Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.11.2018
ԱՅԼՔ...


Աճը կազմել է 22 տոկոս

Հայաստանցիները սկսել են ավելի հաճախ նախընտրել տեղի հանգստավայրերը

Հայաստանցիների շրջանում հանգստի կազմակերպման ծրագրերում հաճախ տեղ են գտնում մեր երկրի հանգստավայրերը։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ վերջին տարիներին Հայաստանի բնակիչներն ավելի հաճախ են նախընտրում իրենց հանգիստը կազմակերպել մեր երկրում։ Զբոսաշրջության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը «Արմենպրեսի» հետ զրույցում նշեց, որ այդ տեսանկյունից աճը բավական ոգեւորող է։ Միայն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 22 տոկոս։
«Սա ներքին զբոսաշրջային այցելությունների ցուցանիշն է, երբ Հայաստանի բնակիչները հանգստանում են Հայաստանի տարածքում։ Թե որ հանգստավայրերն են առավել նախընտրելիների շարքում, կդժվարանամ ասել, որովհետեւ փորձը ցույց է տալիս, որ գրեթե բոլոր հանգստավայրերն էլ այս սեզոնին ակտիվ են։ Յուրաքանչյուր հանգստավայր իր առանձնահատկությունն ունի»,—ասաց Մեխակ Ապրեսյանը։
Հայաստանի հանգստավայրերը հայաստանցիների շրջանում հետաքրքրություն առաջացնելը կապված է մի քանի գործոնների հետ։ Նախ՝ ամեն տարի տուրիստական նոր պրոդուկտներ են առաջարկվում՝ կապված գյուղական, արկածային, էկո տուրիզմի հետ եւ այլն։ Դրանից բացի, զարգացել են հյուրանոցային եւ հյուրատնային տնտեսությունները, այս գործում իրենց ներդրումն ունեն պարբերաբար տարբեր մարզերում կազմակերպվող փառատոները, որոնք առիթ են մեկ անգամ եւս լինելու Հայաստանի գեղատեսիլ, գողտրիկ վայրերում։
Թեպետ վիճակագրությունը ցույց է տալիս, որ հայաստանցիները սկսել են ավելի շատ նախընտրել Հայաստանի հանգստավայրերը, սակայն քիչ չեն դժգոհություններն այն մասին, որ մեր երկրում հանգստանալն ավելի թանկ է, քան այլ երկիր մեկնելը։ «Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը նշեց, որ այս խնդրի մասին տարիներ շարունակ խոսվում է եւ դա նորություն չէ։
«Մեզ մոտ հյուրանոցներն ավելի թանկ են, քան Վրաստանում, դրա համար զբոսաշրջիկները գնում են հարեւան երկրում են հանգստանում։ Ի դեպ, Հայաստանում մեկ շաբաթվա համար ծախսած այդ նույն գնով քաղաքացին կարող է ուղեւորվել Վրաստան, այնտեղ մեկ շաբաթ մնալ, սնվել եւ հետ վերադառնալ։ Այստեղ, իսկապես, արդարացի բողոք կա»,—ասաց Կարեն Չիլինգարյանը։ Նրա խոսքով, այստեղ իշխանություններն անելիք ունեն, ինչ—որ ձեւով կարելի է մեղմել հարկային քաղաքականությունը եւ ընդառաջել տուրիզմի ոլորտում ծառայություն մատուցողներին, որպեսզի նրանք էլ վերանայեն գնային քաղաքականությունը։
Մեխակ Ապրեսյանը չի ընդունում այն դիտարկումը, թե Հայաստանում հանգստանալը թանկ է։
«Իհարկե, համաձայն չեմ, եւ կարող եմ առաջարկել բոլոր նրանց, ովքեր այդպես են կարծում, համեմատական վերլուծություն անել՝ ընտրելով նույն կարգի, նույն որակի ծառայություններ մատուցող հյուրանոցներ։ Կտեսնեք, որ մեզ մոտ գնային ճկուն քաղաքականություն կա»,—ասաց Մեխակ Ապրեսյանը։
Մեր դիտարկմանը, թե պահանջարկի ավելացմամբ պայմանավորված, օրինակ Սեւանում, ոչ բարվոք պայմաններով տնակը մեկ գիշերվա համար 25 հազար դրամ է արժենում, դա այն դեպքում, երբ չկա որեւէ ենթակառուցվածք, Մեխակ Ապրեսյանը նշեց, որ Սեւանի առանձնահատկություններից ելնելով, այստեղ գնային քաղաքականությունն այլ է։
«Բոլորս հասկանում ենք, որ Սեւանի սեզոնը երկար չէ, շուրջ 40 օր է, դրանով պայմանավորված ունենում է առանձնահատուկ գնագոյացում։ Բայց նույնիսկ այդ դեպքում Սեւանում եւս կան ճկուն գնային առաջարկներ։ Մենք ունենք շատ լավ հանգստավայրեր, հյուրանոցային տնտեսություններ, որոնք ձեր ասած 25 հազարով շատ ավելի լավ որակով ծառայություններ են մատուցում՝ նախաճաշն էլ ներառյալ»,—ասաց Մեխակ Ապրեսյանը։ Նա խորհուրդ տվեց armhotels.am, allhotels.am կամ այլ համակարգերով մանրամասն ծանոթանալ հյուրանոցների առաջարկներին, գտնել լավ տարբերակներ, նոր ընտրություն կատարել։

11-07-2018





20-11-2018
Որ ուժն է իրական ընդդիմությունը
Արհեստական հարցադրում կամ նախընտրական տեխնոլոգիա

ԱԺ հերթական ճեպազրույցների ...


20-11-2018
Արտագնա աշխատանքի մեկնածների եկամուտները չեն հարկվի
Տարածվող լուրերը իրականության հետ որեւէ աղերս չունեն

Հայաստանի ...


20-11-2018
Հերթականությունը որոշվեց
ԱԺ արտահերթ ընտրություններին կմասնակցի 11 քաղաքական ուժ

Կենտրոնական ...


 
20-11-2018
«Հայ մշակույթի հինգերորդ դարը. նվաճումները եւ համաշխարհային նշանակությունը»
Գիտական նստաշրջանին մասնակցել է երեքուկես տասնյակ հայագետ տարբեր ...


 
20-11-2018
Քրիստոսի լույսի ու սիրո համադրությամբ
Արձակագիր Սամվել Մհերյանն օրերս ընթերցողի սեղանին դրեց մի գիրք՝ ...


20-11-2018
Մեծարվեց ազգագրական երգի նահապետը
Օրերս Ա. Բաբաջանյանի անվան համերգասրահում նշվեց «Ակունք» ազգագրական համույթի ...


20-11-2018
Տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ
Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը ...



20-11-2018
Անակնկալ այցելություն, ստուգում, վերահսկողություն
Մանկապարտեզները քաղաքապետարանի ...

20-11-2018
«Բերքառատ Արցախի» ընթացիկ տարվա բերքը
Որ փուլում են «Հայաստան» համահայկական ...

20-11-2018
Երեւանում եռյակ է լույս աշխարհ եկել
27 տարի երեխաներ ունենալն ընտանիքի կյանքի ...

20-11-2018
Մանուկների խնդիրները՝ քննարկման թեմա
Հանդիպումներ բարեգործական ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO