Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.09.2018
ՄԱՐԶԵՐ


Թթի փառատոնին ընդառաջ

Զբոսաշրջիկները ոչ միայն կտեսնեն, այլեւ հնարավորություն կունենան համտեսելու

Սյունիքի մարզի Քարահունջ գյուղում հուլիսի 7—ին տիրելու է թթի բույրը, եւ զբոսաշրջիկները հնարավորություն են ունենալու համտեսել այն՝ պատրաստված տարբեր ձեւերով։
«Արմենպրեսի» հետ զրույցում «Արենի փառատոն» հիմնադրամի ծրագրերի համակարգող Անի Մավյանը ներկայացրեց թթի փառատոնի առանձնահատկությունը, նպատակը, նորամուծությունները։ Փառատոնը կազմակերպվում է «Արենի փառատոն» հիմնադրամի կողմից, համակազմակերպիչն է Գորիսի համայնքապետարանը։ Միջոցառմանն աջակցում է Զբոսաշրջության պետական կոմիտեն։
Թթի փառատոնը տեղի է ունենալու Սյունիքի մարզի Գորիս քաղաքից 4 կմ հեռավորությամբ գտնվող Քարահունջ գյուղում հուլիսի 7—ին։ Սա ընդհանուր պետական ծրագիր է, որը կոչվում է «Սյունյաց բարիքներ», այդ իսկ պատճառով էլ միջոցառման անցկացման վայրը Սյունիքն է ընտրվել։ Երեք տարի անընդմեջ փառատոնն իրականացվել է Գորիս քաղաքում։ 2017 թվականին Քարահունջ գյուղում մենք մի հիանալի տարածք ենք գտել, որը շատ հարմար է հենց այդ փառատոնն անցկացնելու համար։ Տարածքն ամբողջությամբ կանաչապատ է, եւ շրջակայքում բազմաթիվ թթի ծառեր կան։ Քարահունջ գյուղում թթի օղին հնուց անվանում են «առյուծի կաթ»։
Քարահունջում տեղացիները թթից պատրաստում են հնարավոր ամեն ինչ՝ դոշաբ, օղի, մուրաբա, չիր եւ այլն։ Հարակից շրջանների բնակիչներն էլ են մասնակցելու եւ գեղեցիկ ձեւավորված տաղավարներում ցուցադրելու իրենց պատրաստածը։ Ընթացքում լինելու է նաեւ ցուցահանդես—վաճառք։ Թթից պատրաստվող բարիքներից բացի, կլինեն նաեւ այլ կերակրատեսակներ, որոնք հատուկ են սյունեցիների խոհանոցին։ Կլինի նաեւ ազգային ուտեստների հյուրասիրություն։
Երկու օր անընդմեջ՝ փառատոնի ընթացքում, բազմաթիվ միջոցառումներ են իրականացվելու նվիրված Գորիսի՝ ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք լինելուն։ Լինելու են մեծ թվով հյուրեր եւ պատվիրակություններ ԱՊՀ երկրներից։ Այս տարի թթի փառատոնը կլինի եզակի իր տեսակի մեջ։
Փառատոնի ընթացքում լինելու է ազգային երգ ու պար, կազմակերպվելու են տարբեր խաղեր։ Միջոցառմանը պարելու է «Արդվին» ազգագրական համույթը, ինչպես նաեւ կհնչեն Գորիսի ժողգործիքների համույթի կատարումները։ Փառատոնի ընթացքում պատրաստվելու է բանջարով հաց, լավաշ է թխվելու, ինչպես նաեւ ավանդական թանի հյուրասիրություն կլինի՝ կավե ամաններով։
Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես անցկացվելու են տարբեր ազգային խաղեր, սակայն դրանք չեն կրկնվելու։ Այս տարի կլինեն չրչմանքի, քարխանա լվանալու արարողություն, շաշկի եւ շախմատ։
Վերջին երեք տարում ամենաշատ զբոսաշրջիկները եղել են Ռուսաստանի Դաշնությունից, Գերմանիայից։ Եղել են նաեւ Լեհաստանից, Չինաստանից, Ճապոնիայից։
Քանի որ ժամանակահատվածն էլ համընկնում է տուրիստական սեզոնի հետ, այդ իսկ պատճառով հստակ դժվար կլինի ասել, թե, ընդհանուր առմամբ, որտեղից ավելի շատ կլինեն։
Փառատոնին մասնակցելու համար տարբեր տուրիստական գործակալություններից զանգահարում են եւ հետաքրքրվում՝ արդյոք լինելո՞ւ է թութ թափ տալու արարողություն։ Անցյալ տարի զբոսաշրջիկներին այդ արարողությունը շատ էր հետաքրքրել, եւ նրանք ամենաշատը տպավորված են եղել հենց դրանից։ Անցյալ տարի Գորիսի թատրոնի դերասանները փոքրիկ բեմադրություն էին կազմակերպել, որտեղ պատմվում էր Քարահունջ գյուղի մի ընտանիքի մասին։ Զբոսաշրջիկներին հիմնականում նաեւ շատ են հետաքրքրում մեր ազգային կերակրատեսակներն ու թթի մուրաբան, եւ նրանք հաճույքով են մասնակցում դրանց պատրաստման վարպետաց դասերին։

03-07-2018





20-09-2018
Գրքի փառատոն՝ Անկախության տոնին ընդառաջ
Այսօր Երեւանի կենդանաբանական այգում ընթերցասերները կենդանասերներից շատ կլինեն



20-09-2018
«Սպիտակ» ֆիլմը հրաշքի մասին է
Երկրաշարժի 30—րդ տարելիցին նվիրված ֆիլմը կբարձրանա մեծ էկրան



20-09-2018
«Սարյանը եւ Ֆրանսիան»
Ցուցահանդես վարպետի տուն–թանգարանում

Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում Մարտիրոս Սարյանի ...


20-09-2018
Հնի ու նորի յուրօրինակ համադրություն Սարյանի պուրակում
Դաշնամուրի շնորհիվ երեւանցիները կարող են լիցքավորել հեռախոսները, օգտվել ...


20-09-2018
Հանձնել է հավատարմագրերը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


20-09-2018
Արա Բաբլոյանն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը երեկ ընդունել է ...


20-09-2018
Գերմանիայի հայ գործարարների միության անդամները՝ Մայր Աթոռում
Երեկ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց ...



20-09-2018
Ադրբեջանը ցեղասպան պետություն է
Գիտաժողով՝ նվիրված Բաքվի հայերի ջարդերի ...

20-09-2018
Անկախությունը մեր ժողովրդի երազանքն էր
Միջոցառում՝ նվիրված գրող, ազատամարտիկ ...

20-09-2018
Աղբահանության խնդիրը կարելի է լուծել մի քանի տարբերակով
Թե որն է ավելի արդյունավետ՝ ներկայացված ...

19-09-2018
Բացառիկ մարզական իրադարձություն Հայաստանում
Երեւանն ընդունելու է գեղասահքի աշխարհի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +34... +35

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO