Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.04.2019
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ


Մատենադարանը բացառիկ ձեռագրատուն է

Բացվել է Լեւոն Խաչիկյանի 100—ամյակին նվիրված միջազգային գիտաժողովը

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի նիստերի դահլիճում երեկ տեղի ունեցավ Մատենադարանի հիմնադիր տնօրեն, ակադեմիկոս Լեւոն Խաչիկյանի 100—ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի բացման արարողությունը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», բացման խոսքով հանդես եկավ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր—Ղեւոնդյանը։ Մատենադարանի տնօրենն իր խոսքում մասնավորապես նշեց. «Մաշտոցյան Մատենադարանը իր հիմնադրումից մինչ օրս համարվում է բացառիկ կառույց։ Այն թե՛ ձեռագրատուն է, թե՛ գրադարան, թե՛ գիտահետազոտական ինստիտուտ եւ թե՛ թանգարան։ Այս յուրահատուկ միացությունը աննախընթաց էր եւ որեւէ մի օրինակի վրա հիմնված չէր։ Մեր հռչակավոր վանքերը թե գրչության կենտրոն էին, թե մատենադարան եւ թե դպրոց։ Միջնադարյան ավանդույթների հետ այս միաձուլման ու ազգային աղբյուրներից սնված այս յուրահատուկ, իր նմանը չունեցող կառույցի համար եւս առաջին հերթին պարտական ենք Լեւոն Խաչիկյանին»։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսի հայրապետական օրհնության գիրը գիտաժողովի մասնակիցներին փոխանցեց Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։ Գիտաժողովի մասնակիցներին ողջույն խոսք հղեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։ Նախարարը նշեց, որ Խաչիկյանի 100—ամյակին նվիրված գիտաժողովը, որի ընթացքում ներկայացվելու են 70—ից ավելի զեկուցումներ, տարվա կարեւորագույն հայագիտական իրադարձություններից մեկն է։
Գիտաժողովի մասնակիցներին ողջույնի խոսք հղեց նաեւ ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը։ ԳԱԱ նախագահը նշեց, որ Լեւոն Խաչիկյանը ոչ միայն ականավոր գիտնական էր, այլեւ հմուտ ղեկավար ու գիտության լավ կազմակերպիչ։ Խոսքով հանդես եկավ նաեւ Հայագիտական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցության նախագահ Վալենտինա Կալցոլարին։ Գիտաժողովի բացման արարողությունից անմիջապես հետո կայացավ Լեւոն Խաչիկյանի ծննդյան 100—ամյակին նվիրված ցուցադրության բացումը։
Մատենադարանի հիմնադիր տնօրեն, ակադեմիկոս Լեւոն Խաչիկյանի 100—ամյակին նվիրված միջազգային գիտաժողովը կազմակերպել են մաշտոցյան Մատենադարանը եւ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան։ Գիտաժողովի ընթացքում կներկայացվի ավելի քան 70 զեկուցում հայագիտության տարբեր ուղղություններով՝ աղբյուրագիտություն, ձեռագրագիտություն, բանասիրություն, արվեստ, փիլիսոփայություն, պատմություն, աստվածաբանություն եւ այլն։ Միջազգային գիտաժողովին զեկույցներով հանդես են գալու նաեւ արտասահմանյան (Իտալիա, Ֆրանսիա, Ռուսաստան, ԱՄՆ, Շվեյցարիա, Հունաստան, Ուկրաինա) հեղինակավոր գիտնականներ։ Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն։
Գիտաժողովի ավարտին (հունիսի 30) տեղի կունենա գրքերի շնորհանդես։

29-06-2018





23-04-2019
«Արցախն իր թիկունքում միշտ ունենալու է ամուր Հայաստան»
Օրակարգում անվտանգության, քաղաքացիական համակարգի պատրաստության խնդիրներն են



23-04-2019
Թուրքական ապացույցներով՝ Թուրքիայի հանցանքի մասին
Թաներ Աքչամի աշխատությունը ծանր հարված է թուրքական ժխտողականությանը



23-04-2019
Վեպը միշտ ինձ է սպասում
Գրիգը բացել է փակագծերը

Արձակագիր Գրիգը, որն ընթերցասերների ...


23-04-2019
Կրթության որակը՝ առաջնահերթություն
Ուսուցչի դերը կրթական բարեփոխումներում դեռ լավ չի գիտակցվում



23-04-2019
Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին ...


23-04-2019
«Քրիստոս յարեաւ ի մեռելոց»
Սուրբ եւ անմահ պատարագ՝ ի նշանավորումն Հիսուս Քրիստոսի ...


23-04-2019
Նոր ավիաընկերությունների սպասելիս
Հարցազրույց քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանի հետ

ՀՀ ...



23-04-2019
Անձրեւացման եղանակի «հայկական հետքը»
Ինչ է պատմում խորհրդային տարիներին ...

23-04-2019
ԱՄՆ-ը Իրանից նավթի ներմուծման արտոնությունը չեղարկում է
2018թ. նոյեմբերի 4-ին, երբ ԱՄՆ-ն Իրանի դեմ տնտեսական ...

23-04-2019
Հոգեւոր կյանքի վերանորոգման առիթ
Արցախում նշել են Հիսուս Քրիստոսի ...

23-04-2019
«Բանանցը» հրաժարվեց. ի՞նչ սպասել հաջորդիվ
Խորը հիասթափություն էր սպասում այն մի քանի տասնյակ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO