Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.09.2018
ԱԳՆ


ԼՂ կարգավիճակը եւ անվտանգությունը Հայաստանի հիմնական առաջնահերթություններն են

ԱլԳ անդամ երկրների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպումը Մինսկում

Երեկ Մինսկում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց Արեւելյան գործընկերության (ԱլԳ) անդամ երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որին ներկա էր հարեւանության հարցերով Եվրամիության հանձնակատար Յոհանես Հանը, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
ԱլԳ անդամ պետությունների արտգործնախարարների լիագումար նիստի ընթացքում Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հանդես եկավ ելույթով, որում, կարեւորելով ԱլԳ շրջանակներում ներգրավվածությունը, ընդգծեց, որ այն շարունակում է արդյունավետ հարթակ հանդիսանալ համագործակցության ոգին առաջ մղելու համար։ «Մենք կշարունակենք հաստատակամ քայլեր ձեռնարկել մեր հարաբերություններում այդ ոգին ամրապնդելու եւ գործընկեր երկրների միջեւ վստահությունն ու փոխադարձ հարգանքն ընդլայնելու ուղղությամբ»։ Կարեւորելով 2017թ. բրյուսելյան գագաթնաժողովին ընդունված «20 արդյունք մինչեւ 2020»—ը, որի առանցքը ԵՄ—ի, արեւելյան հարեւանների եւ գործընկեր երկրների միջեւ տարածաշրջանային փոխկապակցվածության, համագործակցության եւ երկխոսության խրախուսումն է, նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանը վերահաստատում է այս օրակարգի առաջմղմանը նպաստելու իր հանձնառությունը։
Նախարար Մնացականյանը կարեւորեց Եվրոպական միության շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացին։ Նախարարը նաեւ բարձր գնահատեց քաղաքացիական հասարակության հետեւողական ներգրավվածությունը Արեւելյան գործընկերության օրակարգային հարցերի շրջանակներին։
Նախօրեին Բրյուսելում կայացած Հայաստան—Եվրամիություն գործընկերության խորհրդի առաջին նիստի առնչությամբ նախարար Մնացականյանը նշեց, որ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի միջանկյալ կիրարկմանը հետեւած այդ հանդիպումը գործնական հնարավորություն ընձեռեց գնահատելու գործընկերության առկա մակարդակը եւ ուրվագծելու առաջիկա գերակայությունները։
Անդրադառնալով Հայաստանում վերջին զարգացումներին՝ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց Նիկոլ Փաշինյանի գլխավորած նոր կառավարության աներեր հանձնառությունը Հայաստանի ժողովրդի կողմից տրված մանդատը հաստատակամորեն իրականացնելու եւ օրենքի գերակայության, ժողովրդավարական սկզբունքների, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության եւ խրախուսման, երկրում բոլոր ուղղություններով արդարության եւ հավասար հնարավորությունների ապահովման ուղղությամբ։ Կառավարության ծրագրի արտաքին քաղաքական առաջնահերթությունների առնչությամբ նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանը որդեգրել է շարունակական, կանխատեսելի եւ ամուր ներգրավվածություն բոլոր բարեկամների եւ գործընկերների հետ՝ ինքնիշխան հավասարության հիման վրա, որն ուղղված է Հայաստանի շահերի առաջմղմանը, փոխադարձ շահավետ համագործակցության եւ գործընկերության խրախուսմանը։
ԱԳ նախարար Մնացականյանը վերահաստատեց հայկական կողմի հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ. «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը եւ անվտանգությունը Հայաստանի հիմնական առաջնահերթություններն են։ Խաղաղությանը նպաստող մթնոլորտն առանցքային նշանակություն ունի բանակցային գործընթացի արդյունավետության համար, եւ դրան պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձվի Արցախի եւ Ադրբեջանի միջեւ շփման գծի երկայնքով, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանային լարվածությունը, ռազմատենչ հռետորաբանությունը, մարդկանց միջեւ շփումների խոչընդոտումը պետք է հստակորեն մերժվեն։
Ե՛վ ԵՄ անդամ երկրները, ե՛ւ Արեւելյան գործընկերության երկրները պետք է խստորեն ձեռնպահ մնան բոլոր այն գործողություններից, որոնք հանգեցնում են տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին, զերծ մնան այնպիսի գործողություններից, որոնք խոչընդոտում են խաղաղության գործընթացը կամ խաթարում են բանակցությունների համաձայնեցված ձեւաչափի աշխատանքները»։
Եզրափակելով իր խոսքը՝ ԱԳ նախարարն ընդգծեց, որ Հայաստանը պատրաստակամ է ստանձնելու առավել լայն պատասխանատվություն եւ ներգրավվածություն Եվրամիության, ԵՄ անդամ պետությունների եւ գործընկեր երկրների հետ՝ անվտանգ, կայուն եւ բարգավաճ հարեւանությամբ ընդհանուր տարածաշրջանի ձեւավորման համար։
Նույն օրը Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյի հետ։
Բելառուսի ԱԳ նախարարը, եւս մեկ անգամ շնորհավորելով Հայաստանի ԱԳ նախարարին նշանակման կապակցությամբ, կարեւորեց առաջին պաշտոնական շփումը եւ համոզմունք հայտնեց, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները այսուհետ եւս կշարունակեն ընդլայնվել ու խորանալ գործընկերության ոգով։
Նախարարներն անդրադարձան այս տարի երկու երկրների միջեւ նշվող դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25—ամյակին՝ բարձր գնահատելով այս ընթացքում արձանագրված ձեռքբերումները։ Զրուցակիցներն ընդգծեցին երկկողմ հարաբերություններում առկա ողջ ներուժի լիակատար կիրառման անհրաժեշտությունը՝ նախանշելով այդ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը։
ՀՀ ԱԳ նախարարը շնորհակալություն հայտնեց Մինսկում Արեւելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպումը կազմակերպելու համար։ Նա շեշտեց, որ այս ձեւաչափում համագործակցությունը գալիս է լրացնելու Հայաստանի ու Բելառուսի միջեւ ձեւավորված գործընկերային հարաբերությունները, ինչպես Եվրասիական տնտեսական համագործակցության ու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, այնպես էլ երկկողմ ձեւաչափում։
Անդրադառնալով ղարաբաղյան հիմնահարցին՝ նախարար Մնացականյանն ընդգծեց, որ խաղաղությանը նպաստող մթնոլորտն առանցքային նշանակություն ունի բանակցային գործընթացի արդյունավետության համար։ Այս առումով նա կարեւորեց, որ գործընկեր երկրները ձեռնպահ պետք է մնան այնպիսի քայլերից, որոնք կարող են վտանգել այդ մթնոլորտը, նպաստել տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին, խաթարել բանակցությունների համաձայնեցված ձեւաչափի բնականոն աշխատանքը։
Զրուցակիցներն անդրադարձան հայ—բելառուսական օրակարգում գտնվող հարցերի լայն շրջանակին, մտքեր փոխանակեցին տարածաշրջանային ու միջազգային հրատապ հարցերի շուրջ։

23-06-2018





20-09-2018
Գրքի փառատոն՝ Անկախության տոնին ընդառաջ
Այսօր Երեւանի կենդանաբանական այգում ընթերցասերները կենդանասերներից շատ կլինեն



20-09-2018
«Սպիտակ» ֆիլմը հրաշքի մասին է
Երկրաշարժի 30—րդ տարելիցին նվիրված ֆիլմը կբարձրանա մեծ էկրան



20-09-2018
«Սարյանը եւ Ֆրանսիան»
Ցուցահանդես վարպետի տուն–թանգարանում

Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում Մարտիրոս Սարյանի ...


20-09-2018
Հնի ու նորի յուրօրինակ համադրություն Սարյանի պուրակում
Դաշնամուրի շնորհիվ երեւանցիները կարող են լիցքավորել հեռախոսները, օգտվել ...


20-09-2018
Հանձնել է հավատարմագրերը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


20-09-2018
Արա Բաբլոյանն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը երեկ ընդունել է ...


20-09-2018
Գերմանիայի հայ գործարարների միության անդամները՝ Մայր Աթոռում
Երեկ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց ...



20-09-2018
Ադրբեջանը ցեղասպան պետություն է
Գիտաժողով՝ նվիրված Բաքվի հայերի ջարդերի ...

20-09-2018
Անկախությունը մեր ժողովրդի երազանքն էր
Միջոցառում՝ նվիրված գրող, ազատամարտիկ ...

20-09-2018
Աղբահանության խնդիրը կարելի է լուծել մի քանի տարբերակով
Թե որն է ավելի արդյունավետ՝ ներկայացված ...

19-09-2018
Բացառիկ մարզական իրադարձություն Հայաստանում
Երեւանն ընդունելու է գեղասահքի աշխարհի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +34... +35

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO