Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.11.2018
ԱՇԽԱՐՀ


Իրան—5+1—ի համաձայնագիրը փրկելու ապարդյուն ջանքեր

2018թ. մայիսի 8—ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրած հրամանագրով այդ երկիրը միակողմանիորեն լքեց Իրանի միջուկային ծրագրերի շուրջ Իրան–5+1 (ՄԱԿ—ի 5 մշտական անդամները՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա Ռուսաստան, Չինաստան եւ Գերմանիա) համաձայնագիրը։
Ստեղծված իրավիճակում Իրանի հետ համաձայնագիր կնքած մյուս 5 երկրները շարունակում են ջանքեր գործադրել ինչ—որ կերպ փրկելու համաձայնագիրը։ Այդ ջանքերի շրջանակներում էլ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդրիկա Մոգերինիի հրավերով Վիեննայում տեղի է ունեցել Իրանի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Չինաստանի եւ Գերմանիայի ԱԳ նախարարների համաժողովը, որի օրակարգում ԱՄՆ—ի հեռանալուց հետո ստեղծված իրավիճակի եւ համաձայնագիրը փրկելու ուղիներ փնտրելու հարցերն էին, որոնք կարող են Իրանին գոհացնել, որպեսզի վերջինս եւս չհեռանա դրանից։ Համաժողովի ավարտին Մոգերինին դրա արդյունքների վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ, ինչը չի գոհացրել իրանական կողմին։
Համաժողովին նախորդել էր Իրանի նախագահ Հասան Ռուհանիի եռօրյա այցը Շվեյցարիա եւ Ավստրիա, որտեղ բանակցությունների առանցքը դարձյալ Իրան—4+1—ի համաձայնագրի շուրջ են եղել։ Ավստրիան՝ որպես Եվրամիության, որը իրանական կողմի կարծիքով պետք է որոշիչ դեր ստանձնի այս հարցում, նախագահող երկիր է, որը ԵՄ առաջակրությունների փաթեթը ներկայացրել է Ռուհանիին, ինչը չէր գոհացրել Իրանի նախագահին։ Նա այս առնչությամբ իր դժգոհությունը հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում, շեշտելով, որ առաջարկությունների փաթեթը չի բավարարում Իրանի բոլոր պահանջները։ Այլ կերպ ասած՝ իրանցիներն ակնկալում էին ստեղծված բարդ իրավիճակից դուրս գալու հստակ գործնական քայլերի առաջարկությունը, սակայն ներկայացվածը գլխավորապես ընդհանրական է, ոչ հստակ։ ԵՄ առաջարկություններին նման գնահատական են տալիս ոչ միայն իրանցիները, այլեւ արեւմտյան փորձագետներից շատերը։ Այսուհանդերձ, Եվրամիությունը, ինչպես հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լուդրիանը, ներկայացնելու է առաջարկների հստակ փաթեթ, որը ընթացիկ տարվա նոյեմբերից շուտ պատրաստ չի լինելու։ Իրանցիները դժգոհ են նաեւ Մոգերինիի հայտարարությունից։ Իրանի խորհրդարանի անդամներից շատերը, այդ թվում անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Քամալ Դեհղանին, էներգետիկայի հանձնաժողովի անդամ Ալի Բխտյարին եւ այլք շեշտել են՝ որպեսզի երկիրը հավատարիմ մնա Իրան—5+1—ի համաձայնությամբ ստանձնած պարտավորություններին, ԵՄ—ն պետք է հստակ քայլեր առաջարկի Իրանի շահերը պաշտպանելու ուղղությամբ եւ երաշխիքներ տա։ Եվրամիության առաջարկություններն էլ ավելի խիստ են քննադատում պահպանողական թեւի ներկայացուցիչները, որոնք ի սկզբանե դեմ են եղել համաձայնագրին, կոչ անելով դուրս գալ դրանից։ Այսուհանդերձ, փորձագետների, այդ թվում քաղաքագետ, պրո ֆեսոր Ալի Բիքդելիի կարծիքով, հաշվի առնելով, որ Եվրոպա—ԱՄՆ առեւտրատնտեսական ծավալը տարեկան շուրջ 1,2 տրիլիոն դոլար է, կարելի է ասել, ԱՄՆ—ին չի թողնելու։ Հետեւաբար Իրանը, հաշվի առնելով այս իրողությունը, պետք է ջանքեր գործադրի Եվրոպայի հետ ընդհանուր հայտարարի գալու ուղղությամբ, այլապես բացառված չէ, որ կվերականգնվեն նաեւ ԵՄ—ի սահմանափակումները, ինչն առավել ծանր վիճակի մեջ կդնի Իրանին։

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

11-07-2018





20-11-2018
Որ ուժն է իրական ընդդիմությունը
Արհեստական հարցադրում կամ նախընտրական տեխնոլոգիա

ԱԺ հերթական ճեպազրույցների ...


20-11-2018
Արտագնա աշխատանքի մեկնածների եկամուտները չեն հարկվի
Տարածվող լուրերը իրականության հետ որեւէ աղերս չունեն

Հայաստանի ...


20-11-2018
Հերթականությունը որոշվեց
ԱԺ արտահերթ ընտրություններին կմասնակցի 11 քաղաքական ուժ

Կենտրոնական ...


 
20-11-2018
«Հայ մշակույթի հինգերորդ դարը. նվաճումները եւ համաշխարհային նշանակությունը»
Գիտական նստաշրջանին մասնակցել է երեքուկես տասնյակ հայագետ տարբեր ...


 
20-11-2018
Քրիստոսի լույսի ու սիրո համադրությամբ
Արձակագիր Սամվել Մհերյանն օրերս ընթերցողի սեղանին դրեց մի գիրք՝ ...


20-11-2018
Մեծարվեց ազգագրական երգի նահապետը
Օրերս Ա. Բաբաջանյանի անվան համերգասրահում նշվեց «Ակունք» ազգագրական համույթի ...


20-11-2018
Տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ
Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը ...



20-11-2018
Անակնկալ այցելություն, ստուգում, վերահսկողություն
Մանկապարտեզները քաղաքապետարանի ...

20-11-2018
«Բերքառատ Արցախի» ընթացիկ տարվա բերքը
Որ փուլում են «Հայաստան» համահայկական ...

20-11-2018
Երեւանում եռյակ է լույս աշխարհ եկել
27 տարի երեխաներ ունենալն ընտանիքի կյանքի ...

20-11-2018
Մանուկների խնդիրները՝ քննարկման թեմա
Հանդիպումներ բարեգործական ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO