզիաների հիման վրա 2017 թվականին հանրապետությունում գործել են 94 հեռուստաընկերություն, որից 36—ը՝ վերգետնյա եթերային, 58—ը՝ մալուխային հեռարձակում իրականացնող եւ 18 ռադիոընկերություն։ Վերգետնյա եթերային 36 հեռուստաընկերություններից 6—ը հանրապետական սփռման են, որից 1—ը՝ վերահեռարձակում իրականացնող, 9—ը մայրաքաղաքային սփռման են, ներառյալ 3 վերահեռարձակում իրականացնող, 21—ը տարածքային սփռման են, այդ թվում 12—ը՝ տեղական հեռուստաընկերություններ։
Մալուխային հեռարձակում իրականացնող 58 հեռուստաընկերություններից 14—ը գործել են Երեւանի եւ մեկ կամ մի քանի մարզերի, 9—ը՝ Երեւան քաղաքի, 4—ը՝ մեկից ավելի մարզերի, 31—ը՝ մեկ մարզի տարածքում։
Ռադիոծրագրերի եթերային հեռարձակում իրականացնող 18 ընկերություններից 3—ը գործել են հանրապետության, 13—ը՝ Երեւան քաղաքի եւ 2—ը՝ մեկ մարզի տարածքում։
Նշենք, որ հարցի քննարկումն ավարտվում է հիմնական զեկուցողի եզրափակիչ ելույթով՝ առանց որեւէ փաստաթուղթ ընդունելու։
Հարցի քննարկումը կշարունակվի ԱԺ հունիսի 13—ի նիստում։
«ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ վերջին նիստում պատգամավորները հանդես են եկել հայտարարություններով։

13-06-2018





01-08-2018
Փաշինյանը սեպտեմբերին կմեկնի Նյու Յորք
ԱՄՆ նախագահի հետ հանդիպման շուրջ քննարկումներ են ընթանում



01-08-2018
Ջրոռոգման ոլորտում համալիր լուծումներ են անհրաժեշտ
Որպեսզի ամեն տարի հողագործը չհայտնվի «կոտրած տաշտակի» առջեւ



01-08-2018
Քաղաքականությունից մինչեւ մշակութային համագործակցություն
Ավարտվել է Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի պետական այցը ...


01-08-2018
Նախագահն ընդունել է Հայաստանում ՄԱԿ—ի մանկական հիմնադրամի ներկայացուցչին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ընդունել է Հայաստանում ՄԱԿ—ի ...


01-08-2018
Արդյունավետ համագործակցություն միջխորհրդարանական հարթակներում
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը երեկ հանդիպել է ...



01-08-2018
Պետք է կարողանալ արվեստի գործը ճիշտ ներկայացնել
Կարծում է լիբանանահայ արվեստաբան, ...

01-08-2018
Երկու դար առաջ Շուշին գրատպության կենտրոն էր
Լավագույն ավանդույթները վերականգնելու ...

01-08-2018
24 մեդալ՝ Եվրոպայի առաջնությունում
Պատանի հայ ծանրորդների փայլուն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +21... +23
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO