Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.07.2019
ԶԱՆԱԶԱՆ


Ովքե՞ր են ֆավորիտները

Քաղաքական գործիչները՝ ֆուտբոլի աշխարհի առաջնության հավանական հաղթողների մասին

Երեկվանից ամբողջ աշխարհի ֆուտբոլասերների ուշադրությունը 1 ամիս շարունակ կենտրոնացած է լինելու Ռուսաստանում անցկացվող ֆուտբոլի աշխարհի 2018 թ. առաջնության վրա։ Աշխարհի 21—րդ առաջնության չեմպիոնի գավաթի համար պայքարելու է 32 թիմ։
«Tert.am»—ը զրուցել է քաղաքական գործիչների հետ՝ պարզելու համար, թե որ հավաքականներին են երկրպագում նրանք, ում են առաջնության ֆավորիտ համարում։
«Միավորված աշխատանքային կուսակցության» ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանը դժվարացել է նշել, թե ով կհռչակվի աշխարհի չեմպիոն, բայց նա ցանկանում է հաղթողի դերում տեսնել Արգենտինային՝ հավաքականի խաղացող Լիոնել Մեսսի համար։
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի կարծիքով՝ չեմպիոնության հավակնորդները 5—ն են՝ Արգենտինան, Բրազիլիան, Գերմանիան, Իսպանիան եւ Ֆրանսիան։
«Ես փոքրուց Արգենտինայի եւ Դիեգո Մարադոնայի երկրպագու եմ, նաեւ հայ—արգենտինական բարեկամության խմբի նախագահն եմ եւ ցանկանում եմ, որ չեմպիոնը լինի Արգենտինան։ Հիմա էլ՝ Լեո Մեսսիի համար, որը արժանի է եւ պետք է դառնա աշխարհի չեմպիոն»,–նշել է Է. Շարմազանովը։
ՀՀ արտգործնախարարի տեղակալ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ռուբեն Ռուբինյանն էլ հայտնել է. «Միշտ հետաքրքրված եմ եղել ֆուտբոլով, բայց հիմա հայտնի իրադարձությունների պատճառով չեմ հետեւում»։ Ապա Ռ. Ռուբինյանը հարցրել է՝ Իսլանդիան մասնակցո՞ւմ է աշխարհի առաջնությանը, եւ տեղեկանալով, որ այո, ասել է՝ «ուրեմն՝ Իսլանդիան կդառնա չեմպիոն»։
Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Սուրեն Պապիկյանն էլ համոզված է, որ Իսպանիան է դառնալու չեմպիոն։
ԱԺ «Հայաստանի հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ Սամվել Ֆարմանյանը Իսպանիայի հավաքականի երկրպագու է։ Չնայած մարզչական վերջին տեղաշարժերին, ըստ նրա, Իսպանիայի հավաքականը պատրաստ է առաջ գնալու եւ նվաճելու աշխարհի գավաթը։ նրա կարծիքով՝ այս աշխարհի առաջնության չեմպիոն դառնալու մեծ շանսեր ունեն Բրազիլիայի եւ Գերմանիայի հավաքականները, քանի որ երկուսն էլ խաղային բոլոր դիրքերում ունեն շատ բարձրակարգ ֆուտբոլիստներ, խոշոր մրցաշարերի փորձ եւ երկար պահեստային նստարան։
«Ես հասկանում եմ, որ ամբողջ աշխարհը սպասում է, որ Արգենտինան հռչակվի չեմպիոն, եւ Լիոնել Մեսսին նվաճի այդ տիտղոսը, բայց կարծում եմ, որ Արգենտինան այս անգամ չի կարողանա նվաճել աշխարհի գավաթը»,–ասել է Ս. Ֆարմանյանը։
ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Հրաչյա Հակոբյանի խոսքով՝ հուլիսի 15—ին կայանալիք երզրափակիչում միմյանց դեմ դուրս կգան Գերմանիայի եւ Բրազիլիայի ընտրանիները, իսկ հաղթողը, ըստ Հ. Հակոբյանի, կլինի Գերմանիան։
ԱԺ «Հայ յեղափոխական դաշնակցություն» խմբակցության անդամ Սպարտակ Սեյրանյանն էլ նշել է, որ իր դիտած առաջին՝ 1974 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությունից մինչեւ հիմա մշտապես երկրպագել է Գերմանիայի հավաքականին. «Հիմա էլ առիթ ու պատճառ չունեմ նրանց չերկրպագելու։ Հուսամ՝ այս անգամ էլ նրանք կարդարացնեն իմ մեծ սպասելիքները»։
ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը դժվարացել է կանխատեսում անել. «Այսօր մի հատ խորամուխ կլինեմ, մի երկու օր կդիտեմ, կասեմ։ Իսկ թե ում եմ ուզում, կուզենայի, որ լիներ թիմ, որտեղ իմ կողմից հարգված ֆուտբոլիստ կլինի։ Ասենք՝ Իսպանիա, Բելգիա, որտեղ Էդեն Ազար կա, Բրազիլայում՝ Նեյմար»։

15-06-2018





13-07-2019
Կարեւոր ազդակներ Ադրբեջանին ԱՄՆ օրենսդիրներից
Ներկայացուցիչների պալատն ընդունել է հայանպաստ օրենքներ

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Նախօրեին ...


13-07-2019
Ստամբուլյան կոնվենցիան պաշտոնապես քննարկման առարկա չէ կառավարությունում
Ապրիլյան պատերազմի հարցով ԱԺ հանձնաժողովի եզրակացությունը հանրության համար ...


13-07-2019
«Ամեն մի մարդ ունի կյանքի փիլիսոփայության իր վարքականոնը»
Ջոն Դեւիսոն Ռոքֆելլերը (1839 1937) պատմության մեջ է մտել ...


13-07-2019
«Գիեդանիի պորտը». հարուստի ու աղքատի մշտական հարցը
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


«Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի լիամետրած ֆիլմերի ...


13-07-2019
Հաղթահարելով պատերազմի արհավիրքները
«Լողլողը» ժապավենը երեւանյան մեծ էկրանին է

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Լենինգրադ, ...


13-07-2019
«Բժշկական ծառայությունների հասանելիության ապահովումը մեզ համար առաջնահերթություն է»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԵՊԲՀ շրջանավարտներին

Վարչապետ ...


13-07-2019
Հյուրընկալել է Արմեն Սարգսյանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է համաշխարհային ճանաչում ...



13-07-2019
Համամարդկային Չեքիջյանը
Գիտական նստաշրջան՝ նվիրված մաեստրոյի ...

 
13-07-2019
Մշակույթը ճակատագիր է
Հատվածներ Ֆարիդ Զաքարիայի «Ազատության ապագան. ...

13-07-2019
Երեւանում կառուցվում է նոր էլեկտրակայան
Կայացել է կառույցի շինարարական փուլի ...

13-07-2019
Ունենալ տեսլական, ռազմավարություն, գործողությունների ծրագիր. սա է զարգացման ճանապարհը
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO