Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.11.2018
ՄԱՐԶԵՐ


Դիլիջանն ընդգծում է իր համբավի գիծը

Հիմա էլ՝ ֆուտբոլի դաշտ, վազքուղի, թեթեւ աթլետիկայի հարթակ

Կառավարության վերջին նիստերից մեկում հավանության արժանացած Դիլիջանի առողջարանային կենտրոնի ստեղծման եւ հասարակական ենթակառուցվածքների զարգացման ներդրումային ծրագիրը նախաձեռնել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» բարեգործական հիմնադրամը (IDeA)։ Այս ծրագիրը 4 նախագիծ ունի, որոնցից մեկը կոչվում է «Չաում Դիլիջան», երկրորդը քաղաքային լճի հարակից տարածքի բարեկարգումն է, երրորդը՝ քաղաքային զբոսայգու բարեկարգումը, իսկ չորրորդ նախագիծն էլ քաղաքային մարզադաշտին է վերաբերում։ Առաջին երեք ծրագրերը մենք ներկայացրել ենք։ Խոսենք չորրորդից։
Դիլիջանի քաղաքային մարզադաշտը ներկայումս չի գործում, քանի որ բացակայում են ինժեներական համակարգերը եւ ենթակառուցվածքները։ Մարզադաշտի ոռոգման համակարգի բացակայության պատճառով խոտածածկ մասը պիտանի չէ ֆուտբոլային մրցումներ կազմակերպելու համար, ավելին՝ խոտածածկ մասի հարակից տարածքում գտնվող վազքուղիները եւ թեթեւ ատլետիկայի հարթակը ասֆալտապատ են ու նույնպես պիտանի չեն օգտագործման։ Մարզադաշտը էլեկտրոնային ցուցանակ էլ չունի։
Մարզադաշտը նախկինում հանդիսատեսի համար 1940 նստատեղ ուներ։ Դրանք քանդվել են այնպես, որ վերականգնման ենթակա չեն։ Հիմնովին պիտի նորացվեն նաեւ մարզչական կազմի եւ պահեստային խաղացողների համար նախատեսված հարթակն ու նստարանները։ Հանդերձարանն է մասամբ վերանորոգված, սակայն դրա շահագործման համար անհրաժեշտ գույքը բացակայում է։ Իսկ սանհանգույցներն ու լոգասենյակները պիտանի չեն գործածելու համար։ Քանդված է նաեւ մարզադաշտի ցանկապատը։ Այն անհնար է նորոգել, պետք է փոխարինել։
Մարզադաշտը Դիլիջանի քաղաքային զբոսայգու հարեւանությամբ է եւ 19 440 քմ է։ Մարզադաշտի բարեկարգման ծրագիրը 2 փուլով կարվի։ Առաջին փուլում ֆուտբոլային դաշտը կվերակառուցվի, դաշտի չորս անկյուններում լուսարձակներ կտեղադրվեն, որոնք թույլ կտան ապահովել ՈՒԵՖԱ—ի ստանդարտներին համապատասխանող լուսավորություն։ Ոռոգման եւ ջրահեռացման համակարգ կձեւավորվի։ Մարզադաշտի հյուսիսային թեւում առնվազն 300 հանդիսատեսի համար նստատեղեր կդրվեն։ Ցանկապատը կվերականգնվի։ Բնականաբար, մարզադաշտի հանդերձարանները կվերանորոգվեն։ Եվ սպրինտի վազքուղի կձեւավորվի՝ նստատեղերի երկայնքով։
Մարզադաշտի բարեկարգման ծրագրի երկրորդ փուլում մի քանի գործ կարվի։ Հյուսիսային թեւում նստատեղեր կավելացվեն մինչեւ 1500 հանդիսատեսի համար։ Դեպի դաշտ տանող ստորգետնյա անցումը կձեւափոխվի։
Ի դեպ, ֆուտբոլի դաշտի շուրջ վազքուղի կստեղծվի, նաեւ թեթեւ աթլետիկայի հարթակ։ Մարզադաշտի արեւմտյան մասում կտեղադրվեն մարզասարքեր, եւ կստեղծեն հարթակներ։ Այս ամբողջ աշխատանքի 1—ին փուլի տեւողությունը 12 ամիս է, երկրորդինը՝ 60 ամիս։
Եվ այս ամենից «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» բարեգործական հիմնադրամի ակնկալիքն այն է, որ վերջապես Դիլիջանը կունենա բարեկարգ մարզադաշտ, որտեղ հնարավոր կլինի կազմակերպել սպորտային տարբեր միջոցառումներ, ատլետիկայի եւ թիմային խաղերի մրցումներ։ Համայնքի մարզական կյանքը կաշխուժանա։
Այսպիսով, հիմնադրամը Դիլիջանում 4 ներդրումային ծրագրեր կիրականացնի՝ առողջարանային կենտրոն «Չաում Դիլիջան»—ը կհիմնի, քաղաքային լիճն ու հարակից տարածքը կբարեկարգի, քաղաքային զբոսայգին ու մարզադաշտը՝ նույնպես։ Այս ամբողջի համար կծախսի 17 մլրդ դրամ՝ ծրագրի ընթացքում ստեղծելով ավելի քան 1000 աշխատատեղ՝ 200 հազար դրամ միջին աշխատավարձով։
Այս ամենից հետո կարելի է խոսել ներդրումային գրավչության, զբոսաշրջային ենթակառուցվածքների կատարելագործման, զբոսաշրջային հոսքերի ավելացման մասին։ Սրան էլ հավելենք այն, որ ապրանքների արտադրության եւ ծառայությունների մատուցման ծավալի հավելյալ աճ կլինի։ Գործազրկության ցուցանիշը կնվազի։ Քաղաքաշինության բնագավառում էլ առաջադեմ տեխնոլոգիաներ կներդրվեն։
Կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեն, քննարկելով «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի նախաձեռնած ծրագիրը, հավանություն է տվել դրան։ Որովհետեւ, ըստ քաղշինպետկոմի, «ծրագիրը մշակված է բարձր մասնագիտական մակարդակով եւ լիովին արտացոլում է Դիլիջանի զարգացմանն առնչվող արդի կենսական խնդիրներն ու դրանց արդյունավետ լուծման ուղիները»։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

15-06-2018





15-11-2018
Լավագույն ընտրությունների ակնկալիքով
Կառավարության ղեկավարի վստահեցմամբ՝ կլինի աննախադեպ ընտրական գործընթաց

Երեկ ...


15-11-2018
Առաջնայինը հասարակության վստահությունն է
Միջազգային հանրությունն աջակցում է ՀՀ ժողովրդավարական ընտրական գործընթացներին



15-11-2018
Համայնքների խոշորացումն անհրաժեշտություն է
Առկախված գործընթացը կվերսկսվի 2019 թվականին

Հայաստանում համայնքների խոշորացման ...


15-11-2018
Նոր շուկաներ դուրս գալու եւս մեկ հիանալի հնարավորություն
Հայկական 10 ընկերություն մասնակցում է «ProWine China 2018» ...


15-11-2018
Քանդակների վարպետը
Արշամ Շահինյանը երկխոսում էր հայ մշակույթի երախտավորների հետ



15-11-2018
Հանրային շահը՝ գերակա
Շարունակվել է պետբյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումը

Երեկ ...


15-11-2018
Ի նպաստ ազգային միասնության զորացման
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն ...



15-11-2018
Վարչական ռեսուրսի կիրառումը կբացառվի
Իսկ Նիկոլ Փաշինյանը կլինի «Իմ քայլի» ...

15-11-2018
Ծանրորդները անցնող տարում նվաճել են 73 մեդալ
Գլխավոր մարզիչն ամփոփեց 2018 թվականը եւ ...

15-11-2018
Աննա Հակոբյանը հանդիպել է Միխայիլ Շվիդկոյի հետ
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանն իր ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO