Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.07.2018
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Կոռուպցիայի բացահայտումը կբարձրացնի մեր վարկանիշը

Արցախի կարգավիճակը եւ նրա ժողովրդի անվտանգությունը մնում են գերակա խնդիրներ

ԵԱՀԿ Մինսկի խումբը Հայաստանում էր վերջերս, քննարկման ժամանակ խոսակցություն եղել է Լեռնային Ղարաբաղի՝ բանակցային սեղան վերադառնալու մասին, այնուամենայնիվ, մանրամասներ չեն հաղորդվել։ ԱԳՆ—ում ճեպազրույցի ժամանակ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը նշել է, որ հրապարակային մասով քննարկումները, որոնք ունեցել են համանախագահները Երեւանում, այն բոլոր պաշտոնական հանդիպումները, որոնք նրանք անցկացրել են, ներկայացված են համապատասխան հաղորդագրություններում՝ ե՛ւ բովանդակությունը, ե՛ւ, եթե որեւէ պայմանավորվածություն կա, այդ պայմանավորվածությունները. «Այս պահի դրությամբ հավելյալ տեղեկատվություն համանախագահների հետ հանդիպման բովանդակությունից չեմ կարող հայտնել։
Կարգավիճակի հետ կապված նշեմ, որ երբ ասում եմ, որ հրապարակային ասված տեղեկատվությանը հավելելու բան չունեմ, դա նշանակում է, որ արտգործնախարարը նաեւ Ազգային ժողովում հավելյալ տեղեկատվություն է տվել, պարոն Աշոտյանն էր հարցադրումն ուղղել։ Հենց դրան է վերաբերում, որ այն հրապարակային տեղեկատվությանը, որ տվել է, հավելելու ոչինչ այս պահին չունեմ։
Ինչ վերաբերում է կարգավիճակի հետ կապված քննարկումներին, հաղորդագրության մեջ էլ հենց նման շեշտադրումներ եղել են, որ մեզ համար գերակա խնդիրը Արցախի կարգավիճակը եւ նրա ժողովրդի անվտանգությունն է։ Հաղորդագրությունում նման ձեւակերպումներ կան։ Նախարար Մնացականյանն արդեն Ազգային Ժողովում է ավելի լայն բացել հանրության համար դրա իմաստը»։
Ինչ վերաբերում է Հայաստանի միջազգային վարկանիշի վրա ԱԱԾ վերջին բացահայտման ազդեցությանը, ապա Բալայանը կարծում է, որ Հայաստանի միջազգային վարկանիշի վրա միայն դրական կարող է անդրադառնալ այն, որ կոռուպցիան բացահայտվում է, եւ մեղավորներն իրենց արժանի պատիժն են կրում։
Ադրբեջանը ե՛ւ հայկական սահմանի հատվածում, ե՛ւ Ղարաբաղի հետ շփման գծում տեխնիկայի կուտակումներ է իրականացնում։ Սոցիալական ցանցերում մարդիկ մտածում են, որ դա նոր պատերազմի վտանգ է իրենից ներկայացնում։ Լրագրողները հետաքրքրվել են, թե դիվանագիտական ասպարեզում Հայաստանն ի՞նչ է անում այդ մասին բարձրաձայնելու եւ կանխարգելելու համար։
«Դիվանագիտական ծառայության, Հայաստանի արտաքին քաղաքականության, դիվանագիտության առջեւ դրված խնդիրներից է հենց միջազգային հանրությանը տեղեկացնել այդ կուտակումների մասին եւ այդ միջոցով գուցե կանխարգելել հնարավոր սրումը։ Այս պահի դրությամբ, վերջին զրույցը, որ պաշտպանության նախարարության մեր գործընկերների հետ ունեցել ենք, մոտ կես ժամ առաջ էր։ Գիտեք, որ ադրբեջանական լրատվամիջոցներով «Նախիջեւանի 11000 հա»—ի պատմության ոգով տեղեկություն էր տարածվել, թե լուրջ մարտեր են գնում, զոհեր կան, հարձակում է պլանավորվում եւ այլն։ Այդ ամենը կեղծիք է։ Պաշտպանության նախարարությունը պարբերաբար տեղեկատվություն է տրամադրում հանրությանը։ Խնդրում եմ հիմնվել միայն մեր պաշտպանության նախարարության պաշտոնական տեղեկատվության վրա, որն այս տարիների ընթացքում որեւիցե կասկածի տեղիք չի տվել,–ասել է ԱԳՆ խոսնակը։–Մեր մոտեցումները հրապարակային են։ Մենք նաեւ հատուկ մեկնաբանություն տվեցինք՝ կապված Արցախում զինվորի սպանության հետ, որ Մինսկի խմբի համանախագահների այցելության նախօրեին սադրանքը, որի հետեւանքով Արցախի պաշտպանության բանակի զինծառայող է զոհվել, եւս մեկ անգամ ի ցույց է դնում Ադրբեջանի արհամարհական վերաբերմունքն իր հանձնառությունների եւ, առաջին հերթին, համանախագահ երկրների եւ համանախագահության ինստիտուտի հանդեպ։
ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարության մեջ չհիշատակվեցին Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարումը»։
Ինչ վերաբերում է նախարարների հանդիպման ժամկետներին, ապա դրանք դեռ հստակեցված չեն. «Եթե վերջնական պայմանավորվածություն ձեռք բերվի Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման վերաբերյալ, մենք անշուշտ նախօրոք Ձեզ կտեղեկացնենք այդ մասին՝ եÕւ վայրի, եÕւ ժամկետների մասին։ Այս պահի դրությամբ, արտգործնախարարների հանդիպման մասին հստակ պայմանավորվածություն չկա»։
Տիգրան Բալայանը նշել է, որ Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում եւ Ժնեւում բանակցությունների իրականացումը ե՛ւ մեր, ե՛ւ համանախագահների օրակարգում է, եւ այդ մասին խոսվել է հրապարակավ. «Երբ մենք ասում ենք, որ հարկավոր է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք թույլ կտան խաղաղ գործընթացի առաջընթացը, հենց դա ի նկատի ունենք. այն պայմանները, որոնց ժամանակ չեն կրակում, որոնց ժամանակ ուժի կիրառման վտանգ չկա, որը թույլ է տալիս, ստեղծում է համապատասխան մթնոլորտ բանակցություններում առաջընթաց գրանցելու համար։ Վիեննան, Սանկտ Պետերբուրգը եւ Ժնեւը հենց այդ մասին են խոսում»։
Ինչ վերաբերում է Բելառուսի կողմից Ադրբեջանին «Պոլոնեզների» վաճառքին, ապա ե՛ւ հրապարակային, ե՛ւ ոչ հրապարակային աշխատանքներ են տարվում բելառուսական կողմի հետ։ Դա համակարգային գործընթաց է՝ տարբեր ուղղություններով եւ տարբեր մակարդակներում։ «Դուք տեղյակ եք նաեւ, որ մեր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն է ընդունել Բելառուսի դեսպանին Հայաստանում եւ խնդրել է իր գործընկերոջը փոխանցել մեր խորին մտահոգությունը։ Այդ ուղերձները փոխանցվել են նաեւ բելառուսական իշխանություններին տարբեր ուղղություններով եւ տարբեր մակարդակներում։ Այն արձագանքները, որ մենք բելառուսական կողմից ստացել ենք մինչ օրս, մեզ չեն բավարարում»,—ընդգծել է նա։
Իսրայելական նախարար Ցախի Հանեգբին, ով Հայաստան ժամանելուց բավական հավասարակշիռ դիրքորոշում էր հայտնել, վերջերս՝ ադրբեջանական պատվիրակության հետ զրույցում, հակահայկական արտահայտություններ էր արել։ «Ի՞նչ է փոխվել»։
«Անկեղծ ասած՝ մենք, մեր միջազգային գործընկերներն արդեն հոգնել ենք ադրբեջանական մամուլում մերթընդմերթ հայտնվող ապատեղեկատվությունից կամ այլ գործիչների վերագրվող հայտարարություններից, նաեւ դրանք հերքելուց ենք հոգնել։ Կոնկրետ Ձեր նշած փաստի առնչությամբ նշեմ, իհարկե, մենք իսրայելական կողմի հետ կապվել ենք, եւ մեզ ամենաբարձր մակարդակով վստահեցրել են, որ նման հայտարարություն չէր կարող արվել եւ չի արվել։ Սա մոտավորապես այն շարքից է, որ Ադրբեջանը Նախիջեւանի հետ սահմանին 11,000 հա տարածք է իր վերահսկողության տակ վերցրել։ Եթե չեմ սխալվում, սա «haqqin.az» կայքի գլխավոր խմբագրի տարածած տեղեկատվությունն է։ Արդեն ներկայացնելու կարիք չկա. տեղեկատվության հեղինակի անունն արդեն խոսուն է»,–նշել է Տիգրան Բալայանը։

Հայաստանը ստացել է առավելագույն ձայները

Հունիսի 20—21—ը ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այց կկատարի Բրյուսել։ Նախատեսված է ՀՀ—ԵՄ գործընկերության խորհրդի անդրանիկ նիստը։ Տիգրան Բալայանը նշել է, թե պատվիրակության կազմում ընդգրկված են լինելու ոլորտային նախարարությունների պատասխանատուներ։ «Այցելության ընթացքում նախարար Մնացականյանը հանդիպումներ կունենա Եվրամիության բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ, ինչպես նաեւ Եվրոպական հարեւանության հարցերով հանձնակատար Յոհանես Հանի, ներքին գործերի եւ քաղաքացիության հարցերով հանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսի հետ։ Նախարար Մնացականյանը նաեւ մի շարք այլ հանդիպումներ կունենա Բրյուսելում, որոնց մասին կտեղեկացնենք»,–ասել է Բալայանը։
Նա նաեւ հայտնել է, որ հունիսի 22—ին նախարար Մնացականյանը Մինսկում կմասնակցի Արեւելյան գործընկերությանն անդամակցող երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը։ Հունիսի 28—29—ը Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտգործնախարար Հայկո Մաասի հրավերով ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կայցելի Բեռլին. «Այս այցի ծրագիրը եւս բավական հագեցած է, որի մանրամասներին կծանոթացնենք ավելի ուշ»։
Հունիսի 27—ին Երեւանում կկայանա Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստը։ Այդ առիթով Հայաստան կժամանեն կառույցի բոլոր անդամ երկրների պատվիրակությունները։
Հունիսի 13—ին Հայաստանը 3 տարով ընտրվել է որպես ՄԱԿ–ի տնտեսական եւ սոցիալական խորհրդի անդամ՝ ստանալով 177 ձայն։ Ի դեպ, Հայաստանը ստացել է առավելագույն ձայները։ Տնտեսական ու սոցիալական խորհուրդը համակարգում է ՄԱԿ—ի մասնագիտացված գործակալությունների, ֆունկցիոնալ հանձնաժողովների, ծրագրերի եւ հիմնադրամների ու տարածաշրջանային հանձնաժողովների աշխատանքները տնտեսական, սոցիալական, բնապահպանական եւ հարակից ոլորտներում։ Տնտսոցխորհը ՄԱԿ—ի վեց հիմնական մարմիններից է, որին անդամակցում է 54 երկիր, որոնք ընտրվում են պարբերաբար։ Հայաստանը տնտեսական եւ սոցիալական խորհրդի անդամ է ընտրվում երկրորդ անգամ (առաջին անգամ՝ 2004—2006թթ.)։ «Մեր այս ընտրությունը գնահատում ենք՝ որպես միջազգային հանրության վստահության քվե եւ դրանով վերահաստատում ենք կայուն զարգացմանն ուղղված միջազգային ջանքերին աջակցելու եւ խորհրդի աշխատանքներին ազգային ներդրումը բերելու հանձնառությունը»,–հավելել է նա։

19-06-2018





18-07-2018
Պոլիկլինիկաները պետք է վերանորոգվեն
Արսեն Թորոսյանն այցելել է կենտրոնական հավաքակայան

Ցանկացած մարդ, ...


18-07-2018
Հայաստանը դարձնել ավելի ճանաչելի աշխարհի քարտեզի վրա
Այս նպատակադրմամբ է ստանձնել իր պարտականությունները քաղավիացիայի կոմիտեի ...


18-07-2018
Կլինի փոխհամաձայնեցված տարբերակ
ԱԺ աշխատանքային խումբը քննարկել է ընտրական համակարգի վերաբերյալ ...


18-07-2018
Կարեւորը ստեղծագործական մթնոլորտն է
Այս կարծիքին են Հայաստանի գրողների ու նկարիչների միությունների ...


18-07-2018
Փոփոխությունների մեծ սպասումներ
Նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը «ՌԻԱ նովոստի» եւ «Սպուտնիկ—Արմենիա» ...


18-07-2018
Նախագահը հանդիպումներ է ունեցել գիտության ոլորտի մի խումբ ներկայացուցիչների հետ
Ժամանակակից ֆիզիկայի հիմնախնդիրներն ու զարգացման հեռանկարներն է երեկ քննարկել ...


18-07-2018
Սիրողական աստղադիտում՝ նախագահի նստավայրի տարածքում
Հանրապետության նախագահի նստավայրի տարածքում երեկ երեկոյան «Գուդրայք Ջոն» աստղասերների ...



18-07-2018
Փառատոն Հաթերքում
Այն կնպաստի էկոտուրիզմի ...

18-07-2018
Բարեկարգվում է Կոմիտասի անվան զբոսայգին
Այս զբոսայգու պարագայում միանգամայն տեղին կիլինի ...

18-07-2018
Արա Բաբլոյանն ընդունել է ՀՀ—ում Եգիպտոսի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը երեկ ընդունել է ...

18-07-2018
Գտնել իրավական հիմքը
Վերանայել պայմանագրերը եւ բոլորը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +31... +33

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO