Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.07.2019
ՊՆ


ՀՀ քաղաքացի չհանդիսացողները չեն կարող զորակոչվել

Կքննարկվի չավարտած տղաներին տարկետում տալու առաջարկը

ՀՀ պաշտպանության նախարարությունը Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովին է ներկայացրել առաջարկ կրթության սահմանադրական իրավունքի լիարժեք իրացման մասին օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ։
«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում կազմակերպված ճեպազրույցի ընթացքում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը։
Նա ընդգծեց, որ գործող կարգավորմամբ, եթե քաղաքացին արդեն իսկ 19 տարեկան է, եւ նա ենթակա է զորակոչի, հաշվի չի առնվում այն հանգամանքը, որ հանրակրթական ծրագիրը դեռ չի ավարտվել։
«Այս փոփոխությունը կապված է ՀՀ քաղաքացու կրթության սահմանադրական իրավունքի լիարժեք իրացման հետ։ Մենք առաջարկել ենք, որ կառավարության որոշմամբ մեկ անգամ տրվի տարկետում՝ մինչեւ ուսումնառության ավարտը։ Հանձնաժողովը տվեց դրական եզրակացություն։ ԱԺ արտահերթ նիստին կքննարկվի այս հարցը»,–ընդգծեց Բալայանը։
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալը նշեց, որ այս պահին կա 10 զորակոչվող, ովքեր ՀՀ քաղաքացի են եւ վերադարձել են Ռուսաստանի Դաշնությունից՝ հայրենիքին ծառայելու նպատակով։
«Խնդիրն այն է, որ Ռուսաստանի Դաշնությունում հանրակրթական ուսումը 11 տարի է, իսկ Հայաստանում՝ 12, եւ հայրենիք վերադարձած տղաները մեկ դասարան ավելի ցածր են նստում եւ ավարտում են արդեն 19 տարեկանում»,–ասաց Գաբրիել Բալայանը։ Նա նկատեց, որ իրենք փորձել են կառավարության անհատական ակտերով՝ համապատասխան հիմքերի առկայության դեպքում, արդեն իսկ 19 տարեկանը լրացած տղաներին տարկետում տրամադրել։
Ազգությամբ հայ, սակայն ՀՀ քաղաքացի չհանդիսացող երիտասարդները չեն կարող զորակոչվել ծառայության Հայաստանում, ասաց Գաբրիել Բալայանը։
«ՀՀ Սահմանադրության մեջ հստակ գրված է, որ յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է մասնակցել ՀՀ սահմանների պաշտպանությանը օրենքով սահմանված կարգով։ Այս պարտավորությունները բացառապես մեր քաղաքացիների համար են, քանի որ ազգությամբ հայ, սակայն ՀՀ քաղաքացի չհանդիսացողները չեն կարող զորակոչվել ծառայության Հայաստանում»,–նշեց Բալայանը եւ հավելեց, որ օրենքով դա արգելվում է։
Անդրադառնալով այն հարցին, որ այդ տղաներն, այնուամենայնիվ, ցանկանում են ծառայել եւ դիմում են ներկայացնում, ՀՀ ՊՆ տեղակալն ընդգծեց, որ իրենք պարտադիր պետք է ստանան ՀՀ քաղաքացիություն։ «ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո տղաները պետք է անցնեն բոլոր փորձաքննությունները, որոնք կատարվում են՝ սկսած զինկոմիսարիատի օղակներից։ Այդ պարագայում համապատասխան հանձնաժողովը եզրակացություն կկայացնի նրանց զորակոչելու վերաբերյալ»,–ասաց Գաբրիել Բալայանը։
Նրա պնդմամբ՝ ՀՀ քաղաքացիությունը ոչ միայն պայման է, այլեւ առաջնային նախապայման՝ ՀՀ զինված ուժերում ծառայության անցնելու համար։
«Եթե տվյալ անձը հանդիսանում է ՀՀ քաղաքացի, ձեռք է բերել այլ երկրի քաղաքացիություն, ապա նա ենթակա է զորակոչման ՀՀ զինված ուժերում»,–շեշտեց ՀՀ պաշտպանության փոխնախարարը։
Եզրափակելով խոսքը՝ նա նկատեց, եթե անձը հանդիսացել է այլ երկրի քաղաքացի, դրանից հետո ձեռք է բերել ՀՀ քաղաքացիություն, ապա համապատասխան փաստաթղթերով հիմնավորվելու դեպքում, որ անձն առնվազն 12 ամիս ծառայություն է անցել օտար երկրի ԶՈւ—ում, ազատվում է Հայաստանում ծառայելու պարտավորությունից։

11-07-2018





13-07-2019
Կարեւոր ազդակներ Ադրբեջանին ԱՄՆ օրենսդիրներից
Ներկայացուցիչների պալատն ընդունել է հայանպաստ օրենքներ

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Նախօրեին ...


13-07-2019
Ստամբուլյան կոնվենցիան պաշտոնապես քննարկման առարկա չէ կառավարությունում
Ապրիլյան պատերազմի հարցով ԱԺ հանձնաժողովի եզրակացությունը հանրության համար ...


13-07-2019
«Ամեն մի մարդ ունի կյանքի փիլիսոփայության իր վարքականոնը»
Ջոն Դեւիսոն Ռոքֆելլերը (1839 1937) պատմության մեջ է մտել ...


13-07-2019
«Գիեդանիի պորտը». հարուստի ու աղքատի մշտական հարցը
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


«Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի լիամետրած ֆիլմերի ...


13-07-2019
Հաղթահարելով պատերազմի արհավիրքները
«Լողլողը» ժապավենը երեւանյան մեծ էկրանին է

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Լենինգրադ, ...


13-07-2019
«Բժշկական ծառայությունների հասանելիության ապահովումը մեզ համար առաջնահերթություն է»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԵՊԲՀ շրջանավարտներին

Վարչապետ ...


13-07-2019
Հյուրընկալել է Արմեն Սարգսյանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է համաշխարհային ճանաչում ...



13-07-2019
Համամարդկային Չեքիջյանը
Գիտական նստաշրջան՝ նվիրված մաեստրոյի ...

 
13-07-2019
Մշակույթը ճակատագիր է
Հատվածներ Ֆարիդ Զաքարիայի «Ազատության ապագան. ...

13-07-2019
Երեւանում կառուցվում է նոր էլեկտրակայան
Կայացել է կառույցի շինարարական փուլի ...

13-07-2019
Ունենալ տեսլական, ռազմավարություն, գործողությունների ծրագիր. սա է զարգացման ճանապարհը
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO