Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.07.2019
ՄԱՐԶԵՐ


Ներդրումների ու արտահանման նոր հնարավորություններ

Տավուշում 10 ծրագրի շուրջ քննարկումները գործնական փուլ են մտել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր այն մասին, որ Հայաստանում տեղի է ունեցել մթնոլորտի փոփոխություն, մարդիկ պետք է այդ փոփոխությունները տեսնեն իրենց համայնքներում, սկսած համայնքի ղեկավարի գործունեությունից՝ հավելելով, որ մարզերում տնտեսությունը պետք է շղթայական ռեակցիայով զարգանա։
Օտարերկրյա ներդրումներ իրականացնող մեկուկես տասնյակ կազմակերպություններ ու անհատներ, Տավուշի մարզում գործող փոքր ու միջին ձեռնարկատերեր, կառավարության ներկայացուցիչներ, մասնակցելով «Բիզնես Արմենիայի» եւ «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ—ի՝ ԵՄ եւ ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ մեկնարկած ֆորումին, ներկայացրել են իրենց բիզնես ծրագրերը՝ ակնկալելով Տավուշում ապահովել մինչեւ 10 ներդրումային ծրագրի մեկնարկ։ Նախապես մշակված 15 ներդրումային ծրագրերից, 10—ի շուրջ քննարկումները գործնական փուլ են մտել։
«Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության ՀԿ նախագահ Հասմիկ Ազիբեկյանի խոսքով՝ որոշ ներդրողներ ունեն հստակ ներդրումային ծրագրեր։
Ծրագրային թիմը նախնական ուսումնասիրության արդյունքում գտել եւ հրավիրել է այնպիսի ներդրողների, որոնք հետաքրքրված են Տավուշում արտադրվող ապրանքների արտահանմամբ կամ այստեղի ձեռնարկություններում ներդրումներով։
Հասմիկ Ազիբեկյանը, ով նաեւ «Տավուշի մարզի ինտեգրված եւ հավասարակշռված տնտեսական զարգացում» ծրագրի ղեկավարն է, վստահեցրեց, որ ծրագիրը ուղղված է Տավուշի համայնքների միջեւ առավել հավասարակշռված սոցիալ—տնտեսական զարգացմանը եւ աղքատության կրճատմանը։ Ակնկալվում է, որ այս ներդրումային ծրագրերը կնպաստեն բնակչության համար նոր տնտեսական հնարավորությունների եւ աշխատատեղերի ստեղծմանը եւ մարզի տնտեսության դիվերսիֆիկացմանը, ֆերմերային տնտեսությունների, ՓՄՁ մրցունակության աճին։
Տավուշի մարզում ներդրողների հետաքրքրությանն են արժանացել հետեւյալ 10 ոլորտին վերաբերող ծրագրերը՝ պահածոյագործություն, ջերմոցային տնտեսությունների հիմնում (վարդերի աճեցում, ելակի աճեցում), խաղողագործություն, գինեգործություն, աղբի վերամշակում, այլընտրանքային էներգառեսուրսի օգտագործում, այծաբուծություն, սպանդանոցի հիմնում եւ մսամթերքի մշակում, տնկիների եւ բույսերի վերականգնման լաբորատորիայի, ագրոտուրիզմի խոշոր կենտրոնի հիմնում։
Առաջիկա 1—2 տարում ակնկալվում է շուրջ 1000 նոր աշխատատեղ ստեղծել։
Հավանության արժանացած ծրագրերից մեկը Իջեւանի մեխանիկական գործարանը ներդրումների միջոցով վերապրոֆիլավորելու եւ գյուղատնտեսական տեխնիկայի արտադրություն հիմնելու գաղափարն է։
Լիբանանցի գործարար, «Գարդենիա Գրեյն դը Բոր» ընկերության սեփականատեր Նիկոլաս Աբու Ֆեյսալը, որը Հայաստանում իրականացնում է ներդրումային ծրագիր, առանձնացնում է օտարերկրյա գործարարների համար Հայաստանում ներդրում կատարելու 10 պատճառ. դրանցից հատկապես ուշագրավ են երկրի գյուղատնտեսական հնարավորությունները՝ հողը, ջուրը, աշխատուժը, մարդկային ռեսուրսները եւ այլն։ Բացի այդ, Հայաստանի աշխարհագրական դիրքը շատ նպաստավոր է աշխարհի բոլոր շուկաներին արտադրանք մատակարարելու տեսանկյունից։
Բերդավանի գինու գործարանի տնօրեն Գագիկ Աղաբաբյանը այդ ներդրման ծրագրերից մեկի շահառուն է, զբաղվում է խաղողի ու պտղահատապտղային գինիների, կոնյակի եւ օղու, ինչպես նաեւ պահածոների արտադրությամբ։ Ներկայացել է երկու ծրագրով՝ ներդրումային եւ գրանտային։
Ծրագրերից առաջինը ենթադրում է «Այս վայնի» (ice wine)՝ սառեցված խաղողից գինու արտադրություն։ Կատարվում է խաղողի ուշ բերքահավաք՝ 7—10 աստիճան ցրտի պայմաններում, երբ բերքի վրա նստում է բնական ձյուն։ Նման պայմաններում հավաքված խաղողից հատուկ տեխնոլոգիայով պատրաստվում է գինի, որը միջազգային հանրության մեջ հայտնի է որպես «ice wine», հայերեն թարգմանությամբ՝ «սառցե գինի»։ Շատ թանկարժեք գինի է, որի արտադրության համար մեր գործարանում կան համապատասխան պայմաններ, մանրամասնում է Գագիկ Աղաբաբյանը։ Նրա երկրորդ ծրագիրը վերաբերում է պտղահատապտղային օղիների պատրաստմանը եւ դրանց հետագա հնեցմանը, այն գիտական նորույթ է, որի հեղինակները առաջարկում են ստեղծել վակուումային թորման ունիվերսալ ապարատ, որի շնորհիվ պտղահատապտղային հումքից արոմատիկ նյութերը ստացվում են առավելագույն չափով, ինչն էլ օղիների որակի առաջնային ցուցանիշ է։
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ

13-07-2018





13-07-2019
Կարեւոր ազդակներ Ադրբեջանին ԱՄՆ օրենսդիրներից
Ներկայացուցիչների պալատն ընդունել է հայանպաստ օրենքներ

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Նախօրեին ...


13-07-2019
Ստամբուլյան կոնվենցիան պաշտոնապես քննարկման առարկա չէ կառավարությունում
Ապրիլյան պատերազմի հարցով ԱԺ հանձնաժողովի եզրակացությունը հանրության համար ...


13-07-2019
«Ամեն մի մարդ ունի կյանքի փիլիսոփայության իր վարքականոնը»
Ջոն Դեւիսոն Ռոքֆելլերը (1839 1937) պատմության մեջ է մտել ...


13-07-2019
«Գիեդանիի պորտը». հարուստի ու աղքատի մշտական հարցը
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


«Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի լիամետրած ֆիլմերի ...


13-07-2019
Հաղթահարելով պատերազմի արհավիրքները
«Լողլողը» ժապավենը երեւանյան մեծ էկրանին է

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Լենինգրադ, ...


13-07-2019
«Բժշկական ծառայությունների հասանելիության ապահովումը մեզ համար առաջնահերթություն է»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԵՊԲՀ շրջանավարտներին

Վարչապետ ...


13-07-2019
Հյուրընկալել է Արմեն Սարգսյանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է համաշխարհային ճանաչում ...



13-07-2019
Համամարդկային Չեքիջյանը
Գիտական նստաշրջան՝ նվիրված մաեստրոյի ...

 
13-07-2019
Մշակույթը ճակատագիր է
Հատվածներ Ֆարիդ Զաքարիայի «Ազատության ապագան. ...

13-07-2019
Երեւանում կառուցվում է նոր էլեկտրակայան
Կայացել է կառույցի շինարարական փուլի ...

13-07-2019
Ունենալ տեսլական, ռազմավարություն, գործողությունների ծրագիր. սա է զարգացման ճանապարհը
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO