Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.09.2018
ՄԱՐԶԵՐ


Ձիարշավներից մինչ ձկնորսություն

Գոմքում զարգացնում են էկոտուրիզմը

Նախիջեւանին սահմանակից Գոմք համայնքում զարգանում է էկոտուրիզմը։ Վայոց ձորում գտնվող «Բենսոն» զբոսաշրջային կենտրոնը համայնք այցելած զբոսաշրջիկներին առաջարկում է ինչպես բնակվելու, սննդի, այնպես էլ ձիարշավներ կազմակերպելու, ձուկ որսալու, գյուղական բարիքներից օգտվելու հնարավորություն։
«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ լրագրողների շրջայցի ընթացքում հիմնադիր Ասլանյանների ընտանիքը ներկայացրեց զբոսաշրջիկներին մատուցվող ծառայություններն ու դրանք ընդլայնելու ծրագրերը։ «Մենք զբաղվում ենք գյուղական տուրիզմի զարգացմամբ։ Այս համայնքում գնել ենք մի քանի տներ, վերանորոգել, պատրաստել զբոսաշրջիկների համար։ Մենք Վայքում ենք ապրում, ամուսինս Գոմքում էր աշխատում։ Իրեն շատ էր դուր եկել այս գյուղն ու տարածքը, եւ այստեղ գնեցինք տուն՝ որպես ամառանոց։ Հետագայում ընդլայնեցինք՝ գնելով եւս 4—ը։ Ժամանցն ապահովելու համար կազմակերպում ենք ձիարշավներ։ Սկզբում ձիերով գնում էինք նույնիսկ Արցախ, հիմա այս տեղանքում ենք միայն կազմակերպում»,—պատմեց հիմնադիր ընտանիքի մայրը՝ Մերին ու հավելեց, որ այս տարածաշրջանում այսպիսի բան առաջին անգամ է արվում։
Մտահաղացումն առաջացել է, երբ դեռ ընդամենը մեկ ձի են ունեցել։ Սկսել են մեկով ու հաջողել։ Հիմա արդեն 23—ն ունեն։ Տերը՝ Կարեն Ասլանյանը, գործը սկսելուց մտավախություն չի ունեցել։ Նշում է՝ ռիսկով ու հավատով պետք է գործն անել։ Ձիերը մեկ օրվա համար վարձելն արժի 10 000 դրամ, իսկ մեկ ժամվա համար՝ 5000 դրամ։ Ձիերով նաեւ մրցույթներ են կազմակերպում։
Նշում են՝ երբ սկսել են ձիերով արշավներ կազմակերպել, Հայաստանում դեռեւս ոչ ոք դրանով չէր զբաղվում։ Տերերն ասում են՝ այստեղ ամեն ինչ՝ սկսած ուտելիքից, անարատ ու բնական է։ Նույնիսկ ծառերը չեն ջրվում, քանի որ տեղանքն այնպիսին է, որ բնական աղբյուրները դուրս են գալիս գետնի տակից։ Ձիարշավարանից բացի՝ «Բենսոնե—ում կա նաեւ լճակ, ունեն նավակներ, որոնք կարելի է թիավարել։
Լճում նաեւ ձկներ են բազմացնում, որոնք զբոսաշրջիկները կարող են որսալ, իսկ տանտերերը դրանցից համեղ խորտիկներ կպատրաստեն նրանց համար։
Ունեն նաեւ փոքրիկ խոհանոց, որից կարող են օգտվել նաեւ հյուրերն ու իրենց ձեռքով ճաշեր պատրաստել։ Հիմա քիչ—քիչ բարելավում են իրենց պայմանները։ Ստացած եկամուտը ներդնում են բիզնեսն ընդլայնելու գործում։ Մտածում են նաեւ զիփլայն ստեղծելու մասին։
Բավական գեղեցիկ վայրեր ունեն, որոնց լավ կլինի բարձրից նայել։ Ուզում են զիփլայնը ժայռից դեպի գյուղն իջեցնել։ Նշում են՝ հյուրերին այնտեղ ամենից շատ դուր են գալիս խաղաղությունը, բնությունը, ինչպես նաեւ հյուրընկալությունը։ Էկոտուրիզմ առաջարկող այս հանգստի գոտի են գալիս Ամերիկայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Ռուսաստանից։
Այն գտնում են տարբեր ճանապարհներով։ Հյուրերի հետ անգլերեն շփվում է տերերի 14—ամյա տղան՝ Բենիկը։
Ասում է՝ անգլերենին վարժ տիրապետում է 5 տարի պարապելու արդյունքում։ Բենիկն այս գործում ծնողներին շատ է օգնում։ Լրագրողների հետ անկեղծանում է՝ շատ է չարչարվում եւ դրա համար նույնիսկ փոքրիկ վարձատրություն է ստանում։ Հիշում է առաջին աշխատավարձը՝ 10 000 դրամ։ Հոր եւ մոր գործերից եւ, հատկապես, ձիերից է շատ լավ գլուխ հանում։
Հյուրերին փոքրիկ գաղտնիքներ է բացում՝ երբ ձին ականջները սրում է, ուրեմն, մի բան այն չէ, եւ հարկավոր է զգուշանալ։
14—ամյա տղան հոր եւ մոր գործը շարունակողն ու ընդլայնողն է լինելու։ Ձիերից ու գունավոր ճոճանակներից բացի՝ բակում աչքի էին զարնում նաեւ երկու բարձր աթոռ։ Ասլանյանները հիշում են նաեւ դրանց հետաքրքիր պատմությունը։
«Այստեղ Երեւանից եկած մեր սանիկները ձիերով հարսանիք են արել 4 տարի առաջ։ Հարսն ու փեսան ձի էին նստել, իսկ սայլերը զարդարել գորգերով։ Եվ հենց այս աթոռներին էլ նստել էին հարսն ու փեսան»,–պատմում է Մերին։

15-06-2018





20-09-2018
Գրքի փառատոն՝ Անկախության տոնին ընդառաջ
Այսօր Երեւանի կենդանաբանական այգում ընթերցասերները կենդանասերներից շատ կլինեն



20-09-2018
«Սպիտակ» ֆիլմը հրաշքի մասին է
Երկրաշարժի 30—րդ տարելիցին նվիրված ֆիլմը կբարձրանա մեծ էկրան



20-09-2018
«Սարյանը եւ Ֆրանսիան»
Ցուցահանդես վարպետի տուն–թանգարանում

Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում Մարտիրոս Սարյանի ...


20-09-2018
Հնի ու նորի յուրօրինակ համադրություն Սարյանի պուրակում
Դաշնամուրի շնորհիվ երեւանցիները կարող են լիցքավորել հեռախոսները, օգտվել ...


20-09-2018
Հանձնել է հավատարմագրերը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


20-09-2018
Արա Բաբլոյանն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը երեկ ընդունել է ...


20-09-2018
Գերմանիայի հայ գործարարների միության անդամները՝ Մայր Աթոռում
Երեկ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց ...



20-09-2018
Ադրբեջանը ցեղասպան պետություն է
Գիտաժողով՝ նվիրված Բաքվի հայերի ջարդերի ...

20-09-2018
Անկախությունը մեր ժողովրդի երազանքն էր
Միջոցառում՝ նվիրված գրող, ազատամարտիկ ...

20-09-2018
Աղբահանության խնդիրը կարելի է լուծել մի քանի տարբերակով
Թե որն է ավելի արդյունավետ՝ ներկայացված ...

19-09-2018
Բացառիկ մարզական իրադարձություն Հայաստանում
Երեւանն ընդունելու է գեղասահքի աշխարհի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +34... +35

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO