Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.01.2019
ԱԳՆ


Քաղաքականացնելու փորձերը դատապարտելի են

Կարեն Նազարյանի եւ Մայքլ Քրիստիդեսի հայտարարությունները

Հանդիպման ավարտին ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը եւ ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղար Մայքլ Քրիստիդեսը հանդես եկան մամուլի համար հայտարարություններով։
«Հարգելի՛ լրագրողներ եւ գործընկերներ,
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
Շնորհակալ եմ ձեր ներկայության համար։ Ես ուրախ եմ ողջունել Հայաստանում Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար, դեսպան Մայքլ Քրիստիդեսին։
Հայաստանի համար մեծ պատիվ էր հերթական անգամ նախագահել այս կազմակերպությունում։
Նշեմ նաեւ, որ մեր երկիրն այս տարվա հունվարի 1—ից երկու տարի ժամանակահատվածով համակարգում է կազմակերպության տեղեկատվական եւ հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտը։
Ինչպես գիտեք, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանի կառավարության ծրագրի առաջնահերթություններից է, եւ մենք կարեւորում ենք այս բնագավառում միջազգային համագործակցության առավելագույն խորացումը՝ ներառյալ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության շրջանակներում։
Այս տարվա մայիսին հաստատվել է Հայաստանի կողմից ներկայացված «Տեղեկատվական տեխնոլոգիաները փոքր եւ միջին ձեռնարկատիրության համար» նախագիծը։
Այսօր ԱԳ նախարարների 38—րդ հանդիպման ընթացքում մենք ամփոփեցինք կազմակերպությունում մեր երկրի նախագահության արդյունքներն ու կատարված աշխատանքները։
Ինչպես հայտնի է, Հայաստանը նախագահությունը ստանձնել էր 2017թ. դեկտեմբերին։ Սա կազմակերպությունում մեր երկրի 5—րդ նախագահությունն է, որի ընթացքում Հայաստանի պատվիրակությունը վարել է աշխատանքային խմբերի 14 հանդիպում, ավագ պաշտոնյաների կոմիտեի 2 եւ ԱԳ նախարարների խորհրդի 1 նիստ։
Տեղի են ունեցել երկու նախարարական հանդիպումներ կրթության եւ զբոսաշրջության հարցերով, որոնց արդյունքներով ընդունվել են նաեւ հռչակագրեր։
Նախագահության շրջանակներում Հայաստանը սերտորեն համագործակցել է կազմակերպության մարմինների, դիտորդ եւ ոլորտային երկխոսության գործընկերների կարգավիճակ ունեցող երկրների եւ կառույցների հետ։ Դրանցից շատերն այսօր մասնակցում էին նիստին եւ առիթ ունեցան իրենց ներդրումը բերել մեր հանդիմանը եւ քննարկումներին։
Մենք կարեւորում ենք ՍԾՏՀԿ—ի գործունեությունը եւ շարունակելու ենք ակտիվորեն ներգրավված լինել կազմակերպության աշխատանքներում՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով դրա տնտեսական բաղադրիչին։
Մեր նախագահության շրջանակներում կենտրոնացել ենք կազմակերպության կանոնադրությամբ նախանշված առաջնահերթությունների շուրջ համագործակցության առաջնային ուղղություններին։
Դրանք ներառում են առեւտրի եւ տնտեսական զարգացման, հեռահաղորդակցության, էներգետիկայի, տրանսպորտի, զբոսաշրջության, գիտության, տեխնոլոգիաների, փոքր եւ միջին ձեռնարկատիրության, կրթության եւ այլ բնագավառները։
ՍԾՏՀԿ—ն տարածաշրջանային տնտեսական համագործակցության կառույց է։ Այդ իսկ պատճառով գտնում ենք, որ անթույլատրելի են որոշ փորձերը՝ քաղաքականացնելու կազմակերպության գործունեությունը՝ իր լիազորությունների շրջանակը գերազանցող եւ կանոնադրությանը հակասող քաղաքական բնույթի փաստաթղթեր ընդունելու եղանակով։
Ի դեպ, վերջին տարիներին այդ տեսակետից աչքի է ընկնում ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովը, որի շրջանակներում ընդունվում են քաղաքականացված հայտարարություններ ու հռչակագրեր։ Ի դեպ՝ այս մասին նաեւ առիթներ ունեցանք խոսելու նաեւ անդամ պետությունների ներգրավվածությամբ։
Վստահ ենք, եւ այս կարծիքին են նաեւ անդամ պետությունները, որ Երեւանում կայացած ԱԳ նախարարների խորհրդի 38—րդ հանդիպումը կնպաստի տարածաշրջանային տնտեսական համագործակցության խորացմանը, ինչը բխում է կազմակերպության որդեգրած սկզբունքներից եւ նպատակներից, ինչպես նաեւ Սեւծովյան տարածաշրջանի երկրների զարգացման ներուժն արդյունավետ եւ ամբողջական օգտագործման անհրաժեշտությունից։
Եվս մեկ անգամ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել դեսպան Քրիստիդեսին այս հանդիպման նախապատրաստական փուլում մեզ տրամադրված աջակցության եւ արդյունավետ ու բովանդակալից քննարկումների համար։
Խնդրեմ, խոսքը Ձերն է»,–ասաց Կարեն Նազարյանը։
ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղար Մայքլ Քրիստիդեսն էլ գոհունակությամբ փաստեց, որ երեւանյան հանդիպմանը մասնակցում էին պատվիրակություններ անդամ բոլոր երկրներից։ «Հաճույքով կարող եմ փաստել, որ այս հանդիպմանը ներկայացված էին մեր 12 անդամ երկրների ներկայացուցիչներն իրենց պատվիրակություններով։ Ավագ պաշտոնյաների աշխատանքի ընթացքում ընդունվեցին կարեւոր որոշումներ, որոնցով նոր նախաձեռնություններ ու ձեռնարկներ են նախանշվում»,—ասաց արտասահմանցի պաշտոնյան։
Նա նկատեց, որ այս կազմակերպությունն ամենից հասունն է տարածաշրջանում, որ ջատագովում է տնտեսական զարգացումն անդամ երկրներում։ Մայքլ Քրիստիդեսը հավելեց, որ իրենց գործունեության ընթացքում շատ բաների են հասել, իսկ այսօրվա հանդիպումը վերահաստատեց այդ նվաճումները։ «Շատ կարեւոր հանդիպում էր, շնորհակալ ենք ջերմ հյուրընկալության եւ գերազանց կազմակերպելու համար։ Այսօրվա հանդիպումը կարեւոր էր խորհրդանշական ու էական պատճառներով։ Խորհրդանշական, քանի որ հունիսին մենք նշեցինք մեր կազմակերպության 26—ամյակը, ինչպես նաեւ մեր կանոնադրության 20—րդ հոբելյանը։ Էական պատճառն էլ այն ինտենսիվ գործունեությունն էր, որը վարեց Հայաստանը նախորդ վեց ամիսներին իր նախագահության ժամանակ»,—նշեց ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղարը։

28-06-2018





23-01-2019
Հայաստանը կշարունակի մնալ վստահելի գործընկեր
Երկկողմ հանդիպումներ բազմաթիվ երկրների ու ընկերությունների ղեկավարների հետ



23-01-2019
Ադրբեջանին թշնամի է պետք
Որպեսզի իշխանությունը ժողովրդին շեղի իրական խնդիրներից

Ադրբեջանին թշնամի ...


23-01-2019
25500 դրամից ցածր թոշակ չի լինի
Հայաստանում սահմանվում է «նվազագույն աշխատանքային կենսաթոշակ»

Աշխատանքային եւ ...


23-01-2019
Կարեւորն արդյունավետությունն է
Արվեստագետները հակադիր կարծիքներ ունեն օպտիմալացման վերաբերյալ

Հուշարձանագետ Սամվել ...


 
23-01-2019
Դասականի դասերը
Առանց ավանդույթի եւ նորարարության բախման կյանքը կկործանվի։
Հերբերտ ...


23-01-2019
Հանձնել են հավատարմագրերը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


23-01-2019
Ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության դեսպանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը երեկ ընդունել է ...



23-01-2019
Էկոլոգիական անհրաժեշտությո՞ւն, թե՞ ժամանակի պահանջ
Էլեկտրական շարժիչով ավտոմեքենաները ...

23-01-2019
Կապուտիկյանը չէր կարող լռել
Նրա բանաստեղծությունները դարձել են ...

23-01-2019
Որ «Շիրակն» էլ «Էյրբաս» ու «Բոինգ» ընդունի
Միայն կառամատույցը վերանորոգելը 3 մլն ...

23-01-2019
Մեր սահնակն էլ գուցե տեղից շարժվի
Ձմեռային մարզաձեւերը զարգացնելը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO