Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.09.2018
ՄՇԱԿՈՒՅԹ


Քրտինքով թրծված քանդակներ

Խեցեգործական ամենամյա սիմպոզիումը հյուրընկալվեց Շուշիում

Արվեստի տարբեր տեսակներին նվիրված սիմպոզիումները հրաշալի առիթ են արվեստագետների անկաշկանդ շփման, մասնագիտական փորձի փոխանակման, երբեմն նաեւ փոխադարձ քննադատությունների համար։
«Մունետիկ» ՀԿ—ի կողմից նախաձեռնվող ամենամյա «Հող, ջուր, կրակ, գաղտնիքներ» խեցեգործական սիմպոզիումը 2017թ. իր ծրագրին հրավիրել էր արցախցի խեցեգործ Սերոբ Մամունցին։ Բացօթյա ճամբարային միջավայրն այնքան գրավիչ ու տրամադրող էր, որ շուշեցի արվեստագետը որոշեց՝ ինչ գնով էլ լինի, պետք է նմանը կազմակերպի նաեւ Արցախում։ Բարեբախտաբար, այս մտահղացումը ոգեւորեց բազմաթիվ աջակիցների՝ այդ թվում ԱՀ—ի մշակույթի նախարարությանը եւ Շուշիի «Նարեկացի» արվեստի միության մասնաճյուղի ղեկավարությանը։
Գաղափարին նյութականություն հաղորդող առաջին քայլը խեցեգործական վառարանի կառուցումն էր, որ ստանձնեցին Սերոբ Մամունցին ու «Նարեկացի» միության Շուշիի մասնաճյուղի տնօրեն Հայկ Պապյանը։ Այնուհետեւ կավաշեն գեղեցկուհին իր շուրջը հավաքեց Հայաստանի տարբեր շրջաններից Արցախ ժամանած մեկ տասնյակ խեցեգործների։ Տանհինգ օր այստեղ ծնվում էին իրարից շատ տարբեր կերպարներ, նույն կավը տարբեր արվեստագեների ձեռքերում այլ ձեւ եւ բովանդակություն էր ստանում։ Տարբեր տարիքի ու գեղարվեստական նախասիրության տեր մարդիկ կիսվում էին անձնական փորձով ու ճաշակով, խորհուրդներ տալիս միմյանց, համաձայնում կամ վիճում։
Հարուստ թոհուբոհի մեջ աննկատ անցան «Բրուտ Արտ» խեցեգործական սիմպոզիումի ջերմ օրերը։ Շատ արագ մոտեցավ չքնաղ Շուշին թողնելու մեկնումի պահը, եւ ահա սիմպոզիումի փակման արարողությունն է՝ համերգի եւ աշխատանքների ցուցադրության միջոցառումով։ Արցախցի բազմաթիվ արվեստասերներ, մշակույթի նախկին եւ նորանշանակ նախարարները, «Նարեկացի» միության ողջ աշխատակազմը, հյուրեր Հայաստանից, բոլորը եկել էին մասնակցելու իրադարձություններով հարուստ միջոցառմանը։
Միջոցառումը սկսվեց «Կոմիտաս» լարային քառյակի բացօթյա ինքնատիպ համերգով, որը հիանալի նախաբան էր այն հարուստ տպավորությունների համար, որ սպասվում էին։ Այնուհետեւ մասնակիցների հանդիսավոր պարգեւատրման արարողությունն էր, սպասված ցուցահանդեսի եզրափակումով։ Շուշվա սպիտակ մարմարով կառուցված հնաոճ, շատ ինքնատիպ կառույցի ներսում բոլորին սպասում էին վառարանից անվնաս դուրս եկած խեցեգործական աշխատանքները։ Քանդակայինից դեկորատիվ, աբստրակտից ռեալիստական՝ սառը ջնարակով ներկված դեկորատիվ գորգ, հեթանոսական եղջրագավաթ, պրիմիտիվիստական ու արխայիկ մոտեցումներով արված քանդակներ, տարածական քանդակի սկզբունքով կոմպոզիցիա, կոնցեպտուալ կերամիկա, ինքնատիպ դիմաքանդակներ, ահա այն բոլորը, որ ծնվել էր տասը իրարից տարբեր արվեստագետների մտքում
Տաթեւիկ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

11-07-2018





21-09-2018
Պառլամենտարիզմը՝ անկախ պետության կարեւորագույն հայտանիշ
Խորհրդարանի հիմնադրման 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում Ազգային ժողովում



21-09-2018
Պետության առջեւ պարտավորություններ ունեն ե՛ւ իշխանությունը, ե՛ւ ընդդիմությունը
Պատգամավորները՝ Հայաստանի 27—ամյա անկախության մասին

Հայաստանի Հանրապետությունն անկախության ...


21-09-2018
Կարողանանք գնահատել այն, ինչն այսօր անվանում ենք անկախություն
Անկախ Հայաստանի ընթացքի վերաբերյալ իրենց կարծիքներն են հայտնում ...


21-09-2018
Շուտ չեն հանդիպի
Եվ ինչո՞ւ ՀԱՊԿ—ն դեռ չի արձագանքել

Պուտին-Թրամփ հանդիպում ...


21-09-2018
ԿԳ նախարարը հրաժարական չի տա
Ճի՞շտ են արդյոք շրջանառվող այն լուրերը, թե ԿԳ նախարար ...


21-09-2018
Նախագահ Սարգսյանը հյուրընկալել է Ջին Բլոքին եւ Էրիկ Էսրաիլյանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է ԱՄՆ Լոս ...


21-09-2018
Արա Բաբլոյանը հանդիպել է Աշոտ Ղուլյանի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը երեկ հանդիպել է ...



21-09-2018
Կոմունալ տնտեսությունը՝ իր ողջ «հմայքով»
Ինչ միջոցներ ու միջոցառումներ են ...

21-09-2018
Պատրաստ ենք մարզական նոր նվաճումների
Անկախության տոնի առթիվ շնորհավորում են ...

21-09-2018
Ե՛վ աղքատությունը, ե՛ւ խաղամոլությունը մերժելի է
Կառավարությունը այս երեւույթները ...

21-09-2018
Վարչապետն ընդունել է Էրիկ Էսրաիլյանին եւ Ջին Բլոքին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +34... +35

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO