Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.09.2018
ԱԳՆ


ԵԱՀԿ—ում հավատարմագրված դեսպանները՝ ՀՀ ԱԳՆ—ում

Երեկ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց տարածաշրջանային այցով Երեւանում գտնվող ԵԱՀԿ շուրջ երկու տասնյակ մասնակից երկրների մշտական ներկայացուցիչներին, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
Ողջունելով ԵԱՀԿ դեսպաններին՝ նախարար Մնացականյանն ընդգծեց, որ Հայաստանը մեծապես կարեւորում է ԵԱՀԿ շրջանակներում բազմակողմ համագործակցությունը, որի արդյունքում մեր երկրում կարեւոր բարեփոխումներ են իրականացվել, եւ շեշտեց, որ Հայաստանն էլ, իր հերթին, ակտիվ մասնակցություն է ունեցել կազմակերպության գործունեության բոլոր երեք հարթություններում եւ իր ներդրումն է բերել կառույցի արդյունավետության եւ հեղինակության բարձրացման գործում։
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը զրուցակիցներին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումները, անդրադարձավ երկրում ընթացող բարեփոխումներին եւ կառավարության նոր ծրագրին։ Այդ առնչությամբ հատուկ ընդգծվեց Հայաստանում կայացած քաղաքացիական հասարակության եւ ակտիվ երիտասարդության դերը։
ԵԱՀԿ դեսպանները նշեցին, որ վեց տարի ընդմիջումից հետո հերթական տարածաշրջանային այցը լավ հնարավորություն է ընձեռում տեղում ծանոթանալու Հայաստանի ներքաղաքական զարգացումներին եւ գնահատելու տարածաշրջանային անվտանգության իրավիճակը։
Զրույցի մասնակիցները կարեւորեցին Հայաստանում ԵԱՀԿ ծրագրերի շարունակականությունը։ Այս համատեքստում նախարար Մնացականյանը աջակցություն հայտնեց այս ուղղությամբ նախաձեռնություններին։
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Հայաստանի նոր կառավարության առաջնահերթությունների, տարածաշրջանային եւ միջազգային զարգացումների, ԵԱՀԿ շուրջ։

19-06-2018





20-09-2018
Գրքի փառատոն՝ Անկախության տոնին ընդառաջ
Այսօր Երեւանի կենդանաբանական այգում ընթերցասերները կենդանասերներից շատ կլինեն



20-09-2018
«Սպիտակ» ֆիլմը հրաշքի մասին է
Երկրաշարժի 30—րդ տարելիցին նվիրված ֆիլմը կբարձրանա մեծ էկրան



20-09-2018
«Սարյանը եւ Ֆրանսիան»
Ցուցահանդես վարպետի տուն–թանգարանում

Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում Մարտիրոս Սարյանի ...


20-09-2018
Հնի ու նորի յուրօրինակ համադրություն Սարյանի պուրակում
Դաշնամուրի շնորհիվ երեւանցիները կարող են լիցքավորել հեռախոսները, օգտվել ...


20-09-2018
Հանձնել է հավատարմագրերը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


20-09-2018
Արա Բաբլոյանն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը երեկ ընդունել է ...


20-09-2018
Գերմանիայի հայ գործարարների միության անդամները՝ Մայր Աթոռում
Երեկ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց ...



20-09-2018
Ադրբեջանը ցեղասպան պետություն է
Գիտաժողով՝ նվիրված Բաքվի հայերի ջարդերի ...

20-09-2018
Անկախությունը մեր ժողովրդի երազանքն էր
Միջոցառում՝ նվիրված գրող, ազատամարտիկ ...

20-09-2018
Աղբահանության խնդիրը կարելի է լուծել մի քանի տարբերակով
Թե որն է ավելի արդյունավետ՝ ներկայացված ...

19-09-2018
Բացառիկ մարզական իրադարձություն Հայաստանում
Երեւանն ընդունելու է գեղասահքի աշխարհի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +34... +35

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO