Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.09.2018
ՍՈՑԻՈՒՄ


Չկա պայմանագիր՝ չկան պարտավորություններ

Առանց աշխատանքային պայմանագրի գործնական հարաբերություններ չսկսել

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի եւ զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը «Արմենպրեսի» հետ զրույցում պատմում է առանց գրանցման աշխատելու վտանգների, աշխատաժամանակի եւ աշխատունակության կարգի մասին։
Նրա խոսքով՝ առանց պայմանագրի աշխատանքը մեծ ռիսկեր է պարունակում. «Չգրանցված աշխատելու վտանգները բավականին շատ են, որովհետեւ եթե չկա աշխատանքային պայմանագիր՝ չկան ո՛չ աշխատողներ, ո՛չ վերջիններիս իրավունքների պաշտպանություն։ Իսկ նրանք իրենց իրավունքները կարող են պաշտպանել գործատուի մոտ գրանցված ու հաշվառված լինելու դեպքում»,—ասաց նա՝ հավելելով, որ աշխատողին պետք է գրանցեն հենց առաջին վայրկյանից։
«Աշխատանքային հարաբերություններ կարող են ծագել միայն համապատասխան պայմանագրի ստորագրումից հետո։ Որովհետեւ հենց դրանով են կարգավորվում վարձատրության չափը, հանգստի ժամանակը եւ այլ հարցեր։ Հակառակ դեպքում՝ չկա պայմանագիր, եւ չկան պարտավորություններ»,—«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ նշեց նա։
Վարչության պետի հավաստմամբ՝ չի կարելի որոշ ժամանակ աշխատել գործատուի մոտ, հետո կնքել պայմանագիր. «Նույնիսկ փորձաշրջան անցնելիս դարձյալ կնքվում է համաձայնագիր, որտեղ նշվում է այդ մասին։ Քանի որ փորձաշրջանի ընթացքում խնդիր տեսնելու դեպքում, գործատուն կկարողանա լուծարել աշխատանքային պայմանագիրը՝ փորձաշրջանի արդյունքները չբավարարելու հիմքով»։
Մասնագետը ներկայացրեց նաեւ օրենքով սահմանված աշխատաժամանակը։ Նրա խոսքով՝ լրիվ դրույքով աշխատանքի դեպքում անձն աշխատում է 8 ժամ՝ շաբաթական 40 ժամ տարբերակով։ Իսկ եթե աշխատանքը ոչ լրիվ դրույքով է, աշխատում են մինչեւ ութ ժամ. «Չնայած կան որոշակի դեպքեր, երբ կառավարության համապատասխան որոշմամբ (խոսքը 201 N որոշման եւ մի քանի այլ որոշումերի մասին է) մի շարք ոլորտների մասնագետների համար նախատեսված է աշխատաժամանակի այլ տեւողություն»։ Ժորա Սարգսյանի խոսքով՝ լրիվ աշխատունակությունը օրենսգրքով սահմանվում է տասնվեց տարեկանից։
Բայց օրենքը հնարավորություն է տալիս որոշակի ոլորտներում աշխատանքի ներգրավել զրոյից բարձր ցանկացած անձի. «Խոսքը թատերական, ստեղծագործական աշխատանքների մասին է։ Այստեղ խիստ կարգավորում կա այն մասով, որ անպայման պետք է լինի ծնողի, հոգաբարձուի կամ խնամակալի գրավոր համաձայնությունը, որովհետեւ տվյալ պարագայում պայմանագրի կողմ են հանդիսանում»։

13-07-2018





20-09-2018
Գրքի փառատոն՝ Անկախության տոնին ընդառաջ
Այսօր Երեւանի կենդանաբանական այգում ընթերցասերները կենդանասերներից շատ կլինեն



20-09-2018
«Սպիտակ» ֆիլմը հրաշքի մասին է
Երկրաշարժի 30—րդ տարելիցին նվիրված ֆիլմը կբարձրանա մեծ էկրան



20-09-2018
«Սարյանը եւ Ֆրանսիան»
Ցուցահանդես վարպետի տուն–թանգարանում

Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում Մարտիրոս Սարյանի ...


20-09-2018
Հնի ու նորի յուրօրինակ համադրություն Սարյանի պուրակում
Դաշնամուրի շնորհիվ երեւանցիները կարող են լիցքավորել հեռախոսները, օգտվել ...


20-09-2018
Հանձնել է հավատարմագրերը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել ...


20-09-2018
Արա Բաբլոյանն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը երեկ ընդունել է ...


20-09-2018
Գերմանիայի հայ գործարարների միության անդամները՝ Մայր Աթոռում
Երեկ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց ...



20-09-2018
Ադրբեջանը ցեղասպան պետություն է
Գիտաժողով՝ նվիրված Բաքվի հայերի ջարդերի ...

20-09-2018
Անկախությունը մեր ժողովրդի երազանքն էր
Միջոցառում՝ նվիրված գրող, ազատամարտիկ ...

20-09-2018
Աղբահանության խնդիրը կարելի է լուծել մի քանի տարբերակով
Թե որն է ավելի արդյունավետ՝ ներկայացված ...

19-09-2018
Բացառիկ մարզական իրադարձություն Հայաստանում
Երեւանն ընդունելու է գեղասահքի աշխարհի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +34... +35

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO