Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.09.2018
ՊՆ


Ապագան՝ կանխատեսելի

Սպաների բնակարանային խնդրին լուծումներ կտրվեն

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը վստահեցրել է, որ սպաների բնակարանային խնդրի համար միջանկյալ լուծում է գտնվելու։ Հարցը քննարկվում է կառավարությունում։ «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ Հովհաննիսյանն այս մասին ասաց «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիսում»։
«Կանխատեսելի եմ համարում զորացրված կամ զորացրվող սպաների անհանգստությունը բնակարանների հետ կապված։ Հարցն իմ ուշադրության կենտրոնում է շուրջ 1 տարի՝ սկսած այն պահից, երբ ՊՆ—ում սկսեց քննարկվել հիպոթեքով նոր սպաներին բնակարան հատկացնելու հարցը։ Հարցը գտնվում է պաշտպանության նախարարի եւ նրա զեկույցից հետո՝ արդեն ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում։ Իմ ունեցած նախնական տեղեկության համաձայն՝ ի սկզբանե առաջարկված մոդելը, որով մատչելի հիպոթեքային վարկերից բացի այլ լուծում չէր առաջարկվում, այդպես չի մնալու։ Գտնվելու են այլ լուծումներ»,–ասել է Հովհաննիսյանն ու հավելեց՝ քանի որ հարցը ներկայում քննվում է կառավարությունում, հստակ չի կարող ասել, թե որոնք կլինեն լուծման ձեւերը։
Նա վստահեցրել է՝ առաջիկայում կունենանք միջանկյալ լուծում։ Երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունն այդ հարցն իր ուշադրության կենտրոնում է պահում։ Հովհաննիսյանը նշեց՝ չի կարծում, որ լուծման գործընթացը տարիներ կտեւի։
Զինկոմիսարիատների թվի կրճատմամբ պայմանավորված գործազուրկների թիվը չի ավելանա։ «Ներկայումս խնդրի լուծման առաջնային փուլն է։ Մարդուն չեն կրճատելու ու թողնեն գործազուրկ։ Լինելու է օպտիմալացում։ Եթե մարդը մեկ վայրում կորցնելու է իր հաստիքը, իրեն առաջարկվելու է այլ լուծում՝ միավորված զինկոմ շրջաններում, մոտակա զորամասի շրջանակում»,–ասել է Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ եթե հեռու համայնքներում աշխատելը ձեռնտու չլինի, առաջարկվելու է աշխատանք նաեւ մեծ բնակավայրերում զինկոմիսարիատի ապահովման կետերում։ Ուղղակի կրճատումներ չեն լինելու, որոշ հաստիքներ վերանայվելու են։ «Մարդիկ մեծ մասամբ չեն տուժելու։ Գործազուրկների թիվն այս գործընթացի շրջանակում չի ավելանալու»,–վստահեցրել է ՊՆ խոսնակը։
Արծրուն Հովհաննիսյանը, անդրադառնալով ադրբեջանական կողմի պնդմանը, թե մոտիկից դիտարկման տակ են պահում Երեւան—Եղեգնաձոր—Գորիս—Լաչին—Ստեփանակերտ ճանապարհը, նշեց՝ ՀՀ զինված ուժերը առնվազն երկու անգամ ավելի շատ ադրբեջանական բնակավայրեր են վերահսկում։  
«Հայաստան—Ադրբեջան սահմանագոտու երկարությամբ կան այդպիսի 30 տեղամասեր՝ այդ թվում առաջնային նշանակության ճանապարհներ, որ հակառակորդը կարող է մշտապես դիտարկել։ Տավուշի մարզում 20—ից ավելի բնակավայրերի համար եւս վտանգ կա։ Դրան ի պատասխան՝ մեր զինված ուժերն ունեն այդպիսի հնարավորություն ադրբեջանական շուրջ 50 բնակավայրի նկատմամբ»,–ասաց Հովհաննիսյանը։
ՊՆ խոսնակի կարծիքով՝ վերահսկելու գործոնը ինչ—որ կերպ շահարկելը Ադրբեջանի օգտին չէ։ «Հայկական կողմն առնվազն 2 անգամ ավելի շատ բնակավայրեր է տեսնում եւ վերահսկում։ Մենք պարզապես դրա մասին չենք բարձրաձայնում»,–նշեց Հովհաննիսյանը։
Նրա հավաստմամբ՝ վերահսկողության մեջ վտանգ կա, բայց ռազմական գործողության ժամանակ այն լուրջ վտանգ չի ներկայացնի եւ դեր չի խաղա։

06-07-2018





20-09-2018
Գրքի փառատոն՝ Անկախության տոնին ընդառաջ
Այսօր Երեւանի կենդանաբանական այգում ընթերցասերները կենդանասերներից շատ կլինեն



20-09-2018
«Սպիտակ» ֆիլմը հրաշքի մասին է
Երկրաշարժի 30—րդ տարելիցին նվիրված ֆիլմը կբարձրանա մեծ էկրան



20-09-2018
«Սարյանը եւ Ֆրանսիան»
Ցուցահանդես վարպետի տուն–թանգարանում

Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում Մարտիրոս Սարյանի ...


20-09-2018
Հնի ու նորի յուրօրինակ համադրություն Սարյանի պուրակում
Դաշնամուրի շնորհիվ երեւանցիները կարող են լիցքավորել հեռախոսները, օգտվել ...


20-09-2018
Հանձնել է հավատարմագրերը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


20-09-2018
Արա Բաբլոյանն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը երեկ ընդունել է ...


20-09-2018
Գերմանիայի հայ գործարարների միության անդամները՝ Մայր Աթոռում
Երեկ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց ...



20-09-2018
Ադրբեջանը ցեղասպան պետություն է
Գիտաժողով՝ նվիրված Բաքվի հայերի ջարդերի ...

20-09-2018
Անկախությունը մեր ժողովրդի երազանքն էր
Միջոցառում՝ նվիրված գրող, ազատամարտիկ ...

20-09-2018
Աղբահանության խնդիրը կարելի է լուծել մի քանի տարբերակով
Թե որն է ավելի արդյունավետ՝ ներկայացված ...

19-09-2018
Բացառիկ մարզական իրադարձություն Հայաստանում
Երեւանն ընդունելու է գեղասահքի աշխարհի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +34... +35

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO