Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.02.2019
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Կասկածելի որակով ճանապարհ չպետք է կառուցվի

Այսինքն պետք է երաշխավորվի ճանապարհի կառուցման որակը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են «Հյուսիս—հարավ» ավտոմայրուղու կառուցման ընթացքին եւ առկա խնդիրներին վերաբերող հարցեր, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ «Մենք պետք է հասկանանք, թե մինչեւ այժմ ի՞նչ է կատարվել նախագծի իրագործման համատեքստում, ի՞նչ իրավիճակ է, ի՞նչ խնդիրներ ունենք եւ ինչպե՞ս ենք պատկերացնում ծրագրի շարունակությունը ֆինանսավորման եւ իրագործման առումով։ «Հյուսիս—հարավ» ծրագիրը երրորդ հանրապետության պատմության երեւի ամենամեծամասշտաբ նախագիծն է՝ առնվազն ֆինանսական եւ պետական պարտքի ծանրաբեռնվածության առումով։ Ցավոք, նախագծի իրագործման առաջին օրից մենք ավելի շատ լսում ենք խնդիրների, քան դրանց լուծումների մասին, եւ մեր խնդիրն է հասկանալ այս իրավիճակի պատճառները, ինչպես նաեւ գտնել լուծումներ։ Այս թեմայով ես խոսակցություն եմ ունեցել նաեւ Հայաստանի իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ եւ կարծում եմ, որ զուգահեռ եղած իրավիճակով պետք է հետաքրքրվեն նաեւ իրավապահ մարմինների ներկայացուցիչները։ Ես այս պահին, բնականաբար, որեւէ կանխավարկած չունեմ, պարզապես մամուլում, տարբեր ամբիոններից, հարթակներից հնչած տեղեկատվությունը, այդ թվում՝ պաշտոնական մարմինների կողմից տրամադրվող տեղեկատվությունը որոշակի մտահոգություններ եւ անհանգստություններ է առաջացնում։ Պետք է հասկանանք, թե ինչքանով են այդ մտահոգությունները փարատվում եւ ինչքանով չեն փարատվում, որքանով այդ մտահոգությունները կարող են ունենալ նաեւ քաղաքացիաիրավական եւ քրեաիրավական հետեւանքներ»,–ասել է վարչապետը։
Այնուհետեւ ծրագրի պատասխանատուները կառավարության ղեկավարին զեկուցել են արդեն իսկ շահագործման հանձնված հատվածներում առաջացած խնդիրների, թերությունների բացահայտման, վնասի վերականգնման, կապալառու կազմակերպությունների գործունեության, ներկայումս ընթացող շինաշխատանքների ընթացքի մասին։ Անդրադարձ է կատարվել ծրագրի հետագա շարունակության ու տարբեր հատվածներում շինարարական աշխատանքների իրականացման հնարավորություններին։
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին տվել է կոնկրետ հանձնարարականներ եւ կարեւորել ճանապարհաշինական ծրագրի հետագա իրականացման ուղղությամբ կառուցապատման որակի հարցում խնդիրների բացառումը, այդ ուղղությամբ հետեւողական աշխատանքների իրականացումը։ «Մեր կառավարության օրոք կասկածելի որակով ճանապարհ չպետք է կառուցվի, այսինքն պետք է երաշխավորվի ճանապարհի կառուցման որակը»,–ընդգծել է վարչապետը՝ պահանջելով սեղմ ժամկետներում զեկուցել տրված հանձնարարականների իրականացման ընթացքը։

11-07-2018





20-02-2019
ԵՄ-Հայաստան առեւտրաշրջանառությունն աճել է 19 տոկոսով
Արտահանման դյուրացմանը նպաստել է նաեւ GSP+ համակարգը

Եվրամիության ...


20-02-2019
Պատմական նստաշրջանը անհրաժեշտություն էր
Բաքուն ի զորու չէր կասեցնելու համաժողովրդական շարժումը

Արցախյան ...


20-02-2019
Ներդրողին պետք է հուշել
Թափոնների վերամշակումից մինչեւ արեւային էներգետիկա հնարավորություններ կան

Այս ...


20-02-2019
Թումանյանական շունչն ամենուր է
Գրքերի ցուցահանդես-վաճառք Երեւանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում

Հայ մեծանուն ...


20-02-2019
«Հեքիաթի դեսպանները»՝ մանուկներին
Մանկապատանեկան գրքի երեւանյան 15—րդ հոբելյանական ցուցահանդես—վաճառքն ավանդույթի համաձայն միտված ...


20-02-2019
«Թումանյանը՝ մեր աչքերով»
Ազգային գրադարանը միջոցառումներով հագեցած տարի կունենա

Հայաստանի ազգային ...


20-02-2019
Շվեյցարիայի դեսպանը՝ ԱԺ-ում
Հայաստանի օրենսդիր մարմնի ղեկավար Արարատ Միրզոյանը երեկ ընդունել է ...



20-02-2019
Հանցագործություն՝ պետական մակարդակով
Բուդապեշտում Գուրգեն Մարգարյանի ...

20-02-2019
Ցուցադրություններ նոր տեխնոլոգիաներով
Մատենադարանը ցուցանմուշները ...

20-02-2019
Ամենայն հայոց բանաստեղծի «այցը» Գանձասար
Արցախում եւս տրվել է թումանյանական ...

 
20-02-2019
ՖԻԴԵ-ն խստացնում է պահանջները
Շախմատի միջազգային ֆեդերացիան վերանայել է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO