Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.09.2018
ԱԳՆ


Տնտեսական ներուժը՝ հանուն համագործակցության

ՍԾՏՀԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի 38—րդ հանդիպումը

Երեկ Երեւանում կայացավ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 38—րդ հանդիպումը։
Հանդիպման ընթացքում ելույթով հանդես եկավ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ իր խոսքում անդրադառնալով ՍԾՏՀԿ նախագահության ընթացքում Հայաստանի առաջնահերթություններին, իրականացված աշխատանքներին, ՍԾՏՀԿ շրջանակներում տարածաշրջանային տնտեսական եւ առեւտրային առավել արդյունավետ համագործակցության հնարավորություններին։
«Ձե՛րդ գերազանցություններ,
Պարո՛ն գլխավոր քարտուղար,
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
Ջերմորեն ողջունում եմ ձեզ Երեւանում արտաքին գործերի նախարարների խորհրդի 38—րդ հանդիպմանը։ Սա կազմակերպությունում Հայաստանի 5—րդ նախագահությունն է՝ ՍԾՏՀԿ կազմավորումից ի վեր։ Այս նախագահությունը հատուկ է նրանով, որ համընկել է այն շրջանին, երբ մենք նշում ենք ՍԾՏՀԿ կանոնադրության ստորագրման 20—ամյակը։ Այս հոբելյանը պատեհ հիշեցում է կազմակերպության ուղենշային սկզբունքներին եւ նպատակներին մեր հանձնառության մասին։ Ես վերահաստատում եմ Հայաստանի նոր կառավարության հանձնառությունը՝ լիարժեք կիրառելու ՍԾՏՀԿ ներուժը տարածաշրջանային տնտեսական եւ առեւտրային համագործակցության խթանման ու մեր կազմակերպության կանոնադրական նպատակների արդյունավետ իրականացման նպատակով։
Այս նպատակներն ընկած էին նաեւ մեր նախագահության հիմքում։ Անցած վեց ամիսների ընթացքում մենք անցկացրել ենք Ավագ պաշտոնյաների հանձնաժողովի երկու հանդիպում, աշխատանքային խմբերի 14 հանդիպում եւ կրթության եւ զբոսաշրջության հարցերով երկու նախարարական հանդիպում։ Վերջապես, գրեթե 6 տարվա քննարկումներից հետո, ընդունվել է կանաչ էներգիայի ռազմավարությունը։ Սեւծովյան նախագծերի զարգացման ղեկավար կոմիտեն ընդունել է Հայաստանի կողմից առաջարկված՝ տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների եւ փոքր ու միջին ձեռնարկատիրության վերաբերյալ նախագիծը։
Հանդիսանալով ՍԾՏՀԿ տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների աշխատանքային խմբի համակարգող երկիր եւ ունենալով տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների ու ծրագրավորման ոլորտում զգալի կարողություններ՝ Հայաստանը հետեւողականորեն խրախուսում է այս բնագավառում անդամ պետությունների միջեւ նպատակաուղղված համագործակցությունը։ 2019թ. Հայաստանը կհյուրընկալի տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը։ Մենք հրավիրում ենք ՍԾՏՀԿ անդամ պետություններին՝ օգտվել այս հնարավորությունից՝ կիսվել եւ փոխադարձաբար օգուտ քաղել մեր հավաքական փորձից եւ առավել ընդլայնել այս բնագավառում տարածաշրջանային ամուր համագործակցությունը։
Զբոսաշրջության կայուն զարգացումը նշանակալի ներուժ է կրում ՍԾՏՀ տարածաշրջանում համագործակցության համար։ Հայաստանը նախաձեռնել է «Գինու զբոսաշրջությունը մետաքսի ճանապարհին» նախագիծը եւ հետամուտ է դրա իրականացմանը նաեւ ՍԾՏՀԿ–Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպություն համագործակցության շրջանակներում։ Նախագիծն արդեն իսկ վայելում է ՍԾՏՀԿ որոշ անդամ պետությունների աջակցությունը։ Մյուսներին եւս կոչ ենք անում միանալ։
Համագործակցության ձեռնարկատիրական հարթության շրջանակում Հայաստանը կարեւորում է ՍԾՏՀԿ տնտեսական համայնքի շրջանակներում առավել ամուր ներգրավվածությունը, գործարար փոխհարաբերություններում փոքր եւ միջին ձեռնարկությունների խթանումը եւ աջակցությունը։
Մենք նաեւ հավատացած ենք, որ ՍԾՏՀԿ 2012թ. տնտեսական օրակարգն ունի վերանայման եւ համաշխարհային տնտեսական ներկայիս միտումներին հարմարեցման կարիք։ Այս առումով ՍԾՏՀԿ ինստիտուցիոնալ ներուժը իրատեսական գնահատման կարիք ունի։ Որպես միջազգային կազմակերպություն՝ ՍԾՏՀԿ—ն միակը չէ, որ անցնում է բարեփոխումների միջով։ Մենք բոլորս կարիք ունենք առավել արդյունավետ եւ գործուն կազմակերպության։ Այնուամենայնիվ, բարեփոխումների գործընթացը չի նշանակում կազմակերպության հիմնական նպատակների վերաշարադրում։ Հավատացած ենք, որ ՍԾՏՀԿ—ի արդյունավետության բարձրացման համար մենք պետք է ձեռնարկենք արդյունքին միտված գործնական եւ իրատեսական միջոցներ, որպեսզի հասնենք վերջին գագաթնաժողովի հռչակագրում ամրագրված ռազմավարություններին եւ ՍԾՏՀԿ հանրությանը, որպես այդպիսին, ընձեռենք շոշափելի օգուտներ։
Որոշ անդամ պետությունների կողմից ՍԾՏՀԿ—ի հարթակը չարաշահելու եւ քաղաքականացնելու շարունակական փորձերը բացասաբար են ազդում ոչ միայն տարածաշրջանում բազմակողմ տնտեսական համագործակցության, այլեւ կազմակերպության առանցքային հիմքերի վրա։ Նման փորձերը խարխլում են ՍԾՏՀԿ—ի՝ որպես տարածաշրջանային տնտեսական արդյունավետ կազմակերպության նկատմամբ վստահությունը։ Մենք պետք է վճռականորեն կանխենք այդպիսի վտանգավոր միտումները, այդ թվում՝ ՍԾՏՀԿ Խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում, որը պետք է աջակցի կազմակերպության առանցքային նպատակների իրականացմանը՝ ՍԾՏՀԿ—ի մնացած կառույցներից անկախ զուգահեռ գործունեությամբ զբաղվելու փոխարեն։ Բացի այդ, բաց սահմանները, ապաքաղաքականացված, անկաշկանդ, ազատ եւ ընդգրկուն տարածաշրջանային համագործակցությունը, որպես այս կազմակերպության առանցքային նպատակներ, նույնպես կարեւոր պայմաններ են տարածաշրջանում կայունության եւ խաղաղության խթանման համար։
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
ՍԾՏՀ—ի շրջանակներում տնտեսական համագործակցությունն ավելի կշահի տարածաշրջանային այլ կազմակերպությունների ու ինտեգրացիոն հարթակների հետ փոխգործակցությունից։ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, որը տալիս է մաքսային ազատ մուտքի հնարավորություն դեպի ավելի քան 180 միլիոն սպառող ունեցող շուկա։ Հայաստանն ունի նաեւ ամուր եւ ընդլայնվող համագործակցային հարաբերություններ Եվրոպական միություն հետ, որի իրավական հիմքը Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրն է։ Այս տարվա հոկտեմբերին Հայաստանը կհյուրընկալի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17—րդ գագաթնաժողովը։ Գագաթնաժողովի շրջանակներում հյուրընկալելու ենք նաեւ Ֆրանկոֆոն գործարար ֆորումը, որն ամուր հարթակ կդառնա աշխարհի 80 երկրներից ժամանած տարածաշրջանային ու համաշխարհային բիզնես դերակատարների, կառավարական եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար։ Անշուշտ, մենք ակնկալում ենք նաեւ ՍԾՏՀԿ մեր գործընկերների եւ նրանց գործարար շրջանակների մասնակցությունն այս ֆորումին։
Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,
Եվս մեկ անգամ ողջունում եմ ձեզ Հայաստանում եւ շնորհավորում բոլորիս ՍԾՏՀԿ կանոնադրության ստորագրման 20—ամյակի կապակցությամբ։ Այժմ մեծ հաճույքով խոսքը կփոխանցեմ ՍԾՏՀԿ մշտական միջազգային քարտուղարության գլխավոր քարտուղարին։
Շնորհակալ եմ»,–ասաց ՀՀ արտգործնախարարը։
Արտաքին գործերի նախարարների խորհրդի 38—րդ հանդիպման ընթացքում տեղի ունեցավ ՍԾՏՀԿ—ում նախագահության հանձնման արարողությունն Ադրբեջանին։

28-06-2018





20-09-2018
Գրքի փառատոն՝ Անկախության տոնին ընդառաջ
Այսօր Երեւանի կենդանաբանական այգում ընթերցասերները կենդանասերներից շատ կլինեն



20-09-2018
«Սպիտակ» ֆիլմը հրաշքի մասին է
Երկրաշարժի 30—րդ տարելիցին նվիրված ֆիլմը կբարձրանա մեծ էկրան



20-09-2018
«Սարյանը եւ Ֆրանսիան»
Ցուցահանդես վարպետի տուն–թանգարանում

Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում Մարտիրոս Սարյանի ...


20-09-2018
Հնի ու նորի յուրօրինակ համադրություն Սարյանի պուրակում
Դաշնամուրի շնորհիվ երեւանցիները կարող են լիցքավորել հեռախոսները, օգտվել ...


20-09-2018
Հանձնել է հավատարմագրերը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


20-09-2018
Արա Բաբլոյանն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը երեկ ընդունել է ...


20-09-2018
Գերմանիայի հայ գործարարների միության անդամները՝ Մայր Աթոռում
Երեկ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց ...



20-09-2018
Ադրբեջանը ցեղասպան պետություն է
Գիտաժողով՝ նվիրված Բաքվի հայերի ջարդերի ...

20-09-2018
Անկախությունը մեր ժողովրդի երազանքն էր
Միջոցառում՝ նվիրված գրող, ազատամարտիկ ...

20-09-2018
Աղբահանության խնդիրը կարելի է լուծել մի քանի տարբերակով
Թե որն է ավելի արդյունավետ՝ ներկայացված ...

19-09-2018
Բացառիկ մարզական իրադարձություն Հայաստանում
Երեւանն ընդունելու է գեղասահքի աշխարհի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +34... +35

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO