Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.11.2018
ԶԱՆԱԶԱՆ


Միասնություն աշխարհի եւ ինքդ քեզ հետ

Արդեն 4-րդ անգամ նշվում է Յոգայի միջազգային օրը

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 2014 թվականի որոշմամբ հունիսի 21—ը նշվում է որպես Յոգայի միջազգային օր, որի նպատակն է բարձրացնել միջազգային հանրության տեղեկացվածությունը յոգայի օգուտների մասին եւ վերածել այն կենսակերպի։ Նախաձեռնության հեղինակը Հնդկաստանի վարչապետ Նարգարեն Մոդին էր։ Առաջին անգամ տոնը նշվել է 2015 թվականին։
Մասնագիտությամբ ֆիզիկոս Մահարիշ Մահիշ Յոգին 1950—ական թվականների սկզբին սկսեց հետաքրքրվել հոգեւոր ուսուցիչների գործունեությամբ, իսկ արդեն 1957 թվականին ներկայացրեց տրանսցենդենտալ մեդիտացիայի իր տեսությունը՝ պնդելով, որ դրա միջոցով հնարավոր է վերծանել «Վեդայի սուրբ տեքստերի իրական իմաստը»։ Հետագայում, 1960—ականներին ԱՄՆ–ում, իսկ 1970—ականներից արդեն ամբողջ աշխարհում լայն տարածում ստացավ տրանսցենդենտալ մեդիտացիայի տեսությունը։ Մեծաթիվ հայտնի մարդիկ են զբաղվում դրանով, ինչպես մշակույթի ոլորտի ներկայացուցիչները, այնպես էլ գործարար մարդիկ՝ բանկիրներ, ֆինանսիստներ եւ ուրիշներ։ Տրանսցենդենտալ մեդիտացիան մեր երկրում ուսուցանվում է 1989 թվականից, երբ Սպիտակի երկրաշարժից հետո Հայաստան եկավ մի խումբ, որի շնորհիվ շատ մարդիկ կարողացան վերապրել եւ հաղթահարել երկրաշարժի հետեւանքով առաջացած սթրեսը։ Այդ ծրագիրը հնարավորություն է տալիս միաժամանակ զարգացնելու ավանդական յոգայի 8 կողմերը։
Տրանսցենդենտալ մեդիտացիայի եւ յոգայի թռիչքների վերաբերյալ 40 տարի շարունակ իրականացվել են դաշտային ուսումնասիրություններ, արվել են ավելի քան 650 գիտական հետազոտություններ աշխարհի 33 երկրների 280 գիտական կենտրոններում եւ համալսարաններում։ «Մահարիշ վեդայական կենտրոն» կրթական հիմնադրամի տնօրեն, Մահարիշ Մահիշ Յոգի յոգայի շարժման հայաստանյան ղեկավար Սվետլանա Գալստյանը երեկ Յոգայի միջազգային օրվա առթիվ կայացած հանդիպման ժամանակ «ՀՀ»—ի հետ զրույցում նշեց, որ բոլոր այդ հետազոտությունները վկայում են, որ տրանսցենդենտալ մեդիտացիան եւ յոգայի թռիչքները լավացնում են մարդու եւ հասարակության կյանքի բոլոր կողմերը։ Տրանսցենդենտալ մեդիտացիայի կատարումը կարող է բացահայտել մարդու ներքին հանճարը եւ զարգացնել մեր ստեղծարարությունը, այն, ինչ մեզ տրված է ի սկզբանե։ Կանոնավոր մեդիտացիայով կարող ենք սովորել մտքի շատ ավելի նուրբ մակարդակից մտածել, որը կոչվում է տրանսցենդենտալ մեդիտացիայի սիդհի ծրագիր։
«Այս օրը հիշեցնում է, որ մարդու կյանքի գերագույն նպատակը բանականության, մարմնի, հոգու եւ շրջապատի լիակատար միասնությունն է, ինչը նպաստում է անհատի եւ հասարակության առողջությանը։ Իսկ «յոգա» նշանակում է միասնություն՝ միասնություն ինքդ քեզ հետ, սեփական բանականության, մարմնի, հոգու եւ ինտելեկտի բոլոր մակարդակներում, ինչպես նաեւ միասնություն աշխարհի, շրջապատի եւ տիեզերքի հետ։ Երբ մարդը սկսում է զարգացնել որեւէ կողմը, ապա մնացած բոլորը նույնպես զարգանում են։ Ընդ որում՝ ամենահեշտ կարգավորվողը մեր բանականությունն է, քանի որ ճկունություն ունի։ Հենց որ բանականության այդ հատկությունն օգտագործվում է, մնացածն ինքնըստինքյան կարգավորվում է»,–մեկնաբանեց Ս. Գալստյանը՝ ընդգծելով, որ տրանսցենդենտալ մեդիտացիան մարդը պետք է սովորի միայն որակավորված ուսուցչի կողմից, որովհետեւ այդ գիտելիքը պահպանվել է ուսուցիչ—աշակերտ ճանապարհով, այն պատահական մարդկանցից չենք կարող սովորել, գրքերում նույնպես դա չկա։
«Մահարիշ վեդայական կենտրոնի» տնօրենը վստահեցնում է, որ եթե մարդկանց մի խումբ նույն վայրում միաժամանակ իրականացնի այս ծրագիրը, ապա նրանք կկարողանան մեր երկրի համար ստեղծել ամուր եւ հուսալի պաշտպանություն, որի համար զենք պետք չէ։ Ծրագրի արդյունավետությունը ստուգվել է մի շարք հետազոտությունների միջոցով, երբ փորձել են պարզել, թե ինչ ազդեցություն է այն ունենում ամենատարբեր բացասական միտումների վրա, ինչպիսիք են՝ սպանությունները, բռնությունները, դժբախտ պատահարները, ինքնասպանությունները եւ այլն։ Ըստ այդ ուսումնասիրությունների՝ ծրագրի շնորհիվ բոլոր բացասական միտումները նվազել են։ «Մեր երկիրն անպարտելի դարձնելու համար 2.5 միլիոն բնակչության դեպքում մեզ անհրաժեշտ է 150 հոգի, 3 միլիոնի դեպքում՝ 160, իսկ 3.5 միլիոնի դեպքում՝ 175 հոգի։ Եթե այդքան մարդ միաժամանակ միեւնույն վայրում կատարի այս ծրագիրը, ապա մենք կունենանք ցանկալի արդյունք»,–շեշտեց Ս. Գալստյանը։ Ի դեպ, այս ծրագիրը նրանք ներկայացրել են երկրի նախկին ղեկավարությանը, այդ թվում նաեւ պաշտպանության նախարարությանը, սակայն 2016 թվականի փետրվարի 1—ին մերժում են ստացել։ Նախատեսում են նույն առաջարկը ներկայացնել նաեւ նոր ղեկավարությանը՝ թե պաշտպանության, թե կրթության եւ գիտության նախարարություններին։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

22-06-2018





15-11-2018
Լավագույն ընտրությունների ակնկալիքով
Կառավարության ղեկավարի վստահեցմամբ՝ կլինի աննախադեպ ընտրական գործընթաց

Երեկ ...


15-11-2018
Առաջնայինը հասարակության վստահությունն է
Միջազգային հանրությունն աջակցում է ՀՀ ժողովրդավարական ընտրական գործընթացներին



15-11-2018
Համայնքների խոշորացումն անհրաժեշտություն է
Առկախված գործընթացը կվերսկսվի 2019 թվականին

Հայաստանում համայնքների խոշորացման ...


15-11-2018
Նոր շուկաներ դուրս գալու եւս մեկ հիանալի հնարավորություն
Հայկական 10 ընկերություն մասնակցում է «ProWine China 2018» ...


15-11-2018
Քանդակների վարպետը
Արշամ Շահինյանը երկխոսում էր հայ մշակույթի երախտավորների հետ



15-11-2018
Հանրային շահը՝ գերակա
Շարունակվել է պետբյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումը

Երեկ ...


15-11-2018
Ի նպաստ ազգային միասնության զորացման
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն ...



15-11-2018
Վարչական ռեսուրսի կիրառումը կբացառվի
Իսկ Նիկոլ Փաշինյանը կլինի «Իմ քայլի» ...

15-11-2018
Ծանրորդները անցնող տարում նվաճել են 73 մեդալ
Գլխավոր մարզիչն ամփոփեց 2018 թվականը եւ ...

15-11-2018
Աննա Հակոբյանը հանդիպել է Միխայիլ Շվիդկոյի հետ
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանն իր ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO