Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.07.2018
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Պետությունը չպետք է ռիսկային քայլեր անի

Հանքարդյունաբերության ոլորտում խնդիրները կարող են իրավական լուծում ստանալ

Ամուլսարի շահագործման նախագծում փոփոխություններ կլինե՞ն, թե՞ ոչ։ Առայժմ պարզ չէ։ Բայց շուտով կպարզվի, որովհետեւ ինչպես երեկ գործադիրի նիստից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը, նախարարությունը գրությամբ կդիմի «Լիդիան Արմենիա» ընկերությանը, որպեսզի հասկանա, թե արդյո՞ք Ամուլսարի շահագործման նախագծում փոփոխություններ կլինեն։
Առայժմ իրավիճակը, Էրիկ Գրիգորյանի խոսքերով, սա է. «Նախագծի մեջ փոփոխությունների առնչությամբ մենք նախապատրաստել ենք գրություն, քանի որ եւ գրավոր, եւ բանավոր եղել են մեկնաբանություններ։ Եվ այսօր այդ գրությունը կուղարկենք կազմակերպությանը, որպեսզի հասկանանք իրավիճակը։ Որովհետեւ կազմակերպությունից պաշտոնապես չկա որեւէ դիմում կամ գրագրություն, որ նախագիծը փոփոխության է ենթարկվել։ Եթե կան նախագծային փոփոխություններ, ապա, ըստ Շրջակա միջավայրի ազդեցության գնահատման օրենսդրության, նոր փորձաքննական գործընթաց պետք է անցնի»։
Նախարարը հավաստիացրեց, որ որոշակի ուսումնասիրման գործընթաց արդեն մեկնարկել է։ Բնապահպանական ու ընդերքի տեսչական մարմինը սկսել է ստուգումներ, որոնք թե՛ բնապահպանական, թե՛ փաստաթղթերի համապատասխանությունը պարզելու ուղղությամբ են։ Ի դեպ, այդ ստուգումների համար նախնական 10 աշխատանքային օր է նախատեսված։
Լրագրողներից մեկը հարցրեց, թե արդյո/ք այդ 10 օրը բավարար է՝ հաշվի առնելով այն, որ «Լիդիան Արմենիա» ընկերության տնօրեն Հայկ Ալոյանը այլ ժամկետ էր նշել՝ նվազագույնը երեք ամիս։
Ի պատասխան նախարարը կարծիք հայտնեց, որ Հայկ Ալոյանը ուրիշ բանի մասին էր ասում՝ թթվային դրենաժի, ջրերի ազդեցության կառավարման։ Եվ ընդհանրապես, ըստ նախարարի, գուցե 3 ամսից էլ ավելի երկար ժամանակ պահանջվի, եթե բավարար գիտական ու իրավական հիմքեր պետք լինեն։
Ուրեմն՝ ինչ անել։ Առայժմ սրա վերջնական պատասխանն էլ չկա։ Բայց հաստատ է մի բան. համենայնդեպս, այդպես է վստահեցնում բնապահպանության նախարարը։ Այն է՝ թե՛ պետությունը, թե՛ միջազգային կառույցները չեն կարող պաշտպանել մի գործընթաց, որտեղ կլինեն իրավական խնդիրներ։ Եթե բնապահպանական թույլտվությունները, լիցենզիաները, որոնք տրվել են, չհամապատասխանեն օրենսդրությանը, տեսչական մարմինն ավելի առարկայական ուսումնասիրություններ կիրականացնի։
Իսկ ինչո՞ւ չի քննարկվում հիշյալ ընկերության գործունեության կասեցման հավանականության հարցը։ Էրիկ Գրիգորյանի պատասխանը կրկին օրենդրությանը հղումն էր։ Ըստ այդմ, եթե ընդերքօգտագործման պայմանների խախտում է իրականացվում, ապա ընկերությանը 90—օրյա ժամկետ է տրվում դրանք վերացնելու համար։ Բայց ՀՀ—ն ունի բոլոր իրավական հիմքերը կասեցնելու յուրաքանչյուր գործունեություն։ Եթե խախտումները այնքան մեծաթիվ են, որ վտանգ են սպառնում, ապա կարող է կասեցվել անմիջապես։
Բայց ընկերությունը կարծես չի խուսափում պատժամիջոցների սպառնալիքի լեզվով խոսել, ընդ որում՝ պետության հետ։ «Մենք չպետք է կատարենք այնպիսի քայլեր, որոնց հետեւանքով իրավական, տնտեսական, ֆինանսական, ռեպուտացիոն ռիկսեր կարող են առաջանալ Հայաստանի Հանրապետության համար»,—եզրափակեց նախարար Գրիգորյանը՝ միաժամանակ նկատելով, թե ոչ ոք չպետք է սպառնալիքի լեզվով խոսի։
Լրագրողները փորձեցին ճշտել նախարարից, թե ընդհանրապես հանքարդյունաբերության նման ծավալների զարգացումը Հայաստանի համար հեռանկարայի՞ն է։ «Կարծում եմ՝ հեռանկարային չէ,–հստակեցրեց նախարարը,–քանի որ Հայաստանն իր կենսաբազմազանական հարստությամբ, բնական ռեսուրսներով աշխարհի գլոբալ բնապահպանական հիմնական կետերից մեկն է։ Աշխարհի քարտեզի վրա կենսաբազմազանական առումով Հայաստանը կարեւորագույն վայր է»։

Վե՞րջ մեկանգամյա գործածման  պլաստիկին

Այսուհետ արժե մտածել մեկանգամյա գործածման պլաստիկի նպատակահարմարության մասին։ Բնապահպանության նախարարությունը Հայաստանում մեկանգամյա օգտագործման պլաստիկի արգելման գործընթաց է նախաձեռնում։
Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը ասաց, որ գործընթացը կմեկնարկի մեկ համայնքից, այնուհետեւ մարզի մակարդակով կլինի, եւ որոշակի ժամանակահատվածում արդեն Հայաստանը կմիանա այն երկրների շարքին, որտեղ մեկանգամյա օգտագործման պլաստիկն արգելվում է։
Ինչպե՞ս է դա արվելու։ Չէ՞ որ նույնիսկ այն բանից հետո, երբ սուպերմարկետներում պոլիէթիլենային տոպրակները դարձան վճարովի, դրանց սպառումը կարծես չկրճատվեց։ Ըստ բանախոսի՝ ծրագրով նախատեսվում է այդ համայնքի բնակիչներին բաժանել կտորից տոպրակներ, այլ միջոցառումներ իրականացնել մեկանգամյա օգտագործման պլաստիկներից հրաժարվելու համար։ Ինչպես նաեւ նախատեսվում է պլաստիկ շշերը վերամշակել։
Մեկանգամյա գործածման պլաստիկի արգելման հայտարարությու՞ն է լինելու։ Պարզվում է՝ ոչ։ «Մենք այս պահին չենք կարող արգելելու մասին հայտարարել եւ անել, բայց գործընթաց է մեկնարկում։ Մեկանգամյա օգտագործման պլաստիկի օգտագործումը աշխարհի շատ երկրներում շատ արագ տեմպերով սկսում է արգելվել։ Ընդ որում, իմ անձնական կարծիքով՝ առաջիկա 5—10 տարվա ընթացքում այն արգելվելու է ամբողջ աշխարհում»,–սրանք Էրիկ Գրիգորյանի խոսքերն են։
Հարց է ծագում. այս գործընթացը պետական միջոցների՞ հաշվին է արվելու։ «Ոչ,—վստահեցրեց նախարարը,—բյուջեից փող չենք վերցնելու։ Ֆինանսավորում ունենք միջազգային գործընկերներից»։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

11-07-2018





18-07-2018
Պոլիկլինիկաները պետք է վերանորոգվեն
Արսեն Թորոսյանն այցելել է կենտրոնական հավաքակայան

Ցանկացած մարդ, ...


18-07-2018
Հայաստանը դարձնել ավելի ճանաչելի աշխարհի քարտեզի վրա
Այս նպատակադրմամբ է ստանձնել իր պարտականությունները քաղավիացիայի կոմիտեի ...


18-07-2018
Կլինի փոխհամաձայնեցված տարբերակ
ԱԺ աշխատանքային խումբը քննարկել է ընտրական համակարգի վերաբերյալ ...


18-07-2018
Կարեւորը ստեղծագործական մթնոլորտն է
Այս կարծիքին են Հայաստանի գրողների ու նկարիչների միությունների ...


18-07-2018
Փոփոխությունների մեծ սպասումներ
Նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը «ՌԻԱ նովոստի» եւ «Սպուտնիկ—Արմենիա» ...


18-07-2018
Նախագահը հանդիպումներ է ունեցել գիտության ոլորտի մի խումբ ներկայացուցիչների հետ
Ժամանակակից ֆիզիկայի հիմնախնդիրներն ու զարգացման հեռանկարներն է երեկ քննարկել ...


18-07-2018
Սիրողական աստղադիտում՝ նախագահի նստավայրի տարածքում
Հանրապետության նախագահի նստավայրի տարածքում երեկ երեկոյան «Գուդրայք Ջոն» աստղասերների ...



18-07-2018
Փառատոն Հաթերքում
Այն կնպաստի էկոտուրիզմի ...

18-07-2018
Բարեկարգվում է Կոմիտասի անվան զբոսայգին
Այս զբոսայգու պարագայում միանգամայն տեղին կիլինի ...

18-07-2018
Արա Բաբլոյանն ընդունել է ՀՀ—ում Եգիպտոսի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը երեկ ընդունել է ...

18-07-2018
Գտնել իրավական հիմքը
Վերանայել պայմանագրերը եւ բոլորը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +31... +33

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO