Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.04.2019
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ


Տնօրենը՝ մրցույթով

Կայացավ «Հայոց ցեղասպանության թանգարան—ինստիտուտ» հիմնադրամի խորհրդի նիստը

Հայոց ցեղասպանության թանգարան—ինստիտուտում մեկնարկել է «Հայոց ցեղասպանության թանգարան—ինստիտուտ» հիմնադրամի խորհրդի անդրանիկ նիստը։ «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ նիստին ներկա հոգաբարձուների խորհրդի 11 անդամները միաձայն Հայոց ցեղասպանության թանգարան—ինստիտուտ հիմնադրամի նախագահի պաշտոնում ընտրեցին Ռայմոնդ Գեւորգյանին։ Վլադիմիր Վարդանյանը նշանակվեց հոգաբարձուների խորհրդի քարտուղար։ Նիստը վարող խորհրդի անդամներից ամենատարեցը՝ Հրանուշ Խառատյանն ասաց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով արդեն հաստատվել է հոգաբարձուների խորհրդի կազմը։
Նիստի ընթացքում մրցույթ հայտարարվեց Հայոց ցեղասպանության թանգարան—ինստիտուտի տնօրենի պաշտոնի ընտրության համար։ Կրթության եւ գիտության փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը առաջարկեց թանգարան—ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները հանձնել ինստիտուտի գիտքարտուղար Նարինե Մարգարյանին։ Առաջարկը խորհրդի անդամներն ընդունեցին միաձայն։
ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալը Հայոց ցեղասպանության թանգարան—ինստիտուտի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթում տեսնում է նաեւ ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանի թեկնածությունը։ Նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում Հովհաննիսյանն ասաց, որ Հայկ Դեմոյանը եւս կարող է մասնակցել մրցույթին՝ հաշվի առնելով իր վաստակը եւ իր ունեցած դերը թանգարանում։ «Նա եւս կարող է դիմել, եւ տրամաբանական կլինի, որ մասնակցի այս մրցույթին»,– հավելեց Հովհաննիսյանը։
Անդրադառնալով Հայկ Դեմոյանի վերջին սկանդալային գրառումներին, ԿԳ նախարարի տեղակալն ասաց, որ Հայկ Դեմոյանի հետ խոսել է բարձրացված սկանդալից առաջ եւ խնդրի ամբողջ էությունը զուտ իրավական ընթացակարգերով, կառավարության կողմից հաստատված կանոնադրության գործընթացն ապահովելն էր։
«Հայոց ցեղասպանության թանգարան—ինստիտուտ» հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարինե Մարգարյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ չի առաջադրի իր թեկնածությունը հիմնադրամի տնօրենի պաշտոնում։
Նա նշեց, որ կփորձի հնարավորինս հարթ անցկացնել այս անցումային փուլը։ «Կան խնդիրներ, որոնք մանրամասն կներկայացնենք առաջիկայում։ Մենք պարոն Դեմոյանի հետ, իր տնօրեն եղած տարիներին, աշխատել ենք շատ լավ, նորմալ մարդկային հարաբերություններ ենք ունեցել»,—ասաց տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը՝ հավելելով, որ դեռեւս չի որոշել, կզբաղեցնի՞ տնօրենի աշխատասենյակը, թե՞ ոչ։

04-07-2018





23-04-2019
«Արցախն իր թիկունքում միշտ ունենալու է ամուր Հայաստան»
Օրակարգում անվտանգության, քաղաքացիական համակարգի պատրաստության խնդիրներն են



23-04-2019
Թուրքական ապացույցներով՝ Թուրքիայի հանցանքի մասին
Թաներ Աքչամի աշխատությունը ծանր հարված է թուրքական ժխտողականությանը



23-04-2019
Վեպը միշտ ինձ է սպասում
Գրիգը բացել է փակագծերը

Արձակագիր Գրիգը, որն ընթերցասերների ...


23-04-2019
Կրթության որակը՝ առաջնահերթություն
Ուսուցչի դերը կրթական բարեփոխումներում դեռ լավ չի գիտակցվում



23-04-2019
Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին ...


23-04-2019
«Քրիստոս յարեաւ ի մեռելոց»
Սուրբ եւ անմահ պատարագ՝ ի նշանավորումն Հիսուս Քրիստոսի ...


23-04-2019
Նոր ավիաընկերությունների սպասելիս
Հարցազրույց քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանի հետ

ՀՀ ...



23-04-2019
Անձրեւացման եղանակի «հայկական հետքը»
Ինչ է պատմում խորհրդային տարիներին ...

23-04-2019
ԱՄՆ-ը Իրանից նավթի ներմուծման արտոնությունը չեղարկում է
2018թ. նոյեմբերի 4-ին, երբ ԱՄՆ-ն Իրանի դեմ տնտեսական ...

23-04-2019
Հոգեւոր կյանքի վերանորոգման առիթ
Արցախում նշել են Հիսուս Քրիստոսի ...

23-04-2019
«Բանանցը» հրաժարվեց. ի՞նչ սպասել հաջորդիվ
Խորը հիասթափություն էր սպասում այն մի քանի տասնյակ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO