Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.01.2019
ՄԱՐԶԵՐ


Երախտիքի խոսքն ասելու ժամանակը

Գյումրիում տեղադրվեց Քըրք Քըրքորյանի հուշարձանը

Գյումրու Աբովյան փողոցում նախօրեին տեղի ունեցավ Հայաստանի ազգային հերոս Քըրք Քըրքորյանի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էր արձանի տեղադրման նախաձեռնության հեղինակ, ծնունդով գյումրեցի ամերիկաբնակ գործարար Գրիգոր Բեդիրյանը։ Արձանի բացման պատիվը տրվեց Սամվել Բալասանյանին եւ նախաձեռնության հեղինակին։ Ի դեպ, Գյումրիի քաղաքային իշխանությունները նպատակ ունեն Աբովյան փողոցը հետագայում անվանակոչել Քըրք Քըրքորյանի անունով։
Քաղաքապետ Սամվել Բալասանյանը խոսեց արձանի, դրա տեղադրման նախաձեռնության մասին, ապա անդրադարձավ Հայաստանի ազգային հերոս Քըրք Քըրքորյանի գործունեությանը, Գյումրիում ունեցած ներդրմանը։ «2800 բնակարան կառուցվել է Լինսի հիմնադրամի միջոցներով, ճանապարհներ, մշակութային օջախներ, տարբեր միջոցառումներ, որ անցկացվել են Լինսի հիմնադրամի միջոցներով։ Այս ամենի համար գյումրեցին իր երախտիքի խոսքը պետք է ասեր եւ ասաց»,—ավելացրեց Սամվել Բալասանյանը։
Քաղաքապետն իր խոսքում շնորհակալություն հայտնեց ամերիկաբնակ Գրիգոր Բեդիրյանին՝ արձանի տեղադրման նախաձեռնության համար։
Իր խոսքում ողջունելով հայրենակիցներին՝ Գրիգոր Բեդիրյանը շնորհակալություն հայտնեց բոլոր այն անձանց, ովքեր իրենց լուման են ներդրել արձանի տեղադրման գործում։
Արձանի հեղինակը գյումրեցի քանդակագործ Արտուշ Պապոյանն է, ով իր խոսքում նշեց. «Մեր բոլորիս նպատակն է եղել երախտապարտ լինել մեր բարերարներին, հատկապես Քըրք Քըրքորյանին, ով այդքան միջոցներ տրամադրեց Գյումրու վերականգնմանը»։
Սպիտակի երկրաշարժից տուժածներին օգնություն տրամադրելու նպատակով ամերիկահայ միլիարդատերը ստեղծեց «Լինսի» հիմնադրամը՝ Հայաստանի տնտեսության մեջ ներդնելով 220 միլիոն դոլարի նվիրատվություն։ Միայն 73 միլիոն ծախսել է ճանապարհաշինության վրա՝ վերանորոգելով 435 կիլոմետր պետական նշանակության ճանապարհներ։ 45 միլիոն դոլար էլ հատկացրել է երկրաշարժից ավերված բնակֆոնդի վերականգման համար, որով Շիրակի ու Լոռու մարզերում կառուցվել է 149 շենք՝ 3674 բնակարանով։

26-06-2018





24-01-2019
Որ ուղղություններն են լինելու առաջնահերթ
Այս տարվա առողջապահության բյուջեն 10 մլրդ դրամով ավելի ...


24-01-2019
Առաջին խմբաքանակն ուղարկվել է հասցեատերերին
Զինվորական հարմարավետ կոշիկներն արտադրվել են Արցախում

Այսուհետ պաշտպանության ...


24-01-2019
Գագիկ Ղազարյանի գծերի ու ձեւերի աշխարհը
Նա առաջին հայաստանցի հեղինակն էր, որ ՌԴ հնագույն ...


24-01-2019
Որ ուղղություններն են լինելու առաջնահերթ
Այս տարվա առողջապահության բյուջեն 10 մլրդ դրամով ավելի ...


24-01-2019
Գիտության եւ քաղաքականության համադրությունը կարեւոր է
Մասնավորապես՝ նոր տեխնոլոգիաների, արհեստական բանականության համատեքստում

Հանրապետության նախագահ ...


24-01-2019
Արարատ Միրզոյանն ընդունել է Պյոտր Սվիտալսկիին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը երեկ ընդունել է ...


24-01-2019
Համագործակցության զարգացող ուղղություններ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում հանդիպում է ունեցել Ռուսաստանի նախագահին ...



24-01-2019
Բեմի ու կյանքի Կարպ Խաչվանքյանը
Նա լուսավոր կետ էր եւ մեծ պարգեւ հայ ...

24-01-2019
2009-ին բոլորովին այլ իրավիճակ էր
Արման Փաշիկյանը պատրաստվում է մի քանի ...

24-01-2019
Առաջին խմբաքանակն ուղարկվել է հասցեատերերին
Զինվորական հարմարավետ կոշիկներն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO