Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.01.2019
ԱԳՆ


Քաղաքական երկխոսությունն ամրապնդվում է

Զոհրաբ Մնացականյանը աշխատանքային այցով Բրյուսելում է

Երեկ աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Եվրոպական Միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
Ողջունելով Զոհրաբ Մնացականյանին՝ ԵՄ Բարձր ներկայացուցիչը նշեց, որ հանդիպումը տեղի է ունենում ճիշտ ժամանակին՝ հնարավորություն ընձեռելով առաջին ձեռքից ծանոթանալու Հայաստանում ընթացող գործընթացներին, մտքեր փոխանակելու տարբեր հարցերի շուրջ դիրքորոշումների եւ մոտեցումների, առաջին հերթին՝ Հայաստան—Եվրամիություն հարաբերությունների հետագա զարգացման շուրջ։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նախարար Մնացականյանը կարեւորեց Եվրոպական միության հետ ձեւավորված սերտ գործընկերային համագործակցությունը եւ վերահաստատեց այն առավել ամրապնդելու Հայաստանի հանձնառությունը, ինչն ամրագրված է կառավարության ծրագրում։ Արտգործնախարարը գոհունակությամբ արձանագրեց, որ Հայաստանի համար այս նշանակալի ժամանակահատվածում Գործընկերության խորհրդի նիստի գումարումը հնարավորություն է ընձեռում անմիջական մտքերի փոխանակում ծավալել Հայաստան—Եվրամիություն համագործակցության լայն օրակարգի շուրջ։ Նա նաեւ ընդգծեց, որ սա առաջին հանդիպումն է, որը Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումից հետո հանգամանալից անդրադարձ է կատարելու դրա դրույթների իրագործմանը։
Նախարար Մնացականյանը հանգամանալից ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումները, կառավարության արտաքին քաղաքական գերակայությունները, որոնց հիմքում ընկած է շարունակականության սկզբունքը՝ ուղղված Հայաստանի ազգային շահի պաշտպանությանը։ ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ ժողովրդի ուժեղ մանդատը վայելող նոր կառավարությունն իր գործողություններով ցուցաբերել է մեծ կամք ու պատասխանատվություն՝ կյանքի կոչելու հասարակության բարձր ակնկալիքներն արդարադատության, օրենքի գերակայության, տնտեսական, սոցիալական եւ այլ ոլորտներում հավասար իրավունքների ապահովման ուղղությամբ՝ վճռականորեն արձագանքելու կառուպցիայի սպառնալիքներին եւ մարտահրավերներին։ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց, որ Հայաստանի նոր կառավարության այդ վճռականությունն աներեր է ու ապացուցվում է գործով։
Այս համատեքստում ԵՄ բարձր հանձնակատարը ողջունեց Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների խաղաղ բնույթը Սահմանադրության եւ օրենքների շրջանակներում՝ միաժամանակ վերահաստատելով ԵՄ պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանում ընթացող բարեփոխումների գործընթացին։ Այս առնչությամբ նախարար Մնացականյանը կարեւորեց Հայաստանի համագործակցությունը գործընկերների հետ՝ ներառյալ Եվրոպական միության՝ կառավարության բարեփոխումներին ուղղված գործողություններն արդյունավետորեն իրականացնելու ուղղությամբ։
ԱԳ նախարար Մնացականյանը եւ բարձր հանձնակատար Մոգերինին վերահաստատեցին երկկողմ պատրաստակամությունը՝ ամրապնդելու եւ ընդլայնելու համապարփակ փոխգործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում՝ ընդգծելով, որ այս ուղղությամբ առաջնահերթությունները համընկնում են։
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստան–Եվրոպական միություն համագործակցությանն առնչվող հարցերի՝ քաղաքական երկխոսության, առեւտրատնտեսական կապերի, շարժունակության, մարդու իրավունքների, ԵՄ տարբեր ոլորտային ծրագրերին Հայաստանի մասնակցության շուրջ։
ՀՀ ԱԳ նախարարը եւ ԵՄ բարձր ներկայացուցիչը մտքեր փոխանակեցին տարածաշրջանային եւ միջազգային մարտահրավերների ու խնդիրների շուրջ՝ հատուկ շեշտելով այն հարցերը, որոնք առանցքային նշանակություն ունեն Հայաստանի անվտանգության օրակարգում։ Զրուցակիցներն անդրադարձան համագործակցության այն ոլորտներին, որոնք հնարավորություն կընձեռնեն համատեղ աշխատել այդ մարտահրավերներին արձագանքելու ուղղությամբ։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Ֆեդերիկա Մոգերինիին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման գործընթացում հայկական կողմի դիրքորոշումն ու առաջնայնությունները՝ այս համատեքստում վերահաստատելով Հայաստանի կառավարության ծրագրում ամրագրված դրույթները, մասնավորապես՝ Հայաստանի հանձնառությունը ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Բանակցային գործընթացի առաջմղման համատեքստում ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց խաղաղությանը նպաստող մթնոլորտի եւ նախկինում ձեռք բերված համաձայնությունների իրականացման կարեւորությունը։
Ֆեդերիկա Մոգերինին վերահաստատեց ԵՄ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից հիմնահարցի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ գործադրվող ջանքերին։
Զոհրաբ Մնացականյանը նախօրեին ներկա գտնվեց Բենիլյուքսի երկրների հետ ռեադմիսիայի պայմանագրի ստորագրման արարողությանը։
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, Բելգիայի ապաստանի եւ միգրացիայի հարցերով պետքարտուղար Թեո Ֆրանկենը եւ Բենիլյուքսի միության գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեն դե Մույսերը։
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը, իր խոսքում անդրադառնալով հետընդունման պայմանագրի կիրառման արդյունքներին, ընդգծեց. «Եվրամիության եւ ԵՄ անդամ պետությունների հետ մենք ձեռնամուխ ենք եղել մի շարք ծրագրերի իրականացման, որոնց նպատակն է ստեղծել բարենպաստ պայմաններ եւ աջակցել մեր քաղաքացիների լիարժեք վերաինտեգրմանը՝ հաշվի առնելով գործընթացի ոչ միայն սոցիալ—տնտեսական, այլ նաեւ հոգեբանական ասպեկտները։ Ջանքեր են ներդրվել նաեւ Հայաստանի կառավարությանն առընթեր գործակալությունների կարողությունների ընդլայնման ուղղությամբ՝ սեփական վերաինտեգրման քաղաքականություն մշակելու նպատակով։ Հետընդունումը եւ վերաինտեգրումը ընկած են շարժունակության գործընկերության հիմքում։
Մենք նաեւ առանձնահատուկ կարեւորություն ենք տալիս իրազեկման բարձրացմանը, ինչպես նաեւ ապօրինի միգրացիայի դեմ պայքարին։ Եվ մեր իրավապահ մարմինները պատրաստ են շարունակել ԵՄ անդամ—պետությունների հետ մեր համագործակցությունը բոլոր բաց հարցերի շուրջ։ Մենք շատ ջերմ եւ պրագմատիկ աշխատանքային հարաբերություններ ունենք Եվրոպական միության եւ Բենիլյուքսի երկրների հետ։ Կիրարկման մասին ստորագրվելիք արձանագրությունն արժեքավոր լրացում կդառնա առկա իրավական դաշտին եւ անշուշտ առավել դյուրին կարգավորվող կդարձնի հետընդունմանն անչվող գործընթացները»։
Միգրացիայի խնդրի համատեքստում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ Հայաստանն ապաստանել է շուրջ 22000 սիրիահայերի եւ ներդրել սեփական փորձը՝ վերջիններիս ինտեգրելու եւ նրանց կյանքը վերսկսելու համար հիմքեր տրամադրելու ուղղությամբ։
Ամփոփելով իր խոսքը՝ նախարար Մնացականյանը ստորագրվելիք արձանագրությունները գնահատեց որպես չափազանց կարեւոր լրացում, նոր գործիք՝ միգրացիայի կարգավորման համատեղ աշխատանքում։

22-06-2018





24-01-2019
Որ ուղղություններն են լինելու առաջնահերթ
Այս տարվա առողջապահության բյուջեն 10 մլրդ դրամով ավելի ...


24-01-2019
Առաջին խմբաքանակն ուղարկվել է հասցեատերերին
Զինվորական հարմարավետ կոշիկներն արտադրվել են Արցախում

Այսուհետ պաշտպանության ...


24-01-2019
Գագիկ Ղազարյանի գծերի ու ձեւերի աշխարհը
Նա առաջին հայաստանցի հեղինակն էր, որ ՌԴ հնագույն ...


24-01-2019
Որ ուղղություններն են լինելու առաջնահերթ
Այս տարվա առողջապահության բյուջեն 10 մլրդ դրամով ավելի ...


24-01-2019
Գիտության եւ քաղաքականության համադրությունը կարեւոր է
Մասնավորապես՝ նոր տեխնոլոգիաների, արհեստական բանականության համատեքստում

Հանրապետության նախագահ ...


24-01-2019
Արարատ Միրզոյանն ընդունել է Պյոտր Սվիտալսկիին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը երեկ ընդունել է ...


24-01-2019
Համագործակցության զարգացող ուղղություններ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում հանդիպում է ունեցել Ռուսաստանի նախագահին ...



24-01-2019
Բեմի ու կյանքի Կարպ Խաչվանքյանը
Նա լուսավոր կետ էր եւ մեծ պարգեւ հայ ...

24-01-2019
2009-ին բոլորովին այլ իրավիճակ էր
Արման Փաշիկյանը պատրաստվում է մի քանի ...

24-01-2019
Առաջին խմբաքանակն ուղարկվել է հասցեատերերին
Զինվորական հարմարավետ կոշիկներն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO