Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.09.2018
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Քննարկումները կշարունակվեն

ՀՀ ընտրական օրենսդրության բարեփոխումներն ուրվագծվում են

Երեկ ՀՀ ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ստեղծված խորհրդարանական աշխատանքային խումբը գումարել է չորրորդ նիստը, որին մասնակցել են նաեւ ՀՀ վարչապետին առընթեր գործող ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը եւ անդամ Աղասի Ենոքյանը։
Քննարկվել են հանձնաժողովի եւ աշխատանքային խմբի համագործակցության ձեւաչափն ու մեկ միասնական նախագիծ ներկայացնելու հնարավորությունը։
Դանիել Իոաննիսյանը պատգամավորներին է ներկայացրել ՀՀ վարչապետին առընթեր գործող հանձնաժողովի կողմից քննարկված այն հարցերը, որոնց վերաբերյալ կան հստակ դիրքորոշումներ եւ հիմնավորումներ։ Նա նաեւ տեղեկացրել է, որ հանձնաժողովը տեղյակ է խորհրդարանական աշխատանքային խմբի քննարկումներին, եւ պատգամավորների քննարկած հարցերից շատերի վերաբերյալ ունեն կարծիքներ։
Դանիել Իոաննիսյանը նշել է, որ կարեւորում են խորհրդարանական ընտրությունների կազմակերպումը համամասնական ընտրակարգով։
Նախատեսում է մեկական տոկոսով իջեցնել կուսակցությունների եւ դրանց դաշինքների համար սահմանված անցողիկ շեմը խորհրդարան։ Կրկնաքվեարկությունները վերացնելու նպատակով նախատեսվում է հանել մատնահետքերով եւ նույնականացման քարտերով քվեարկելը, վերանայել ընտրողների ցուցակները։ Վերջինս հնարավորություն կտա դրանցից հանել մահացած կամ երկրից բացակայող շուրջ 198 000 ընտրողնի տվյալ, թույլատրել քվեարկելու միայն այն քաղաքացիներին, ովքեր ունեն անձը հաստատող վավեր փաստաթղթեր։
Հանձնաժողովը քննարկել է նաեւ զորամասերում նախընտրական քարոզչության իրականացման հետ կապված հարցեր։ Ըստ այդմ՝ առաջարկվում է ներդնել մեխանիզմ, որի շնորհիվ զորամասերում հասանելի կլինի նախընտրական քարոզչությունը։ Առաջարկվում է նաեւ ավելացնել նախընտրական քարոզչության համար սահմանված անվճար եթերաժամը Հանրային հեռուստառադիոընկերությամբ, կազմակերպել բանավեճեր՝ նաեւ կուսակցությունների առաջին դեմքերի մասնակցությամբ, հստակեցնել օրենսդրության՝ բարեգործության իրականացման հետ կապված դրույթները, ընդլայնել նախընտրական քարոզչության համար նախատեսված ծախսերի ցանկը։ Հանձնաժողովը մերժում է ընտրողների նախագրանցման ինստիտուտի գաղափարը։
Տեսակետներին ծանոթանալուց հետո խորհրդարանականները ներկայացրել են առաջարկներ, մի մասի կապակցությամբ հայտնել անհամաձայնություն։
Աշխատանքային խմբի հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 13—ին՝ ժամը 12։00—ին։

11-07-2018





21-09-2018
Պառլամենտարիզմը՝ անկախ պետության կարեւորագույն հայտանիշ
Խորհրդարանի հիմնադրման 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում Ազգային ժողովում



21-09-2018
Պետության առջեւ պարտավորություններ ունեն ե՛ւ իշխանությունը, ե՛ւ ընդդիմությունը
Պատգամավորները՝ Հայաստանի 27—ամյա անկախության մասին

Հայաստանի Հանրապետությունն անկախության ...


21-09-2018
Կարողանանք գնահատել այն, ինչն այսօր անվանում ենք անկախություն
Անկախ Հայաստանի ընթացքի վերաբերյալ իրենց կարծիքներն են հայտնում ...


21-09-2018
Շուտ չեն հանդիպի
Եվ ինչո՞ւ ՀԱՊԿ—ն դեռ չի արձագանքել

Պուտին-Թրամփ հանդիպում ...


21-09-2018
ԿԳ նախարարը հրաժարական չի տա
Ճի՞շտ են արդյոք շրջանառվող այն լուրերը, թե ԿԳ նախարար ...


21-09-2018
Նախագահ Սարգսյանը հյուրընկալել է Ջին Բլոքին եւ Էրիկ Էսրաիլյանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է ԱՄՆ Լոս ...


21-09-2018
Արա Բաբլոյանը հանդիպել է Աշոտ Ղուլյանի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը երեկ հանդիպել է ...



21-09-2018
Կոմունալ տնտեսությունը՝ իր ողջ «հմայքով»
Ինչ միջոցներ ու միջոցառումներ են ...

21-09-2018
Պատրաստ ենք մարզական նոր նվաճումների
Անկախության տոնի առթիվ շնորհավորում են ...

21-09-2018
Ե՛վ աղքատությունը, ե՛ւ խաղամոլությունը մերժելի է
Կառավարությունը այս երեւույթները ...

21-09-2018
Վարչապետն ընդունել է Էրիկ Էսրաիլյանին եւ Ջին Բլոքին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +34... +35

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO