Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.07.2019
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ


Հնագետները կպեղեն ժայռափոր «Մհերի դուռը»

Հայաստանի 29 հնավայրում այս տարի հնագիտական պեղումներ կանցկացվեն

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտը իտալացի եւ ամերիկացի կոլեգաների հետ կուսումնասիրի Վայոց ձորի Ելփին գյուղի տարածքում գտնվող ժայռափոր կառույցը՝ «Մհերի դուռ» անվամբ։ «Արմենպրեսի» հետ զրույցում այս մասին ասաց Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը։
Նրա խոսքով՝ հուշարձանը չափագրված չէ, շուրջբոլորը գտնվող հողերի մեծ մասը սեփականաշնորհված է, սակայն այնտեղ տեղեր կան, որ հնարավոր է դեռ ստուգողական պեղումներ իրականացնել։ «Կպեղենք, կբացահայտենք, եւ դուք կտեսնեք ուրարտական ժամանակների Մհերի դռան մի բացառիկ օրինակ»,–ասաց Պավել Ավետիսյանը, հավելելով, որ այդ ժայռը ոտքից գլուխ պետք է աչքի լույսի պես պահել, քանի որ հուշարձանի 90 տոկոսը վնասված է։
«Ժայռի շուրջբոլորն անվերջ բնակեցվել է, եւ ուսումնասիրություններն այդ տարածքում հայտնաբերել են ուրարտական շրջանի, միջին բրոնզեդարյան, երկաթե դարի, վաղ բրոնզի դարի շերտեր։ Նման ժայռ կա նաեւ Վանում։ Այն պետք է ուսումնասիրվի եւ պահպանվի»,–ընդգծեց Պավել Ավետիսյանը։
Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտն այս տարի հնագիտական պեղումներ կիրականացնի Հայաստանի 29 հուշարձաններում, դրանցից մի քանիսում՝ այս տարի առաջին անգամ։ «Այս տարի առաջին անգամ մենք ուսումնասիրություն կիրականացնենք Քարագլուխ հնավայրում, Քոշքում, ինչպես նաեւ հետազոտությունները կշարունակենք Աղավնաձորում»,–հավելեց հնագիտության ինստիտուտի տնօրենը։
Հայաստանի 29 հնավայրերում այս տարի հնագիտական պեղումներ կիրականացվեն։ Պավել Ավետիսյանի խոսքով՝ հունիսի 5—ին մշակույթի նախարարությունում քննարկվել են հնագիտության ինստիտուտի կողմից ներկայացված հայտերը՝ բաց թերթիկներ ստանալու համար։ «Այդ 29 հայտերով նախատեսված մեր աշխատանքները կսկսենք հունիսից եւ կշարունակենք մինչեւ նոյեմբեր»,–ասաց նա։
Հայաստանյան հնագիտության կարեւոր ձեռքբերումներից եւ առանձնահատկություններից մեկն, ըստ Ավետիսյանի, պեղումների արդյունքում հայտնաբերված նյութերի ուսումնասիրությունն է միջազգային լաբորատորիաներում։ «Այս պահին աշխարհի տարբեր լաբորատորիաներում մի շարք գտածոներ ուսումնասիրության են ենթարկվում, եւ ամեն օր նոր արդյունքներ ենք ստանում»,–հավելեց նա։
Հայ—ամերիկյան եւ հայ—իտալական համատեղ արշավախումբը հնագիտական պեղումներ է սկսել Վայոց ձորի եւ Կոտայքի մարզի հուշարձաններում։ Հայ—իտալական արշավախմբի ղեկավար Ռոբերտո Դանը, ով ուրարտական հնագիտության ուսումնասիրությամբ է զբաղվում, փաստեց, որ ուրարտական հնագիտության տեսանկյունից բավական հետաքրքիր պոտենցիալ ունեն հատկապես Վայոց ձորի եւ Կոտայքի հնավայրերը։
«Այդ տարածքները հնագիտորեն այնքան էլ լավ ուսումնասիրված չեն։ Վանի թագավորությունը հայկական լեռնաշխարհում ձեւավորված առաջին պետական կազմավորումն է, եւ իր ձեւավորման ու տարածման մանրամասները շատ հետաքրքիր են»,–ասաց նա։
Հայ—իտալական համատեղ արշավախմբի ղեկավարի խոսքով՝ Սոլակ 1 հնավայրում մասնագետներն ուսումնասիրում են խեցեղենը, ապա ճարտարապետությունը։
Հայ—ամերիկյան արշավախմբից Տիֆանի Սպիդոնն էլ, ով երկաթի դարի մասնագետ է եւ հիմնականում զբաղվում եմ ռազմական լանդշաֆտի ուսումնասիրությամբ, կարծում է, որ այդ տեսակ լանդշաֆտների տեսանկյունից Հայաստանը բավական հետաքրքիր մորֆոլոգիա ունեցող երկիր է։
2017 թվականին հայ—իտալական եւ հայ—ամերիկյան համատեղ արշավախմբերը հետախուզական—դաշտային աշխատանքների ժամանակ, ուսումնասիրելով Եղեգիս գետի հովիտը, 30 հուշարձան են հայտնաբերել, որոնք թվագրվում են բրոնզի դարից մինչ միջնադար ընկած ժամանակահատվածին։
Սոլակ 1 հնավայրում հնագետները պեղումներ են իրականացնում 2013 թվականից։

16-06-2018





13-07-2019
Կարեւոր ազդակներ Ադրբեջանին ԱՄՆ օրենսդիրներից
Ներկայացուցիչների պալատն ընդունել է հայանպաստ օրենքներ

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Նախօրեին ...


13-07-2019
Ստամբուլյան կոնվենցիան պաշտոնապես քննարկման առարկա չէ կառավարությունում
Ապրիլյան պատերազմի հարցով ԱԺ հանձնաժողովի եզրակացությունը հանրության համար ...


13-07-2019
«Ամեն մի մարդ ունի կյանքի փիլիսոփայության իր վարքականոնը»
Ջոն Դեւիսոն Ռոքֆելլերը (1839 1937) պատմության մեջ է մտել ...


13-07-2019
«Գիեդանիի պորտը». հարուստի ու աղքատի մշտական հարցը
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


«Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի լիամետրած ֆիլմերի ...


13-07-2019
Հաղթահարելով պատերազմի արհավիրքները
«Լողլողը» ժապավենը երեւանյան մեծ էկրանին է

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Լենինգրադ, ...


13-07-2019
«Բժշկական ծառայությունների հասանելիության ապահովումը մեզ համար առաջնահերթություն է»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԵՊԲՀ շրջանավարտներին

Վարչապետ ...


13-07-2019
Հյուրընկալել է Արմեն Սարգսյանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է համաշխարհային ճանաչում ...



13-07-2019
Համամարդկային Չեքիջյանը
Գիտական նստաշրջան՝ նվիրված մաեստրոյի ...

 
13-07-2019
Մշակույթը ճակատագիր է
Հատվածներ Ֆարիդ Զաքարիայի «Ազատության ապագան. ...

13-07-2019
Երեւանում կառուցվում է նոր էլեկտրակայան
Կայացել է կառույցի շինարարական փուլի ...

13-07-2019
Ունենալ տեսլական, ռազմավարություն, գործողությունների ծրագիր. սա է զարգացման ճանապարհը
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO