Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.09.2018
ՄՇԱԿՈՒՅԹ


Կարծրատիպեր կոտրող ռեժիսորը

Դարեն Արոնոֆսկին վարպետության դասեր է անցկացնում Երեւանում

Կինեմատոգրաֆիայի աշխարհ մուտք գործելը պատահականություն էր նրա համար։ Սակայն այսօր նա աչքի է ընկնում իր ինքնատիպ եւ հաճախ հակասական արձագանքների արժանացող ֆիլմերով։ Խոսքը, իհարկե, ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ եւ պրոդյուսեր Դարեն Արոնոֆսկու մասին է, ով այս օրերին գտնվում է Հայաստանում «Ոսկե ծիրան» երեւանյան 15—րդ կինոփառատոնի շրջանակներում։
Երեկ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, ապա նաեւ ՀԲԸՄ կենտրոնական գրասենյակում Դ. Արոնոֆսկին վարպետության դասեր անցկացրեց։ Երկու հանդիպումներն էլ կայացան լեփ—լեցուն սրահներում. ոմանք եկել էին նրա ֆիլմերի արդյունքում ծնված բազմաթիվ եւ տանջող հարցերի պատասխանները ստանալու, ոմանք՝ կինոյի աշխարհում սեփական ուղին նախանշելու, ոմանք էլ՝ պարզապես աշխարհահռչակ ռեժիսորին անձամբ տեսնելու համար։
«Երբ երեխա էի, չգիտեի, թե ռեժիսոր լինելն ինչ է։ Այն ժամանակ այսքան փառատոներ, պատմություններ, անկախ ֆիլմեր նկարելու ուղիներ չկային, որոնք կտանեին Հոլիվուդ։ Երբ ընդունվեցի համալսարան, առաջին երկու տարին չեմ իմացել, թե ինչ եմ դառնալու։ Սարսափած էի, որ կյանքում չեմ գտնի իմ անելիքը»,–անկեղծացավ աշխարհահռչակ հյուրը։ Սակայն բախտորոշ է լինում հանրակացարանի նույն սենյակում մի նկարչի հետ շփումը, ով ամբողջ օրը նկարել է։ Ի վերջո, հետագա ուղին դեպի կինոյի աշխարհ նախանշվում է, երբ սկսում է ֆիլմեր մոնտաժել։ «Ես չգիտեի, թե ուր կտանի ինձ այդ ճանապարհը, բայց հետեւեցի դրան եւ սկսեցի պատմություններ հյուսել մարդկային զգացմունքների մասին։ Այդ ժամանակ հասկացա, թե ինչ է նշանակում կինոն աշխարհում, եւ որքան կարեւոր է այն մարդկանց համար։ Չեմ կարծում, թե մարդկային փորձառությունն այդքան տարբերվում է մարդուց մարդ։ Ինձ համար հետաքրքիրը այն է, ինչը միավորում է բոլորիս եւ դարձնում մարդ։ Մարդկանց միջեւ պատնեշներ պետք չէ ստեղծել, այլ անհրաժեշտ է միավորել նրանց»,–շարունակեց ռեժիսորը։
Դ. Արանոֆսկին սիրում է իր ֆիլմերը իր երեխաների պես (իհարկե խոստովանեց, որ իր երեխային ֆիլմերից շատ է սիրում) եւ դժվարանում է պատասխանել, թե որն է ամենասիրելին։ Թերեւս այս պահին նրա համար ամենասիրելի ֆիլմը «Մայրն» է, քանի որ վերջին նկարահանածն է։ Իսկ ֆիլմերը, դրանց գաղափարները ծնվում են հենց արվեստագետի սրտում։ Երբ ֆիլմն արդեն ստեղծված է, եւ մարդիկ դիտում են, միայն այդ ժամանակ է հասկանում, թե ինչ նշանակություն ունի այն մարդկանց համար։ Հանդիսատեսի դատին հանձնելուց հետո, ֆիլմերը յուրաքանչյուր մարդու համար ուրույն շարունակություն են ունենում։ Ռեժիսորի համար ամենակարեւոր չափանիշն առաջին հերթին հանդիսատեսի հետ անկեղծ լինելն է։ Ի դեպ, «Մայրը» ֆիլմը բավականին հակասական արձագանքներ է ունեցել կինոքննադատների եւ հանդիսատեսի մոտ։ Ռեժիսորը խոստովանում է, որ լավ էր հասկանում, թե ինչ արձագանք է լինելու եւ պատրաստ էր դրան, սակայն մի բան է իմանալը, մեկ այլ բան՝ այն ապրելը։ «Ֆիլմ ստեղծելը մեծ համարձակություն է պահանջում։ Քննադատությունը նորմալ բան է, այն պետք է ընդունել, քանի որ միշտ կլինեն մարդիկ, ովքեր չեն ընկալի ձեր արվեստը։ Երբ արվեստ ես արարում, դու բացվում ես, սիրտ ես ներդնում։ Ինձ համար արվեստի արարումը սիրո գործողություն է»,–ասաց նա։
Դ. Արոնոֆսկու ցանկությունն է, որ ֆիլմարտադրությունը լինի արվեստ, մինչդեռ այն բյուրոկրատիա է՝ սկսած անվտանգության հարցերից մինչեւ փող հայթայթելը, ու արդյունքում շատ քիչ տեղ է մնում արվեստի համար։
Յուրաքանչյուր դերասան ունի իր մոտեցումը, փորձառությունը, տեխնիկան։ Ռեժիսորի պարտականությունն է պայմաններ ստեղծել, որպեսզի դերասանն իրեն հարմարավետ եւ ապահով զգա, որպեսզի կարողանա լիարժեք դրսեւորվել։ Հիմնականում աշխատում է այնպիսի դերասանների հետ, որոնց հետ դժվար է. Նատալի Փորթման, Ջենիֆեր Լոուրենս, Միշել Պֆայֆեր։
Առասպելաբանությունն ու բիբլիական թեմատիկան բավականին մեծ տեղ են զբաղեցնում նրա ֆիլմերում։ Դ. Արոնոֆսկուն գրավում են բիբլիական պատմությունները, քանի որ լավ են շարադրված, եւ որպես պատմիչ ինքն էլ փորձում է իր պատմություններում էմոցիոնալ արձագանքի հասնել։ «Մեծ կինոն պայմանավորված է նրանով, որ մարդկային զգացմունքները համընդհանուր են, թարգմանվում են բոլոր լեզուներով, եւ ամեն ոք կարող է դիտել ֆիլմն ու ապրել այն։ Առասպելաբանությունը համաշխարհային մշակույթի մասն է կազմում։ Դրանք հզոր պատմություններ են եւ կարեւոր չէ՝ եղել են դրանք իրականում, թե ոչ, որտեղ են տեղի ունեցել։ Կարեւորը այդ պատմությունների ուղերձն է, որից պետք է օգտվենք մեր ներկա իրողությունները կառուցելու համար։ Այդ պատմությունները վերհանելով՝ մենք կարող ենք օգնել մեզ առաջ շարժվել որպես մեկ միասնական մոլորակ»,–նկատեց ռեժիսորը։    
Հանդիպման վերջում Դ. Արոնոֆսկին որպես տնային աշխատանք ներկաներին հանձնարարեց դիտել Ֆեդերիկո Ֆելինիի «Քաղցր կյանքը» եւ Ակիրա Կուրոսավայի «Յոթ սամուրայները», «Ռասյոմոնը» ֆիլմերը։ Այս երկու մեծ վարպետների ֆիլմերն են օգնել իրեն հասկանալու կինոյի ուժը։
Դ. Արոնոֆսկին մանկուց աչքի է ընկել արտիստիզմով, սիրել է դասական ֆիլմեր եւ նույնիսկ զբաղվել գրաֆիտիով։ Ավագ դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Հարվարդի համալսարան՝ կինո ուսանելու (խաղարկային եւ անիմացիա)։ Մի շարք մրցանակների է արժանացել իր ավարտական աշխատանքի՝ «Սուպերմարքեթի մաքրումը» ֆիլմի համար։ Շոն Գուլեթի մասնակցությամբ ստեղծված այս կարճամետրաժը հայտնվել է Ուսանողական ազգային կինոակադեմիայի մրցանակաբաշխության եզրափակիչում։
Նա իր առաջին խաղարկային ֆիլմի աշխատանքները սկսել է նկարահանել 1996—ին, երբ մտահղացավ «Պի»—ն (1998)։ Երբ սցենարն արժանացավ ընկերների մեծ գովեստին, նա անցավ նկարահանմանը։ «Պի»—ն վերամիավորել է Արոնոֆսկուն եւ Գուլեթին, որը ստանձնել է ֆիլմի գլխավոր դերակատարումը։ Այս աշխատանքին հետեւեցին Արոնոֆսկու մյուս ֆիլմերը՝ «Երազանքի ռեքվիեմը» (2000), «Ըմբիշը» (2008), «Սեւ կարապը» (2010), «Նոյը» (2014)։ Նրա վերջին աշխատանքը «Մայրն» է (2017)։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

11-07-2018





21-09-2018
Պառլամենտարիզմը՝ անկախ պետության կարեւորագույն հայտանիշ
Խորհրդարանի հիմնադրման 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում Ազգային ժողովում



21-09-2018
Պետության առջեւ պարտավորություններ ունեն ե՛ւ իշխանությունը, ե՛ւ ընդդիմությունը
Պատգամավորները՝ Հայաստանի 27—ամյա անկախության մասին

Հայաստանի Հանրապետությունն անկախության ...


21-09-2018
Կարողանանք գնահատել այն, ինչն այսօր անվանում ենք անկախություն
Անկախ Հայաստանի ընթացքի վերաբերյալ իրենց կարծիքներն են հայտնում ...


21-09-2018
Շուտ չեն հանդիպի
Եվ ինչո՞ւ ՀԱՊԿ—ն դեռ չի արձագանքել

Պուտին-Թրամփ հանդիպում ...


21-09-2018
ԿԳ նախարարը հրաժարական չի տա
Ճի՞շտ են արդյոք շրջանառվող այն լուրերը, թե ԿԳ նախարար ...


21-09-2018
Նախագահ Սարգսյանը հյուրընկալել է Ջին Բլոքին եւ Էրիկ Էսրաիլյանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է ԱՄՆ Լոս ...


21-09-2018
Արա Բաբլոյանը հանդիպել է Աշոտ Ղուլյանի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը երեկ հանդիպել է ...



21-09-2018
Կոմունալ տնտեսությունը՝ իր ողջ «հմայքով»
Ինչ միջոցներ ու միջոցառումներ են ...

21-09-2018
Պատրաստ ենք մարզական նոր նվաճումների
Անկախության տոնի առթիվ շնորհավորում են ...

21-09-2018
Ե՛վ աղքատությունը, ե՛ւ խաղամոլությունը մերժելի է
Կառավարությունը այս երեւույթները ...

21-09-2018
Վարչապետն ընդունել է Էրիկ Էսրաիլյանին եւ Ջին Բլոքին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +34... +35

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO