Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.02.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Մշակութային դիվանագիտություն

Տարին հոբելյանական է նաեւ հայ—թուրքական կինոպլատֆորմի համար

Արդեն 10—րդ տարին է, որ գործում է «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի եւ «Անադոլու քյուլթուրի» (2009թ.) կողմից ստեղծված Հայաստան—Թուրքիա կինոպլատֆորմը, որը առաջին մշակութային ցանցն է երկու երկրների միջեւ։ Կինոպլատֆորմի նպատակն է զարգացնել երկու հասարակությունների միջեւ սերտ հարաբերությունները՝ խթանելով Հայաստանի, Թուրքիայի եւ սփյուռքի կինոգործիչների շրջանում համագործակցությունը եւ համատեղ ֆիլմերի արտադրությունը։ Երեկ մեկնարկեց կինոպլատֆորմի աշխատարանը, որի արդյունքները կամփոփվեն վաղը։ Այս տարի այն ընդգրկված է GAIFF Pro հարթակի կազմում։ Եռօրյա աշխատարանի ընթացքում մասնակիցները միջազգային ժյուրիին կներկայացնեն իրենց ֆիլմերի գաղափարները եւ կքննարկվեն համատեղ արտադրության հնարավորությունները։
Այս տարի մասնակցության համար ներկայացվել էր 20 հայտադիմում, որոնցից միջազգային ժյուրիի կողմից ընտրվել են 8 նախագծեր, դրանք են՝ «Ինքնուրույն» (Հայաստան, Թուրքիա), «Ազնիվի պատմությունը» (Հայաստան, Թուրքիա), «Հայկական Շեքսպիր» (Հայաստան), «Բարեւ, հարեւան» (Թուրքիա), «Էլիզաբեթ, ողբերգություն է մահանալ առանց քեզ լրիվ ճանաչելու» (Թուրքիա), «Հատուկ առաջարկ» (Հայաստան), «Կարապներ» (Թուրքիա), «Նետելով մետաղադրամը» (Թուրքիա)։ Լավագույն նախագիծը կստանա 7 հազար եվրոյի չափով դրամաշնորհ։ Միջազգային ժյուրիի կազմում են «ՌեԱնիմացիա» Երեւանի միջազգային անիմացիոն ֆիլմերի եւ պատկերապատման փառատոնի հիմնադիր—տնօրեն Վրեժ Կասունին (Հայաստան), դերասանուհի, պրոդյուսեր Արսինե Խանջյանը (Կանադա), «Ոսկե ծիրան» ՄԿՓ—ի տնօրեն Սուսաննա Հարությունյանը, պրոդյուսեր, հայ—թուրքական կինոպլատֆորմի ղեկավար Չիդեմ Մաթերը (Թուրքիա), պրոդյուսեր Դիլոյ Մաթերը, վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Մելեք Ուլագայ Թայլանը, Համբուրգի միջազգային կինոփառատոնի ղեկավար Ալբերտ Վիդերշփիլը (Գերմանիա)։ Նշենք, որ ամեն տարի Հայաստան—Թուրքիա կինոպլատֆորմը Հայաստանի, Թուրքիայի եւ սփյուռքի կինոռեժիսորների մասնակցությամբ կազմակերպում է երկու աշխատարան. մեկը ապրիլին՝ Ստամբուլի միջազգային կինոփառատոնի, մյուսը՝ Երեւանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում։
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրենի խոսքով՝ կինոպլատֆորմի կարեւոր ուղերձներից մեկն այն է, որ կինեմատոգրաֆիան եւ մասնագիտական գործակցությունը կարող են գործիք լինել երկու երկրների միջեւ հարաբերություններ հաստատելու, հետաքրքիր ծրագրեր նախագծելու եւ իրականացնելու համար։ Համագործակցության հաջող փորձը հիմք հանդիսացավ, որպեսզի այս տարի գործակցությունն ընդլայնվի, եւ քայլեր են անում ստեղծելու տարածաշրջանային համատեղ արտադրության հարթակ, որտեղ Հայաստանը կարող է ունենալ կարեւոր դերակատարություն։
ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ եւ լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին ընդգծեց, որ ԵՄ—ի համար չափազանց կարեւոր է այն ամենն, ինչ արվում է, քանի որ ներկայացնում է պատմությունից եկող խնդիրների լուծման ԵՄ—ի համար ընդունելի հաշտության կառուցման գաղափարը։ Նրա կարծիքով, արդեն իսկ շոշափելի արդյունքներ են գրանցվել, եւ ԵՄ—ն Շվեդիայի կառավարոթյան օգնությամբ որոշել է ընդլայնել պարտավորությունները, եւ առաջիկա տարիներին նույնպես կշարունակեն աջակցել կինոպլատֆորմին։ Նշենք, որ ծրագիրն իրականացվում է «Աջակցություն Հայաստան—Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում՝ ԵՄ—ի եւ Շվեդիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ։
Չիդեմ Մաթերը մատնանշեց, որ եթե նախորդ տարիներին հայկական եւ թուրքական կողմից ներկայացվում էին նախագծեր, որոնք միայն հետագայում էին դառնում համատեղ, ապա այս անգամ երկու նման նախագիծ է ներկայացվել։ Այդ առումով նա տարին համարեց լավագույնը կինոպլատֆորմի պատմության մեջ։
Արսինե Խանջյանը ոգեւորված է այս նախաձեռնությամբ։ Նրա համոզմամբ՝ մշակութային ներկայացուցիչները կարող են շատ ավելիին հասնել, քան դիվանագետները, դեսպաններն ու քաղաքական գործիչները։ «Ցանկացած արվեստագետի, կինոռեժիսորի, կինոարտադրողի համար քաղաքականությունը նրա կյանքի անքակտեղի մասն է։ Հայաստան—Թուրքիա կինոպլատֆորմը խրթին ձեռնարկ էր գաղափարի առումով, եւ ես այս նախագծի երկրպագուն են»,–նշեց դերասանուհին։
Հիմնադրման օրվանից կինոպլատֆորմի շրջանակներում իրականացվել են 24 կարճամետրաժ ֆիլմեր եւ վավերագրական կինոնախագիծ, կատարվել է շուրջ 300 միջպետական այցելություն, պատրաստվել եւ ներկայացվել է առաջին հայ—թուրքական կինոալմանախը։ Այսօր կինոպլատֆորմը Հայաստանից, Թուրքիայից եւ սփյուռքից ավելի քան 270 մասնակիցների լիարժեք մասնագիտական ցանց է, որի ֆիլմերը ցուցադրվել են բազմաթիվ կինոփառատոներում ու մշակութային կենտրոններում եւ ձեռք բերել լայն հանդիսատես ամբողջ աշխարհում։ Աշխատանքային հանդիպումների ընթացքում կներկայացվեն կինոպլատֆորմի կողմից նախորդ տարիներին աջակցություն ստացած ֆիլմերը։
Հանդիպման ժամանակ ցուցադրվեց անցած տարի «Ոսկե ծիրանի» կողմից աջակցություն ստացած անիմատոր Նաիրա Մուրադյանի «Զահրատի կիկոյի մասին» ֆիլմը։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

11-07-2018





20-02-2019
ԵՄ-Հայաստան առեւտրաշրջանառությունն աճել է 19 տոկոսով
Արտահանման դյուրացմանը նպաստել է նաեւ GSP+ համակարգը

Եվրամիության ...


20-02-2019
Պատմական նստաշրջանը անհրաժեշտություն էր
Բաքուն ի զորու չէր կասեցնելու համաժողովրդական շարժումը

Արցախյան ...


20-02-2019
Ներդրողին պետք է հուշել
Թափոնների վերամշակումից մինչեւ արեւային էներգետիկա հնարավորություններ կան

Այս ...


20-02-2019
Թումանյանական շունչն ամենուր է
Գրքերի ցուցահանդես-վաճառք Երեւանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում

Հայ մեծանուն ...


20-02-2019
«Հեքիաթի դեսպանները»՝ մանուկներին
Մանկապատանեկան գրքի երեւանյան 15—րդ հոբելյանական ցուցահանդես—վաճառքն ավանդույթի համաձայն միտված ...


20-02-2019
«Թումանյանը՝ մեր աչքերով»
Ազգային գրադարանը միջոցառումներով հագեցած տարի կունենա

Հայաստանի ազգային ...


20-02-2019
Շվեյցարիայի դեսպանը՝ ԱԺ-ում
Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավար Արարատ Միրզոյանը երեկ ընդունել է ...



20-02-2019
Հանցագործություն՝ պետական մակարդակով
Բուդապեշտում Գուրգեն Մարգարյանի ...

20-02-2019
Ցուցադրություններ նոր տեխնոլոգիաներով
Մատենադարանը ցուցանմուշները ...

20-02-2019
Ամենայն հայոց բանաստեղծի «այցը» Գանձասար
Արցախում եւս տրվել է թումանյանական ...

 
20-02-2019
ՖԻԴԵ-ն խստացնում է պահանջները
Շախմատի միջազգային ֆեդերացիան վերանայել է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO