Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.09.2018
ԱԳՆ


Ժողովրդավարական փոփոխության լավ օրինակ

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումները Բրյուսելում

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի աշխատանքային այցը Բրյուսել մեկնարկեց նախօրեին Եվրոպական հանձնաժողովի հարեւանության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանի հետ հանդիպմամբ, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը Յոհանես Հանին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումները, որոնք հանձնակատար Հանի բնորոշմամբ, կարելի է դիտարկել որպես ժողովրդավարական փոփոխության լավ օրինակ։ Նախարար Մնացականյանը հանձնակատար Հանին ներկայացրեց կառավարության նոր ծրագիրը եւ վերջինիս արտաքին քաղաքական առաջնահերթությունները՝ շնորհակալություն հայտնելով Հայաստանում բարեփոխումների գործընթացին Եվրամիության կողմից ցուցաբերած շարունակական աջակցության համար։
ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրեց կառավարության ծրագրերը եւ գործունեությունը՝ ուղղված հետեւողական բարեփոխումների իրականացմանը, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, օրենքի գերակայությանը, կոռուպցիայի դեմ պայքարին՝ այդ նպատակին հասնելու ճանապարհին կարեւորելով գործընկերների հետ համագործակցությունը։ ՀՀ ԱԳ նախարարը կարեւորեց Հայաստան—ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ որպես երկկողմ հարաբերությունների շրջանակի։
Նախարար Մնացականյանը տեղեկացրեց կառավարության ծրագրում ամրագրված արտաքին քաղաքական առաջնահերթությունների եւ գերակայությունների հիման վրա ձեռնարկված քայլերի մասին, որոնք ուղղված են Հայաստանի շահերի պաշտպանությանը։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաեւ մտքեր փոխանակեցին Արեւելյան գործընկերության ձեւաչափում համագործակցության հեռանկարների շուրջ։ Այս համատեքստում անդրադարձ արվեց Մինսկում կայանալիք Արեւելյան գործընկերությանն անդամակցող երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպման օրակարգին։
Նախարար Մնացականյանը եւ հանձնակատար Հանը մտքեր փոխանակեցին տարածաշրջանային եւ միջազգային մարտահրավերների եւ դրանց ուղղությամբ մոտեցումների, գնահատականների եւ դիրքորոշումների շուրջ։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանգամանալից անդրադարձավ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի առնչությամբ հայկական կողմի դիրքորոշումներին ու առաջնահերթություններին՝ ընդգծելով նաեւ խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձեւավորման անհրաժեշտությունը բանակցային գործընթացի առաջմղման համար։ ԱԳ նախարարը շնորհակալություն հայտնեց ԵՄ—ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը ցուցաբերած հետեւողական աջակցության համար։
Երեկ Զոհրաբ Մնացականյանը Բելգիայում ՀՀ դեսպանությունում հանդիպում ունեցավ ՀԲԸՄ եվրոպական տնօրեն Նիկոլա Դավիդյանի հետ։ Արտգործնախարարը բարձր գնահատեց Հայ բարեգործական ընդհանուր միության նշանակալի ավանդը համահայկական օրակարգի հարցերի բարձրաձայնման եւ դրանց լուծմանն ուղղված ծրագրերի նախաձեռնման եւ իրականացման գործում, բարձր գնահատեց ՀԲԸՄ գործունեությունը հայկական հոգեւոր, մշակութային, կրթական կյանքում։
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին հայապահպանության գործում պետության դերակատարության շուրջ։ ԱԳ նախարարն ընդգծեց, որ ուժեղ համայնքային կառույցները հանդիսանում են Հայաստանի կայուն զարգացման հիմնասյուներից մեկը։
Նիկոլա Դավիդյանը ներկայացրեց ՀԲԸՄ Եվրոպայի կառույցի գործունեությունը, ընթացիկ ծրագրերը եւ նոր նախաձեռնությունները, դրանցում Հայաստանի պետական եւ հասարակական կառույցների հետ համագործակցության հնարավորությունները։
ԱԳ նախարարը ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումները, կառավարության ծրագրի արտաքին քաղաքական ուղղությունը եւ Հայաստան—Եվրամիություն օրակարգը։ Անդրադարձ կատարվեց Հայաստան—ԵՄ համագործակցության ընդլայնման հարցում հայկական կառույցների դերակատարությանը։
Նույն օրը Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հանդիպեց Հանուն արդարության եւ ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիայի (Եվրոպայի Հայ դատի գրասենյակ) նախագահ Գասպար Կարապետյանի հետ։
Գասպար Կարապետյանը նախարար Մնացականյանին ներկայացրեց Բրյուսելում եւ եվրոպական երկրներում Հայ դատի գրասենյակների գործունեությանը՝ հանգամանալից անդրադարձ կատարելով ընթացիկ ծրագրերին եւ համահայկական օրակարգի առաջմղման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։
ԱԳ նախարարը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացի առնչությամբ Հայաստանի մոտեցումները։
Երեկ Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպեց միգրացիայի, ներքին գործերի եւ քաղաքացիության հարցերով ԵՄ հանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսի հետ։
Ողջունելով ՀՀ ԱԳ նախարարին՝ հանձնակատար Ավրամոպուլոսը վերահաստատեց համատեղ աշխատելու հանձնառությունը՝ իր պատասխանատվության ոլորտում գտնվող հարցերի շուրջ առավել զգալի արդյունքներ արձանագրելու ուղղությամբ։
Զրուցակիցները քննարկեցին մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման եւ հետընդունման մասին համաձայնագրերի իրականացման ուղղությամբ արձանագրված ցուցանիշները։ ՀՀ ԱԳ նախարարը անդրադարձավ վերոհիշյալ համաձայնագրերի իրագործման գործում ԵՄ անդամ պետությունների դերակատարությանը եւ ներկայացրեց Հայաստանի միգրացիոն քաղաքականության եւ սահմանների կառավարման բարելավման, հետընդունման եւ վերաինտեգրման կարողությունների ուղղությամբ տարվող շարունակական աշխատանքները։
Զրուցակիցներն ընդգծեցին Արեւելյան գործընկերության վերջին գագաթնաժողովների հռչակագրերում ամրագրված Հայաստանի եւ Եվրամիության միջեւ մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի կարեւորությունը։
ԱԳ նախարարը կարեւորեց ԵՄ անդամ երկրների հետ սերտ համագործակցությամբ Հայաստանի կողմից արձանագրված ձեռքբերումների գնահատումը, ինչը կնպաստի արտոնագրային ռեժիմի ազատականացման եւ ազատ տեղաշարժի երկխոսության գործընթացի արագացմանը։ Նախարար Մնացականյանի բնորոշմամբ՝ վերոնշյալ գործընթացը հնարավորություն կընձեռի առավել ընդլայնելու մարդկանց միջեւ շփումները եւ խթան կհանդիսանա Հայաստանի եւ ԵՄ անդամ պետությունների համագործակցության ամրապնդմանը։

21-06-2018





21-09-2018
Պառլամենտարիզմը՝ անկախ պետության կարեւորագույն հայտանիշ
Խորհրդարանի հիմնադրման 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում Ազգային ժողովում



21-09-2018
Պետության առջեւ պարտավորություններ ունեն ե՛ւ իշխանությունը, ե՛ւ ընդդիմությունը
Պատգամավորները՝ Հայաստանի 27—ամյա անկախության մասին

Հայաստանի Հանրապետությունն անկախության ...


21-09-2018
Կարողանանք գնահատել այն, ինչն այսօր անվանում ենք անկախություն
Անկախ Հայաստանի ընթացքի վերաբերյալ իրենց կարծիքներն են հայտնում ...


21-09-2018
Շուտ չեն հանդիպի
Եվ ինչո՞ւ ՀԱՊԿ—ն դեռ չի արձագանքել

Պուտին-Թրամփ հանդիպում ...


21-09-2018
ԿԳ նախարարը հրաժարական չի տա
Ճի՞շտ են արդյոք շրջանառվող այն լուրերը, թե ԿԳ նախարար ...


21-09-2018
Նախագահ Սարգսյանը հյուրընկալել է Ջին Բլոքին եւ Էրիկ Էսրաիլյանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է ԱՄՆ Լոս ...


21-09-2018
Արա Բաբլոյանը հանդիպել է Աշոտ Ղուլյանի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը երեկ հանդիպել է ...



21-09-2018
Կոմունալ տնտեսությունը՝ իր ողջ «հմայքով»
Ինչ միջոցներ ու միջոցառումներ են ...

21-09-2018
Պատրաստ ենք մարզական նոր նվաճումների
Անկախության տոնի առթիվ շնորհավորում են ...

21-09-2018
Ե՛վ աղքատությունը, ե՛ւ խաղամոլությունը մերժելի է
Կառավարությունը այս երեւույթները ...

21-09-2018
Վարչապետն ընդունել է Էրիկ Էսրաիլյանին եւ Ջին Բլոքին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +34... +35

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO