Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.01.2019
ԱԳՆ


ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատվիրակությանը

Երեկ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Եվրոպական խորհրդարանի պատվիրակությանը՝ ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ ՄքԱլիսթերի գլխավորությամբ, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։ Եվրոպական խորհրդարանի պատվիրակության կազմում էին Գերմանիայի, Միացյալ Թագավորության, Ռումինիայի, Խորվաթիայի, Սլովակիայի, Կիպրոսի եւ Լիտվայի տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող խորհրդարանականները։
ԱԳՆ ղեկավարը ողջունեց եվրոպացի խորհրդարանականների պարբերական այցերը Հայաստան՝ կարեւորելով Հայաստան—Եվրամիություն հարաբերությունների շրջանակներում խորհրդարանական համագործակցության հարթակը։
Եվրոպացի խորհրդարանականները շնորհակալություն հայտնեցին ընդունելության համար՝ ընդգծելով, որ Եվրոպական խորհրդարանը մեծ կարեւորություն է տալիս Հայաստանի հետ հարաբերություններին, եւ այցը լավ առիթ է՝ անդրադառնալու ՀՀ—ԵՄ օրակարգի բազմոլորտ հարցերին, ինչպես նաեւ առաջին ձեռքից ծանոթանալու Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին։
Նշելով, որ ապրիլի 11—ին Հայաստանի Ազգային ժողովը միաձայն վավերացրել է Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ զրուցակիցները հույս հայտնեցին, որ Եվրոպական խորհրդարանը շուտով կվավերացնի համաձայնագիրը։
Հանդիպման մասնակիցները կարեւորեցին Հայաստան—Եվրամիություն մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման երկխոսության մեկնարկը։
ԱԳ նախարարը զրուցակիցներին տեղեկացրեց, որ վաղը մեկնելու է Բրյուսել, որտեղ մասնակցելու է ՀՀ—ԵՄ գործընկերության խորհրդի առաջին նիստին, ինչպես նաեւ հանդիպումներ է ունենալու Եվրամիության բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների հետ։
Հյուրերի խնդրանքով ԱԳ նախարար Մնացականյանը հանգամանալից անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման գործընթացի շուրջ հայկական կողմի մոտեցումներին եւ առաջնահերթություններին՝ ընդգծելով գործընթացի առաջմղման համար խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձեւավորման անհրաժեշտությունը։
ՀՀ ԱԳ նախարարը եվրախորհրդարանականներին ներկայացրեց Հայաստանի հարաբերությունները հարեւան երկրների հետ, ինչպես նաեւ երկրի դիրքորոշումը տարածաշրջանային խնդիրների եւ դրանց լուծման ուղիների շուրջ։

19-06-2018





24-01-2019
Որ ուղղություններն են լինելու առաջնահերթ
Այս տարվա առողջապահության բյուջեն 10 մլրդ դրամով ավելի ...


24-01-2019
Առաջին խմբաքանակն ուղարկվել է հասցեատերերին
Զինվորական հարմարավետ կոշիկներն արտադրվել են Արցախում

Այսուհետ պաշտպանության ...


24-01-2019
Գագիկ Ղազարյանի գծերի ու ձեւերի աշխարհը
Նա առաջին հայաստանցի հեղինակն էր, որ ՌԴ հնագույն ...


24-01-2019
Որ ուղղություններն են լինելու առաջնահերթ
Այս տարվա առողջապահության բյուջեն 10 մլրդ դրամով ավելի ...


24-01-2019
Գիտության եւ քաղաքականության համադրությունը կարեւոր է
Մասնավորապես՝ նոր տեխնոլոգիաների, արհեստական բանականության համատեքստում

Հանրապետության նախագահ ...


24-01-2019
Արարատ Միրզոյանն ընդունել է Պյոտր Սվիտալսկիին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը երեկ ընդունել է ...


24-01-2019
Համագործակցության զարգացող ուղղություններ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում հանդիպում է ունեցել Ռուսաստանի նախագահին ...



24-01-2019
Բեմի ու կյանքի Կարպ Խաչվանքյանը
Նա լուսավոր կետ էր եւ մեծ պարգեւ հայ ...

24-01-2019
2009-ին բոլորովին այլ իրավիճակ էր
Արման Փաշիկյանը պատրաստվում է մի քանի ...

24-01-2019
Առաջին խմբաքանակն ուղարկվել է հասցեատերերին
Զինվորական հարմարավետ կոշիկներն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO