Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.09.2018
ՄԱՐԶԵՐ


Խաղաղության բրդուճից մինչեւ ծաղկային կոմպոզիցիաներ

Տեղի ունեցավ տավուշյան «Հայ բույս—2018» փառատոնը

Քսան մետր երկարությամբ լավաշ, սամիթ, մաղադանոս, ռեհան, համեմ ու պանիր՝ հայկական, լեհական, շվեյցարական։ Սեղանի երկու կողմերում մեկանգամյա գոգնոցներով ու ձեռնոցներով խմբված տարբեր տարիքի ու ազգության մարդիկ, որոնց միավորում է խաղաղության բրդուճ պատրաստելու ցանկությունը։ Մի քանի տասնյակ ժրաջան ձեռքեր, հաշված րոպեներ, եւ ընտանիք, կյանք ու խաղաղություն խորհրդանշող բրդուճը պատրաստ է։ Այս ամենը մի դրվագ է Տավուշի Ենոքավան համայնքում տեղի ունեցած «Հայ բույս—2018» փառատոնից։ Ի դեպ՝ շվեյցարական պանիրը կտրատում եւ պատրաստողներին էր հրամցնում անձամբ ՀՀ—ում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Գասսերը։
«Արմենպրեսի» փոխանցմամբ՝ «Հայ բույս» փառատոնը Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացմանն ուղղված նախագիծ է, որն անցկացվում է 2015 թվականից։ Ամենամյա փառատոնի նպատակներն են ներկայացնել եւ ժողովրդականացնել Տավուշի մարզի հարուստ բուսական աշխարհը՝ որպես կարեւորագույն ռեսուրս, ինչպես տեղացիների, այնպես էլ զբոսաշրջիկների շրջանում բարձրացնել իրազեկվածությունը Հայաստանում աճող, բայց անհայտ բույսերի կիրառման, օգտակարության վերաբերյալ։ Փառատոնը ներկայանում է «Պահպանում ենք այն, ինչ սիրում ենք։ Սիրում ենք այն, ինչ ճանաչում ենք» կարգախոսով։ Միջոցառումն ուղեկցվում է ինչպես ճանաչողական, ուսուցողական, այնպես էլ ժամանցային տարբեր միջոցառումներով։
Փառատոնի համահիմնադիրները չորրորդ անգամ անցկացվող միջոցառումը հաջողված են համարում՝ հաշվի առնելով տարեցտարի մասնակիցների եւ հյուրերի ցուցաբերած ակտիվության աճը։ «Փառատոնի հաջողությունը սկսվել է մինչեւ փառատոնը։ Եթե նախորդ տարիներին մենք էինք զանգահարում, ներկայացնում փառատոնը, այս տարի մասնակիցներն ու հյուրերն իրենք էին հետաքրքրված մասնակցությամբ։ Մենք շատ ենք գնահատում այն, որ ստեղծել ենք միջոցառում, որը ողջ ընտանիքի համար է»,—ասում է փառատոնի համահիմնադիր Իրինա Չիբուխչյանը՝ հրավիրելով հաջորդ տարվա փառատոնին։ Այդ օրն արդեն հստակ է՝ հունիսի 29։
Գայանե Չիբուխչյանն էլ ավելացնում է, որ ամեն տարի աճել է թե մասնակիցների, թե հյուրերի թիվը։ Նրա խոսքով՝ մասնակիցները նաեւ ստեղծարար գաղափարներ են ներկայացրել, թե ինչպես կարելի է օգտագործել Տավուշի հարուստ անտառներում աճող բույսերը, դաշտային ծաղիկները։ Դրա վկայությունն էր նաեւ այս տարվա նորույթը՝ փառատոնի ընթացքում տեղի ունեցավ ծաղկարվեստի ֆլորիստների մրցույթ։ Ինչ վերաբերում է Խաղաղության բրդուճի պատրաստմանը, Գայանե Չիբուխչյանը նկատում է, երբ սկզբից գաղափարը ներկայացնում էին, շատերը չէին հավատում դրա իրագործմանը, բայց այս տարի դեսպանատներից են մասնակցելու հայտեր ստացել։ «Երբ ներկայացնում էինք Խաղաղության բրդուճի գաղափարը, սկզբում իմաստը չէին հասկանում, բայց այս տարի դեսպանատներ կային, որ իրենք են դիմել, ցանկացել տրամադրել պանիր։ Օրինակ, Լեհաստանի դեսպանն առավոտյան եկավ, չէր կարող մնալ պատրաստման արարողությանը, բայց իրենց կողմից էր մասնակցելու ցանկությունը»,—նշում է Գայանե Չիբուխչյանը։
Գայանե Աղայանն էլ նկատում է՝ այս տարվա փառատոնի հաջողությունն ավելի ընդգծում էր այն, որ հյուրերը շատ ակտիվ էին ու ներգրավված տարբեր միջոցառումներում։ «Հյուրեր ունեինք Ռուսաստանից, ովքեր ինքնաբուխ սկսեցին պարել, նրանց միացան մյուսները։ Հյուրերն ակտիվորեն մասնակցում էին տարբեր մրցույթների, բրդուճի պատրաստման արարողությանը։ Ովքեր նախորդ տարիներին մասնակցել էին փառատոնին, բոլորի կողմից նշվում էր այս փաստը»,—նշեց փառատոնի համահիմնադիրը։
Փառատոնը հագեցած էր վարպետության դասերով եւ տարբեր ոլորտներին առնչվող դասախոսություններով՝ բժշկություն, երաժշտություն, արվեստ, թեթեւ արդյունաբերություն եւ այլն։ Փառատոնի վարպետության այլ դասընթացների ընթացքում մասնակիցները յուրացրեցին փայտե իրերի, բույսերից խաղալիքների եւ ավանդական հայկական տիկնիկների պատրաստման հմտություններ։ Կոմպոզիցիաներ հյուսվեցին բույսերից եւ ծաղիկներից, որոնցից կազմվեց մեծ պաննո։ Միջոցառման ընթացքում հյուրերը հնարավորություն ունեցան ծանոթանալ կենցաղում եւ կյանքի տարբեր ոլորտներում բույսերի կիրառման առանձնահատկություններին։ «Հայ բույս» փառատոնը եզրափակվեց արդեն ավանդական դարձած ենոքավանյան պոլոյով։
Փառատոնի պատվավոր հյուրերն էին ՀՀ Տավուշի մարզի մարզպետը, Հայաստանում Շվեյցարիայի դեսպանը, Լեհաստանի դեսպանատան ներկայացուցիչները եւ այլք։

03-07-2018





20-09-2018
Գրքի փառատոն՝ Անկախության տոնին ընդառաջ
Այսօր Երեւանի կենդանաբանական այգում ընթերցասերները կենդանասերներից շատ կլինեն



20-09-2018
«Սպիտակ» ֆիլմը հրաշքի մասին է
Երկրաշարժի 30—րդ տարելիցին նվիրված ֆիլմը կբարձրանա մեծ էկրան



20-09-2018
«Սարյանը եւ Ֆրանսիան»
Ցուցահանդես վարպետի տուն–թանգարանում

Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում Մարտիրոս Սարյանի ...


20-09-2018
Հնի ու նորի յուրօրինակ համադրություն Սարյանի պուրակում
Դաշնամուրի շնորհիվ երեւանցիները կարող են լիցքավորել հեռախոսները, օգտվել ...


20-09-2018
Հանձնել է հավատարմագրերը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


20-09-2018
Արա Բաբլոյանն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը երեկ ընդունել է ...


20-09-2018
Գերմանիայի հայ գործարարների միության անդամները՝ Մայր Աթոռում
Երեկ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց ...



20-09-2018
Ադրբեջանը ցեղասպան պետություն է
Գիտաժողով՝ նվիրված Բաքվի հայերի ջարդերի ...

20-09-2018
Անկախությունը մեր ժողովրդի երազանքն էր
Միջոցառում՝ նվիրված գրող, ազատամարտիկ ...

20-09-2018
Աղբահանության խնդիրը կարելի է լուծել մի քանի տարբերակով
Թե որն է ավելի արդյունավետ՝ ներկայացված ...

19-09-2018
Բացառիկ մարզական իրադարձություն Հայաստանում
Երեւանն ընդունելու է գեղասահքի աշխարհի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +34... +35

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO