Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.09.2018
ԵՐԵՎԱՆ


Երեւանի գլխավոր մուտքի բարեկարգումը սկսվել է

Նպատակը միջավայրին հայկականություն հաղորդելն է

Երեւանի օդային դարպասը, որը հանգամանքների բերումով ներկայացնում է Արմավիրի մարզի Փարաքար, Թաիրով եւ Արգավանդ համայնքների տարածքով անցնող ավտոմայրուղին, խոստովանենք, աչքի չի ընկնում կառուցապատման կազմակերպվածությամբ։ Ժամանակին մարդիկ ինչպես ցանկացել, ինչպես կարողացել, կառուցել են այդ ճանապարհի եզրերին ընկած իրենց տները։
Գյուղական համայնքի համար դա գուցե նորմալ երեւույթ է, սակայն նորմալ չէ մայրաքաղաքի եւ ամբողջ երկրի օդային գլխավոր մուտքի համար։ Անհրաժեշտ է մեկ ընդհանուր քաղաքաշինական ոճի մեջ դնել այդ հատվածը, հնարավորինս գրավիչ դարձնել եկող հյուրերի համար, որոնց տեսած առաջին բանը Հայաստանում օդանավակայանից հետո այդ տներն են։ Չէ՞ որ անծանոթի համար ամենատպավորիչն առաջին տեսածն է նոր վայրում։ Առավել եւս օդից նոր իջած հյուրի համար։
Երեւանի քաղաքապետարանի այս տարվա բարեկարգման ծրագրով անելիքներից մեկն էլ վերոհիշյալ ճանապարհի եզրին գտնվող տները հնարավորինս բարետես դարձնելն է։ Դա պայմանավորված է նաեւ այն հանգամանքով, որ աշնանը մեր մայրաքաղաքն անցկացնելու է երկու կարեւոր միջոցառում՝ Էրեբունի—Երեւանի 2800—ամյակը եւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 31—րդ գագաթնաժողովը։ Ի դեպ, այս տարի լրանում է Հայաստանի՝ այդ կազմակերպությանն անդամագրվելու 10—ամյակը։
Ինչ խոսք, հնարավոր չէ հիմնովին փոխել պատկերը, քանի որ դրա համար շատ բան է պետք փոխել։ Բայց եղածի տեսքը էապես բարելավել հնարավոր է։ Քաղաքապետարանի ներկայացրած, կառավարության կողմից դեռեւս գարնանը հաստատված ծրագրում նախատեսվել է «Զվարթնոց» օդանավակայանից մինչեւ Արգավանդի խաչմերուկ ընկած հատվածի տների եւ ցանկապատների ոճի բարելավում։ Ըստ այդմ՝ բոլոր տների տանիքները կլինեն միագույն, կարգի կբերվեն տներին հարակից ցանկապատները. կնորացվի պատերի ու ցանկապատների ծեփը, գունային ինչ—որ լուծում կտրվի։ Կկիրառվեն գեղարվեստական առանձին էլեմենտներ պատերի եւ ցանկապատների վրա, կկիրառվեն նաեւ հայկական գորգերի նախշեր։ Հասկանալի է՝ նպատակը միջավայրին ոչ միայն բարետեսություն, այլեւ հայկականություն հաղորդելն է։
Քսան օր է, ինչ սկսվել են աշխատանքները։ Արդեն կարելի է տեսնել փոխված տանիքներով շենքեր, տեսքի բերված ցանկապատներ։ Նկատելի է, որ տանիքների նախընտրելի գույնը կարմիրն է։ Ի դեպ, ազբոշիֆերով տանիքներից հանվում է ազբոշիֆերը եւ փոխարենը տեղադրվում մետաղական շիֆեր։ Իսկ մետաղական շիֆեր ունեցող տների տանիքներին ձեռք չի տրվում, միայն ներկն է հարմարեցվում նախատեսված գույնին։ Սա նաեւ տների եւ ցանկապատների մասնակի նորոգում է նշանակում, ինչը շահեկան է սեփականատեր քաղաքացիների համար։
Արգավանդի հատվածում, որտեղ կառուցապատումը հիմնականում կատարվել է տարատեսակ ժամանցի եւ սպասարկման օբյեկտների շինություններով (խաղատներ, կահույքի խանութներ), ժամանակին ավտոմայրուղու եզրային գոտիները ցանկապատվել են արգելապատնեշով եւ թափանցիկ ցանկապատով, որպեսզի ապահովվեն ավտոմայրուղով անարգել շարժը եւ հետիոտնի անվտանգությունը։ Այս ծրագրով նախատեսված է նաեւ այդ ցանկապատների նորացում։ Ինչպես մեզ տեղեկացրեց Երեւանի քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության ծրագրերի եւ նախագծային փաստաթղթերի հետ աշխատանքի բաժնի պետ Էդվարդ Շաքարյանը, նախագծողները այնպիսի առաջարկ են ներկայացրել, համաձայն որի ցանկապատները չեն հանվում, փոխվում են միայն դրանց կոնստրուկցիաները, ինչը թույլ կտա դրանց վրա արեւային պանելներ տեղադրել, որոնց կուտակած էներգիայով կարելի է ապահովել տարածքի գիշերային լուսավորությունը։ Սակայն շինությունների սեփականատերերն առարկում են այդ լուծմանը՝ նպատակահարմար համարելով ցանկապատներն ընդհանրապես հանելը։ Նրանք նաեւ առաջարկում են ակտիվ առեւտրային այդ տարածքում փոխադրամիջոցների շրջադարձի հնարավորություն ստեղծել, քանի որ գործող շրջադարձի կետը շատ հեռու են համարում։ Այս խոչընդոտով պայմանավորված՝ ներկա պահին նշված հատվածում աշխատանքներ չեն կատարվում։ Ընդունելի լուծում գտնելու համար տեղի են ունենում քննարկումներ։ Թե ինչ լուծում կգտնվի, պարզ կդառնա մոտ օրերս։
Ասենք, որ աշխատանքների իրականացման վերջին ժամկետ է նշանակված օգոստոսի վերջը։ Իսկ ծրագրի ամբողջական արժեքը 550 մլն դրամ է, որը հատկացվել է պետբյուջեից։
Պետրոս ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ
Լուսանկարը՝ հեղինակի

23-06-2018





21-09-2018
Պառլամենտարիզմը՝ անկախ պետության կարեւորագույն հայտանիշ
Խորհրդարանի հիմնադրման 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում Ազգային ժողովում



21-09-2018
Պետության առջեւ պարտավորություններ ունեն ե՛ւ իշխանությունը, ե՛ւ ընդդիմությունը
Պատգամավորները՝ Հայաստանի 27—ամյա անկախության մասին

Հայաստանի Հանրապետությունն անկախության ...


21-09-2018
Կարողանանք գնահատել այն, ինչն այսօր անվանում ենք անկախություն
Անկախ Հայաստանի ընթացքի վերաբերյալ իրենց կարծիքներն են հայտնում ...


21-09-2018
Շուտ չեն հանդիպի
Եվ ինչո՞ւ ՀԱՊԿ—ն դեռ չի արձագանքել

Պուտին-Թրամփ հանդիպում ...


21-09-2018
ԿԳ նախարարը հրաժարական չի տա
Ճի՞շտ են արդյոք շրջանառվող այն լուրերը, թե ԿԳ նախարար ...


21-09-2018
Նախագահ Սարգսյանը հյուրընկալել է Ջին Բլոքին եւ Էրիկ Էսրաիլյանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է ԱՄՆ Լոս ...


21-09-2018
Արա Բաբլոյանը հանդիպել է Աշոտ Ղուլյանի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը երեկ հանդիպել է ...



21-09-2018
Կոմունալ տնտեսությունը՝ իր ողջ «հմայքով»
Ինչ միջոցներ ու միջոցառումներ են ...

21-09-2018
Պատրաստ ենք մարզական նոր նվաճումների
Անկախության տոնի առթիվ շնորհավորում են ...

21-09-2018
Ե՛վ աղքատությունը, ե՛ւ խաղամոլությունը մերժելի է
Կառավարությունը այս երեւույթները ...

21-09-2018
Վարչապետն ընդունել է Էրիկ Էսրաիլյանին եւ Ջին Բլոքին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +34... +35

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO