Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.09.2018
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ


«Լույս հայի աչքերին»

Ակնաբուժական ծառայությունները հասանելի են դառնում նաեւ հեռավոր գյուղերում

Հայաստանի ամենահեռավոր գյուղերում անգամ մարդիկ տեղյակ են Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) եւ նրա «Լույս հայի աչքերին» ծրագրի մասին։ Գործունեությունը սկսելով պատերազմական եւ Հայաստանի համար տնտեսական դժվարին տարիներին՝ ՀԱՆ—ը անցած քառորդ դարում ակնաբուժական մեծածավալ ծառայություններ է մատուցել Հայաստանի բնակչությանը։
Նախկին փոքրածավալ ծրագիրը տարիներ անց ընդլայնվել է, այսօր արդեն Հայաստանի ողջ տարածքով լայնամասշտաբ բարեգործական սքրինինգներ ու վիրահատություններ են կատարվում։ Ծրագրով նախապես հայտարարվում է, թե որ մարզկենտրոնի, որ քաղաքում է կայանելու շարժական կլինիկան, ըստ որի՝ համայնքի եւ մերձակա գյուղերի բնակիչները կարողանում են օր առաջ հերթագրվել։ «Լույս հայի աչքերին» ծրագիրը նպատակ ունի կանխարգելել ձեռքբերովի կուրությունը՝ Հայաստանի բոլոր համայնքների բնակիչների համար բարձրորակ ակնաբուժական ծառայությունները դարձնելով հասանելի։
Ծրագրի շրջանակներում ՀԱՆ—ի աչքի շարժական հիվանդանոցը մարզերի գյուղական ու քաղաքային համայնքներում առ այսօր իրականացրել է ընդհանուր ակնային զննումներ, խորացված հետազոտություն, վիրահատություն կամ լազերային բուժում Աչքի շարժական հիվանդանոցում (ԱՇՀ)՝ ակնոցի նշանակում, իսկ անապահով խմբերին նաեւ՝ ակնոցի տրամադրում։
Ակնային հիվանդությունները վաղ հայտնաբերելու եւ ժամանակին բուժելու նպատակով հատուկ ուշադրություն է հատկացվում կուրության պատճառ դարձող մի շարք ակնային հիվանդությունների հայտնաբերմանը, ինչպես օրինակ՝ կատարակտի, գլաուկոմայի, շաքարախտային ցանցենախտի, մակուլյար դիստրոֆիայի եւ այլն։
2002թ. ամերիկյան հանգանակությունների շնորհիվ ստեղծվել եւ Հայաստան է բերվել Աչքի շարժական հիվանդանոցը, որն անվճար ակնաբուժական ծառայություններ մատուցելու նպատակով շրջում է Հայաստանի մարզերում։ Ընդհանուր զննումներից հետո հարկ եղած դեպքում բնակիչներն ուղեգրվում են ԱՇՀ՝ խորացված հետազոտության, լազերային կամ վիրահատական բուժման համար։ Հասանելի լինելու նպատակով ՀԱՆ—ը ուղարկում է ԱՇՀ—ն ՀՀ բոլոր մարզերի կենտրոնական քաղաքներ։
Պրոֆեսոր Ս. Վ. Մալայանի եւ ՀԱՆ հիմնադիր—նախագահ Ռոջեր Օհանեսյանի համատեղ ջանքերով նախագծվում էր ստեղծել մի շարժական համակարգ, որը հագեցած կլիներ անհրաժեշտ նվազագույն լազերային եւ հետազոտական սարքավորումներով, ինչպես նաեւ փոքր վիրահատարանով։
«Եվ դրա շնորհիվ արդեն հնարավոր կլիներ այցելություններ կատարել ՀՀ շրջաններ, հատկապես երկրաշարժի գոտի, որտեղ կկարողանայինք ավելի լուրջ վիրահատական միջամտություններ ցուցաբերել տեղի հիվանդներին, որոնք ի վիճակի չէին գալ Երեւան՝ մեզ մոտ։ Տարիների ընթացքում այդ ծրագրի գաղափարը կար, որը, ինչպես նշեցի, բարերարների աջակցությամբ վերջնականապես իրագործվեց 2002 թվականին։ Եվ հենց այդ թվականի հունիսից մենք արդեն սկսեցինք աշխատել, առաջին տարին նախապատրաստական փուլն էր, եւ ամբողջ Հայաստանով կատարում էինք շրջայցեր։ Ընդ որում, որոշ մարզեր երկու—երեք անգամ ենք այցելել, իսկ, օրինակ, Գեղարքունիքի մարզում Ամերիկյան համալսարանի ծրագրով կլինիկա բացվեց, որից հետո, բնականաբար, այնտեղ մեր կողմից ավելի քիչ այցելություններ կատարվեցին»,— նշեց ծրագրում ընդգրկված ակնաբույժ Ասատուր Հովսեփյանը։
Ծրագրի հիմնական ուղղություններն են՝ բուժօգնությունը, տվյալների հավաքագրումը եւ հետազոտական աշխատանքները, բժշկական ուսուցումը եւ վերապատրաստումը, հանրային ուսուցումը եւ իրազեկումը, կարողությունների զարգացումը։ Ժամանակակից սարքավորումներով հագեցած Աչքի շարժական հիվանդանոցը (ԱՇՀ) շրջում է Հայաստանի մարզերում՝ բնակչությանը տրամադրելով բարձրորակ ակնաբուժական ծառայություններ։
2010թ. ՀԱՆ—ն իրականացնում է «Անհասության ռետինոպաթիայի» (ԱՌ) ակնային զննումների եւ բուժման ազգային ծրագիրը, որը 2012 թ. շարունակվեց ՀԱՆ—ն ԱՄՆ ՄԶԳ եւ ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ «Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոն» եռամյա ծրագրի շրջանակներում։
391.460 մարդ (ներառյալ 158.451 երեխա) ՀԱՆ—ի կողմից ակնային զննում է անցել իր կամ մոտակա համայնքում։
Ծրագրի գործունեության արդյունքում մինչեւ 2016թ. աչքի շարժական հիվանդանոցում խորացված հետազոտություն է անցել 44.779 մարդ, վիրահատվել՝ 16.733 —ը։ Լազերային բուժում է ստացել 6.246 մարդ, ակնոց է տրամադրվել 68.885 հոգու։ Միայն նախորդ տարվա ընթացքում, ըստ Ասատուր Հովսեփյանի, 2000 մարդ է վիրահատվել։
Նա վստահեցնում է, որ նորագույն սարքավորումներով հագեցած վիրահատարանը եւ ակնային զննումների սենյակները հնարավորություն են տալիս մատուցելու ակնային առողջության պահպանման համալիր ծառայություններ։ Նրա գնահատմամբ այսօր ակնաբուժությունը Հայաստանում եւ ակնաբույժների մասնագիտական որակավորումը թույլ են տալիս իրականացնել միջազգային չափանիշներին համապատասխան ախտորոշիչ, բուժիչ եւ գիտահետազոտական գործունեություն։ Այս ամենը հնարավոր է դարձնում կատարելու աշխարհում առկա գրեթե բոլոր վիրահատական միջամտությունները։
Աչքի հիվանդությունների դեմ պայքարի հիմնական միջոցը բնակչության համատարած հետազոտումն ու ախտահարված հիվանդների հայտնաբերումն է։ Ակնաբույժի խոսքերով, իրենք այսօր փորձում են ուշադիր հետեւել համաշխարհային զարգացող գիտությանը, նորարարություններին, նորագույն տեխնոլոգիաների կիրառմանն ու մեթոդներին եւ դրանք ներդնել մեր երկրում։ Ինչ վերաբերում է ոլորտի նորարարություններին, ապա, ակնաբույժի վստահեցմամբ, նորարարություններ կան, բայց դրանք զուտ նեղ մասնագիտական են. «Ես, օրինակ, մեծ գոհունակությամբ կասեմ, որ հիմա դիաբետի նկատմամբ ավելի լուրջ մոտեցում կլինի, մասնագետներն ավելի շատ կվերապատրաստվեն, շրջանների կլինիկաները հագեցած կլինեն տեխնիկայով եւ կկարողանան աչքի ցանցաթաղանթի հետազոտում կատարել առանց ակնաբույժների մասնակցության։ Իհարկե, որպեսզի հայտնաբերված ախտահարումները չխորանան, անհրաժեշտ է լազերային միջամտություն։ Եվ պատահական չէ, որ ծրագրով նախատեսված հաջորդ նախապատրաստական քայլը շրջաններում լազերային սարքերի ձեռքբերումն է, որով կթեթեւանա սպասարկման ծանրաբեռնվածությունը Երեւանում։ Շարժական կլինիկան էլ չի հասցնում արձագանքել շաքարային դիաբետի այդ հոսքին, եւ տեղերում լազերային սարք ունենալը կթեթեւացնի ծանրաբեռնվածությունը»։
Շարժական կլինիկան շուտով ուղեւորվելու է Արագածոտնի, այնուհետեւ Արարատի, Վայոց ձորի, Արմավիր մարզեր, նաեւ Արցախ։
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ

19-06-2018





21-09-2018
Պառլամենտարիզմը՝ անկախ պետության կարեւորագույն հայտանիշ
Խորհրդարանի հիմնադրման 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում Ազգային ժողովում



21-09-2018
Պետության առջեւ պարտավորություններ ունեն ե՛ւ իշխանությունը, ե՛ւ ընդդիմությունը
Պատգամավորները՝ Հայաստանի 27—ամյա անկախության մասին

Հայաստանի Հանրապետությունն անկախության ...


21-09-2018
Կարողանանք գնահատել այն, ինչն այսօր անվանում ենք անկախություն
Անկախ Հայաստանի ընթացքի վերաբերյալ իրենց կարծիքներն են հայտնում ...


21-09-2018
Շուտ չեն հանդիպի
Եվ ինչո՞ւ ՀԱՊԿ—ն դեռ չի արձագանքել

Պուտին-Թրամփ հանդիպում ...


21-09-2018
ԿԳ նախարարը հրաժարական չի տա
Ճի՞շտ են արդյոք շրջանառվող այն լուրերը, թե ԿԳ նախարար ...


21-09-2018
Նախագահ Սարգսյանը հյուրընկալել է Ջին Բլոքին եւ Էրիկ Էսրաիլյանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է ԱՄՆ Լոս ...


21-09-2018
Արա Բաբլոյանը հանդիպել է Աշոտ Ղուլյանի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը երեկ հանդիպել է ...



21-09-2018
Կոմունալ տնտեսությունը՝ իր ողջ «հմայքով»
Ինչ միջոցներ ու միջոցառումներ են ...

21-09-2018
Պատրաստ ենք մարզական նոր նվաճումների
Անկախության տոնի առթիվ շնորհավորում են ...

21-09-2018
Ե՛վ աղքատությունը, ե՛ւ խաղամոլությունը մերժելի է
Կառավարությունը այս երեւույթները ...

21-09-2018
Վարչապետն ընդունել է Էրիկ Էսրաիլյանին եւ Ջին Բլոքին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +34... +35

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO